ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բանակի սպառազինությունը և պաշտպանական տեխնոլոգիաները մեկ վայրում․Երևանում բացվեց «ArmHiTec-2018» միջազ­գային ցուցահանդեսը

29 մարտի, 2018 | 15:05

 

2018թ. մարտի 29-ին կրկին լեփ-լեցուն էր «YEREVAN EXPO» կենտրոնն,այստեղ բացվեց  սպա­ռազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազ­գային երկրորդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները: Ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն,ով շրջելով տաղավարներով ծանոթացավ բանակի և պաշտպանական նորագույն տեխնոլոգիաների հետ։ Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Ցուցա­հան­դեսը նպատակ ունի ներկայացնել սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կազմակերպությունների նվաճումները և երկխո­սու­թյան արդյունավետ  հար­թակ դառնալ մասնակից երկրների զինվորական­նե­րի, գի­­տական և գոր­ծա­րար շրջանակների միջև, ինչպես նաև խթանել միջազ­գային համագործակ­ցու­թյան հետագա ընդլայնումը:Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված էր հարուստ գիտա­գործ­նական ծրագիր, մասնավորապես, անցկացվելու էր ռուս-հայկական կլոր սեղան ՌԴ ռազմարդյունա­բերական հանձնաժողովի ՀԱՊԿ ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակ­ցու­թյան հարցերով կոլեգիայի խորհրդի և ՀՀ շահագրգիռ նախարարությունների, գերա­տեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների համատեղ նիստի ձևա­չա­փով և երկրորդ հայ-ռուսական ռազմարդյունաբերական կոնֆերանսը, ՀԱՊԿ ռազմա­տնտեսական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի հերթական նիստը և այլ միջոցառումներ:

«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 մ2 տարածքում ցուցադրվելու են սպառազինության և ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխ­նիկական համալիրներ և այլն:Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու են 34 հայկական և ավելի քան 30 կազ­մակերպություն 14 երկրից, այդ թվում` ռուսաս­տանյան «Ռոսոբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ «Ալմազ-Անտեյ», «ՆՊԿ «ՈՒրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները, հնդկա­կան «ԲԵԼ» և «ԼԱՐՍԵՆ&ՏՈՒԲՌՈ» ընկերությունները, ինչպես նաև ընկերություններ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից:

Բացի թվարկած­ներից, ևս 30 արտերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ ժամանելու են իրենց արտադրա­տե­սակները ներկայաց­նելու և գործարար կապեր հաստատելու նպատակով:Ցուցահանդեսին և վերը նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով ժամանելու էին ավելի քան 10 երկրների պետական պատվիրակություններ Հունաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրնե­րից: Մաս­նակ­ցելու էր նաև ՀԱՊԿ-ի պատվիրակությունը: Նշենք,որ ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 31-ը։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
9. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
10. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: