ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆինլանդիայի հայերը աջակցում են համաժողովրդական շարժմանը

03 մայիսի, 2018 | 14:55

Ֆինլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչները նամակով դիմել են այնտեղ բնակվող իրենց հայրենակիցներին եւ կոչ արել միանալ Հայաստանի համաժողովրդական շարժմանը։

Ֆինլանդիայում բնակվող սիրելի հայեր,

Բոլորիս քաջ հայտնի է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժումը, որի հիմնական նպատակն է արմատախիլ անել մեր հայրենիքում երկար տարիներ լայն տարածում գտած կոռուպցիան, անարդարությունն ու անհավասարությունը: Կոչ եմ անում Ֆինլանդիայում բնակվող հայերին միանալ սիրո և համերաշխության համաժողովրդական շարժմանը և հանդես գալ համատեղ հայտարարությամբ։

Ներքոշարադրյալ հայտարարության բովանդակությանն ու իմաստին համակարծիք անձինք կարող են իրենց անունն ու ազգանունը գրելով ներքևում հաստատել իրենց դիրքորոշումը մեր հայրենիքին վերաբերվող այս չափազանց կարևոր և վճռական հարցի շուրջ:

Սիրով,
Սոնյա Սահրադյան

Հ.Գ. ԴՈՒԽՈՎ ԼԻՆԵՆՔ, ՄԵՆՔ ԷԼ ՄԵՐ ՔԱՅԼՆ ԱՆԵՆՔ ՈՒ ՍԱՏԱՐԵՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽ, ԱՐԴԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱԳԱՅԻ ԿԵՐՏՄԱՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի հայրենակիցներ,
Ֆինլանդիայում բնակվող հայերը նույնպես միացել են սիրո և համերաշխության համաժողովրդական շարժմանը և աջակցում են հայ ժողովրդի կողմից վստահված, առաջադրված և ընտրված վարչապետի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարող իշխանությանը և բոլոր քաղաքական կուսակցություններին միահամուռ իրենց ձայնը տալու հայ ժողովրդի ընտրյալին, ով շատերիս նման երկար տարիներ պայքարել է մեր հայրենիքում չարիք դարձած կոռուպցիայի, անարդարության ու անհավասարության դեմ:

Հ.Գ. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ: ՈՒՐ ԷԼ ՈՐ ԼԻՆԵՆՔ, ՄԵՆՔ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԻ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ ԵՆՔ…

 

ՕՐԵՐ-ի կողմից ավելացնենք, որ նամակին արդեն միացել է փոքր համայնքի 30 ներկայացուցիչ։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: