ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում

Պրահայում նշվեց Հայաստանի անկախության օրը
09 հոկտեմբերի, 2018 | 11:22

Հոկտեմբերի 8-ին Պրահայի Ստրահովի վանական համալիրի գրադարանի Աստվածաբանական վեհաշուք դահլիճում հանդիսավոր պայմաններում բացվեց «Հնագույն քրիստոնյա ժողովրդի գանձերը. հոգեւորը, արվեստը և երաժշտությունը հայկական միջնադարյան ձեռագրերում» խորագրով բացառիկ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են 25 բացառիկ ցուցանմուշներ։

Ինչպես նշեց իր բացման խոսքում գրադարանի վարիչ՝ վանահայր Գեյզա Շիդլովսկին, ցուցահանդեսը նիվրվում է Հայաստանի առաջին հանրապետության եւ Չեխոսլովակիայի 100-ամյակներին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի դեսպանությունից նման առիթ ընծայելու համար։ Նա նաեւ նոր բացահայտում կատարեց, որ ցուցահանդեսի նախօրեին իրենց արխիվում հայտնաբերել են մինչ այդ անհայտ մի հայկական ձեռագիր, ինչը հետագայում կցուցադրվի այս ցուցահանդեսում։ Ինչպես  մեզ հայտնեց  բացմանը ներկա Մատենադարանի գիտաշխատակից Դավիթ Ղազարյանը,ով արդեն հասցրել էր ուսումնասիրել այդ ձեռագիրը, այն 1726 թվականի Ստանիսլավով քաղաքում գրված հայոց լեզվի քերականության ձեռագիր է՝ «Ստեփանեան Քերականութիւն» վերնագրով։ Վերջում նշված է նաեւ գրիչի անունը։ Իսկ թե ինչպես է հայտնվել Ստրահովի գրադարանում, հայտնի չէ։

Այնուհետեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն իր խոսքը սկսեց Շառլ Ազնավուրի ու Մոնսերատ Կաբալյեի մասին հիշատակումով, անցում կատարելով այս նախագծի իրականացմանը, որը համընկնում է Պրահայում իր դիվանագիտական ծառայության ավարտի հետ եւ որը դեսպանության մշակութային գործունեության լավագույն արտահայտությունն է։

Դեսպանը շնորհակալություն հայտնելով եւ բարձր գնահատելով ցուցահանդեսի բոլոր աջակիցներին , խոսքը փոխանցեց Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթեւոսյանին, ով կարեւորեց ոչ միայն ցուցահանդեսի անցկացումը նման հրաշալի դահլիճում ՝ներկայացնելով հայկական մշակույթի գանձերը։ ՙՀայ մշակույթի մեջ ձեռագիր գիրքը կարեւոր դեր է կատարում, ինչի վկայությունն է նաեւ երկու շաբաթ առաջ Մետրոպոլիտենում բացված հայկական Պահպանվել են 30 հաազար հայկական միջնադարյան ձեռագիր, որից միայն 12 հազարը՝ Մատենադարանում՚,- նշեց փոխտնօրենը։ Նրա ասելով, այս ցուցահանդեսին Մատենադարանից ներկայացվել է 3 ձեռագիր եւ 11 ընդօրինակություն, որոնք ներկայացնում են մանրանկարչական տարբեր դպրոցները,մանրանկարչություն, գրականություն, երաժշտագիտական ու աստվածաբանական գործեր, այդ թվում՝ պատմական կարեւորություն ունեցող ձեռագրեր, հատկապես պետք է նշել 12-րդ դարից Նարեկի լավագույն օրինակը։
Այնուհետեւ ներկաներին ողջունեց Վիեննայի Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահանը, ով ներկայացրեց աբբահայր հայր Պողոս Գոճանյանի ողջույնի խոսքը, եւ իր ջերմ գնատանքը տվեց ցուցահանդեսի իրականացմանը։ Նա նշեց, որ Վիեննայի Մխիթարյան միաբանությունն այս ցուցահանդեսում ներկայացում է երեք բացառիկ ձեռագրեր։ Նա նաեւ նշեց, որ 46 տարի ծառայելով Մխիթարյան միաբանությունում, սկսյալ մանուկ հասակի կրթությունից, համոզվել է , որ մարդկության կյանքում անմենալավ ընկերը գիրքն է։
Այնուհետեւ ամփոփիչ խոսքով հանդես եկավ ցուցահանդեսի համակարգող եւ պատկերագրքի հեղինակ դոկտոր Հայկ Ութիջյանը, նշելով, որ իհարկե, դժվար էր շատ կարճ ժամանակաընթացքում նման ցուցահանդեսի կազմակերպումը, սակայն թե գրադարանի ղեկավար Գեյզա Շիդլովսկու,եւ թե դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովայի գործուն  աջակցության շնորհիվ , ինչպես նաեւ Մատենադարանի, Վիեննայի Մխիթարյան միաբանության տրամադրած ձեռագրերի շնորհիվ։ Բացառիկ նմուշներ են ներկայացվել նաեւ Փարիզի Բասմաջյան հավաքածուից, Կիպրոսի Բեդելյան հավաքածուից,ինչպես նաեւ երկու շաբաթ առաջ Կոշիցեկի ֆիրման ներկայացրել է Էջմիածնի մի ձեռագրի պատճենը։

Հայկ Ութիջյանը նաեւ շնորհակալություն հայտնեց  միջազգային հայտնի գիտնականներին Կանադայից Դր. Կիրակոս Աւ. Սրկ. Լէյլէկեանին, Ամերիկայից Փրոֆ. Աբրահամ Տէրեանին եւ Փարիզից Փրոֆ. Տիգրան Գույումճեանին,առանց որոնց խորհուրդների դժվար կլիներ թե ցուցահանդեսի կազմակերպումը, եւ թե պատկերագրքի կազմումը։

Բայց այս աշխատանքում դոկտոր Ութիջյանը կարեւորեց հատկապես չեխ պրոֆեսոր Էվժեն Կինդլերի բացառիկ օգնությունը, ով նույնիսկ մահվանից օրեր առաջ անկողնային հիվանդ վիճակում կարողացավ թարգմանել եւ պատկերագրքի համար ներկայացնել Ներսես Շնորհալու ՙՀավատով խոստովանիմ՚ շարականը, մինչ այդ նաեւ տարիներ շարունակ Գրիգոր Նարեկացուց հատվածներ թարգմանեց չեխերենի։ Ու քանի որ այս տարի նշվմոս է  Հայաստանի եւ Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունների հիմնադրման 100 ամյակը, ոչ մեկն այնքան լավ չի խորհրդանշում հայ-չեխական բարեկամությունը, որքան պրոֆեսոր Էվժեն Կինդլերը, ուստի պատկերագիրքը նվիրել են նրա հիշատակին։
Այնուհետեւ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն ու Գեյզա Շիդլովսկին կատարեցին ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։


Բացումից հետո բազմաթիվ պատվարժան հյուրերն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները դիտեցին ցուցահանդեսը, որին հաջորդեց Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելությունը։ Այն վարեց Անի Հակոբյանը, նախ ձայնը տալով Հայաստանի դեսպանին, ապա՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխոսնակ Վոյտեխ Պիկալին։ Բայց նախ  Հայաստանի եւ Չեխիայի հիմներգերի կատարումով հանդես եկավ  օպերային երգչուհի Տաթեւիկ Առաքելյանը։


Թե դեսպանը, եւ թե խորհրդարանի փոխոսնակն անդրադարձան հայ-չեխական հարաբերությունների զարգացմանը, 27 տարի առաջ սեպտեմբերի 21-ին անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետության կայացմանն ու նոր ժողովրդվարական փոփոխություններին, որոնցով ապրում է երկիրը։ Դինամիկ զարգացող հարաբերությունների վկայությունն են ոչ միայն բարձրաստիճան անձանց փոխայցելությունները, կրթական ծրագրերը, այլեւ տնտեսական ու առեւտրային հարաբերությունների աճող մակարդակը, որը միայն անցած մեկ տարվա ընթացքում ունեցել է 78 տոկոսի աճ։ Հայաստանի դեսպանը կոչ արեց չեխական ընկերություններին ներդրումներ կատարել նոր Հայաստանում։


Նշենք նաեւ, որ հանդիսավոր ձեռնարկներին ներկա էին ինչպես Չեխիայի քաղաքական վերնախավի, խորհրդարանի ու սենատի ներկայացուցիչներ,դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, այլեւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ եւ Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան եւ Չեխիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։
Վերջում նշենք, որ ցուցահանդեսի եւ ընդունելության կայացմանը աջակցել են Հայաստանի մշակույթի նախարարությունը, Պրահայի Ստրահովի վանական համալիրը, ինչպես նաեւ բազմաթիվ հայ գործարարներ եւ չեխ-հայկական ընկերություններ։

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Պրահայում նշվեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը
2. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
3. Չեխական Սոկոլովում բացվեց ռազմագերիներին նվիրված հուշարձան. նրանց թվում են տասնյակից ավելի հայեր
4. Քաղաքը կարդում է .Երևանում տեղի ունեցավ Գրքի երևանյան երկրորդ փառատոնը
5. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկի հետ
6. Պետո Պողոսյանի «Շարժում» անհատական ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 5-ին
7. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
8. Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
9. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
10. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: