ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանին նվիրված 15-օրյակ Մարսելում

18 ապրիլի, 2018 | 14:36

Մարտի 29-ին Մարսելի 9-10 թաղամասերի ղեկավար Լիոնել Ռուայե-Պեռոի և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Գի Տեսիեի նախաձեռնությամբ թաղապետարանի շենքում մեկնարկեց Հայաստանին նվիրված 15-օրյակը (Quinzaine d’Arménie): Միջոցառմանը մասնակցում էին Մարսելի փոխքաղաքապետերը, պատգամավորներ, Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հայ, ֆրանսիացի և այլազգի հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

Ապրիլի 7-ին Մարսելի Քաղաքապետարանի առջև մեկնարկեց Արա Խաչադուրյանի՝ տասնմեկ երկրներով անցնող մարաթոնը, որով միջազգային հանրությանը կոչ է արվում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բողոքի ձայն բարձրացնել ժխտողականության դեմ և պայքարել խաղաղության համար: Միջոցառմանը ելույթներ ունեցան Մարսելի փոխքաղաքապետ Ժան Ռոատան, հյուպատոս Ռուբեն Խարազյանը, ներկա էին քաղապետարանի պատգամավորներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Նույն օրը ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը մասնակցեց Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի հիշատակման Բուք Բել Էր քաղաքապետարանի շենքի ճակատային մասում փակցված Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառի բացման արարողությանը:

Ապրիլի 13-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազյուր շրջանի խորհրդի շենքի ճակատային մասում փակցվեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշապաստառ` խորհրդի նախագահ Ռոնո Մյուզելիեի նախաձեռնությամբ և մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակից բանախոսները իրենց ելույթներում նշեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարը շարունակվելու է մինչև Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, մինչև ցեղասպանության ժխտողականության քրեականացման մասին օրենքի ընդունումը:

Տեղեկանք․ Արա Խաչադուրյանը Մարսելահայ մարզիկ-ալպինիստ է, ով 2016թ. մայիսի 22-ին Հիմալայների աշխարհի ամենաբարձր՝ 8848 մետր բարձրությամբ Էվերեստի գագաթին ծածանել էր Հայաստանի դրոշը:

Ապրիլի 14-ին Հայաստանին նվիրված 15-օրյակի շրջանակներում կայացավ Ֆրանկաֆոնիայի ավանի բացումը, որին բացման խոսքով հանդես եկան Բուշ Դյու Ռոն շրջանի առաջին փոխնախագահ Պատրիկ Բորեն և ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը: Այնուհետև Ռուբեն Խարազյանը կարդաց Ֆրանկոֆոնիայում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի ուղերձը, որում նշվում էր, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը և հույս էր հայտնվում, որ Ֆրասիայի շրջանները և մասնավորապես Մարսելը լայնորեն ներկայացված կլինեն Երևանի Ֆրանկաֆոնիայի ավանում: Միջոցառմանը կատարումներով հանդես եկավ «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության (JAF) պարային խումբը:


Առնչվող նյութեր
1. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 50-ամյակը կնշվի Հայաստանի հետ համատեղ
2. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
3. Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին
4. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ
5. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
6. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
7. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
8. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
9. Կցանկանայի խոնարհվել ֆրանսերենի դեսպան Ազնավուրի առջև․ Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդ
10. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: