ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը դառնում է երաժշտական աշխարհի կենտրոններից մեկը՝ շնորհիվ Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի

Մալթայի միջազգային փառատոնին ընդառաջ. Երեւանից՝ Աստանա, Վիեննայից՝ Մալթա
31 օգոստոսի, 2017 | 14:02

Լոնդոնյան հեղինակավոր ,,Գրոմոֆոն,, երաժշտական պարբերականն անդրադարձել է Երեւանում  այս տարի հուլիսի 4-12-ը  առաջին անգամ անցկացված  միջազգային երաժշտական փառատոն-մրցույթին, այն համարելով  Հայաստանի վերադարձը իբրեւ երաժշտության ուժեղագույն կենտրոն։

Այս փառատոնին մասնակցել են  ոչ միայն  Հայաստանի ֆիլհարմոնիկ, երիտասարդական եւ կամերային նվագախմբերը, այլեւ տեղի են ունեցել  բազմաթիվ կամերային խմբերի ելույթներ եւ անհատ կատարողների մենահամերգներ , որոնց մասնակցել են  այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են ջութակահար Մաքսիմ Վենգերովը, թավջութակահար Նարեկը Հախնազարյանը, ջութակահար Ռոման Կիմը, ջութակահար Ֆյոդր Ռուդինը, դաշնակահար Նարե Արղամանյանը, ,,Խաչատրյան Տրիո,,ն։  Հայտնիների այս աստղաբույլին միավորել է նաեւ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունը, որին մենք դեռ կանդրադառնանք։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 14 երկրի 48 երաժիշտ։

Փառատոնի գեղարվեստական տնօրենն էր երիտասարդական նվագախմբի  դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով լավագույնս իրականացրեց իր ուսերին դրված ծանրությունը։  Ինչպես մասնակիցներին դիմել էր իր ուղերձում Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը,,, Հայաստանը հանդիսանում է աշխարհի երաժշտական կենտրոններից մեկը եւ հայտնի է իր երաժիշտներով, արվեստագետներով  եւ կոմպոզիտորներով: Մենք որոշեցինք Հայաստանի մայրաքաղաքում՝ Երեւանում հյուրընկալել դաշնամուրային մրցույթը  եւ այն ընդգրկել 11 միջազգային դաշնամուրային մրցաշարերի մեծ շարքում, քանի որ  յուրաքանչյուր մրցույթի լավագույն 5 մասնակիցները անվճար մասնակցություն կունենան 2018 թ.ի ապրիլի 18-30-ը նախատեսված  «Մալթայի միջազգային երաժշտական փառատոն»ին,  որը նվիրված է Վալլետտա 2018-ին»:  Հիշեցնենք, որ Մալթայի մայրաքաղաքը հռչակվել է 2018 թվականի Եվրոպական մշակութային քաղաք։

Այսպիսով, «Հայաստան» միջազգային երաժշտական փառատոնի եւ մրցույթի շնորհանդեսի միջոցով Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի առաքելությունն էր `բացահայտել, նպաստել, աջակցել  դաշնամուրային արվեստի նոր  սերնդի մեծ վարպետներին եւ այդպիսով ապահովել նաեւ ապագայի երաժշտասեր լսարան։  Հայաստանում Մալթայի փառատոնի ուղեգրերին արժանացան առաջին երեք տեղերի մրցանակակիրները՝ Հռիփիսիմե Աղաքարյանը/Հայաստան/, Խաչիկ Անդրեասյանը/ Հայաստան/, Դոմինիկ Վիզյանը/ Լեհաստան/, հատուկ մրցանակակիր Սեոլվա Կիմը/Հարավային Կորեա/, եւ 5-րդ տեղը գրաված Թամթա Մագրաձեն/Վրաստան/։

Հայաստանին հաջորդեց  օգոստոսի 15-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված  ,,Եվրասիական երաժշտական խաղեր»  փառատոնը, որն առաջին անգամ էր նման մակարդակով եւ մասշտաբով  կազմակերպվում։ Այստեղ փառատոնն  ուներ երեք՝ դաշնամուրի, վոկալի եւ ջութակի մրցութային բաժիններ։  Ժյուրիի կազմում էին Նարե Արղամանյանը /դաշնամուր/,  վոկալի ժյուրիի անդամներ էին այնպիսի հանրահայտ երաժիշտներ, ինչպիսիք էին օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան,  դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։  Ջութակի անվանակարգի ժյուրիի կազմում էր ,,Խաչատրյան Տրիո,,-ի անդամ, հայտնի ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Աստանայի մրցույթում 200 մասնակիցներ կային, որոնք ունեին շատ բարձր մակարդակ։  Թեեւ մասնակիցները հիմնականում Ռուսաստանից էին եւ Ղազախստանից, բայց հայ երաժիշտները կարողացան բոլոր անվանակարգերում գրավել մրցանակային  երկրորդ տեղը։  Ջութակի 2-րդ մրցանակը շնորհվեց ռուսաստանաբնակ Վարդան Մայիլյանցին, վոկալի մրցույթում՝ 2-րդ մրցանակը Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանին/ Հայաստան/։  Իսկ դաշնամուրի մրցույթում երկրորդ մրցանակը 20-ամյա Ռուբեն Կոզինինն էր, ով թեեւ Ռուսաստանից էր, սակայն արմատներով  հայ է։

,, Շատ լավ երաժիշտներ կային եւ շատ դժվար էր ընտրություն կատարել,,- ասում է մեզ հետ զրույցում ժյուրիի անդամ Նարե Արղամանյանը։  Դաշնամուրային մրցույթի 40 հոգուց երկրորդ փուլ պետք է անցնեին 6-ը, որոնց  ժյուրին միաձայն ընտրեց, եւ նրանք վերջին օրը Կարագանդայում նվագեցին մեծ սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Աստանային կհաջորդի հոկտեմբերի 9-12-ը Վիեննայի Դաշնամուրի բաց միջազգային փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է հանրահայտ դաշնակահարուհի Նարե Արղամյանյանը։  Փառատոնին կարող են մասնակցել  18-35 տարեկան երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից։

Այս փառատոնը նույնպես մաս է կազմում 2018 թվականին Մալթայում կայանալիք միջազգային փառատոնի նախապատրաստական փուլի, քանի որ ինչպես նշեցինք , Վալետտայի փառատոնին պետք է մասնակցեն 2017 թվականի ընթացքում Գերմանիայում, Հայաստանում, Չինաստանում, Ռուաստանում, Մալթայում, Ղազախստանում, Իսպանիայում, Իտալիայում, Ճապոնիայում եւ Ավստրիայում անցկացվող նմանատիպ 11 դաշնամուրային փառատոնների մասնակից եւ մրցանակային տեղեր գրաված 5 լավագույն  դաշնակահարները։

Ի տարբերություն այս փառատոնների, որտեղ մրցանակային ֆոնդերը փոքր են մինչեւ 33 հազար եւ առաջին մրցանակը ստանում է 10-15 հազար եվրո պարգեւ, Մալթայի փառատոնը կունենա աննախադեպ մրցանակային ֆոնդ՝ մոտ 200 հազար եվրո, իսկ առաջին տեղի համար կտրվի 100 հազար եվրո պարգեւ։ Նման գումար մինչեւ այժմ չի տրվել եւ ոչ մի հեղինակավոր դաշնամուրային  մրցույթի կողմից, ամենաբարձր մրցանակները չեն գերազանցել 50 հազար եվրոն։ Այս մասին է վկայում նաեւ  Նարե Արղամանյանը, նշելով , որ այսպիսով  նոր պատմություն է արձանագրվում երաժշտական աշխարհում։  55 հոգի կընտրվեն փուլային փառատոն-մրցույթների եւ եւս 15 մասնակից՝  համացանցով ուղարկված տեսաելույթների  ընտրության արդյունքում։  Այսպիսով Մալթայի միջազգային մրցույթ փառատոնին կմասնակցի 70 երիտասարդ երաժիշտ։ Հաղթողներին տրվելու են ոչ միայն դրամական մրցանակներ եւ դրամաշնորհներ, այլեւ համերգային շրջագայությունների եւ ձայնագրման հնարավորություններ։

Ալեքսեյ Շորը, Նարե Արղամանյանը եւ Կոնստանտին Իշխանովը

Հատկանշական է որ բոլոր մրցույթներում մեծ տեղ է տրված  Մալթացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմանը։  Մասնակիցների կողմից պարտադիր պետք է կատարվեն մալթացի կոմպոզիտորներ Կարլ Ֆիորինիի, Ալեքսեյ Շորի եւ Ժոզեֆ Վելլայի գործերը։  Այս կատարումների համար նույնպես տրվում են  հատուկ մրցանակներ։

Կարելի է ասել փառատոնի գլխավոր կոմպոզիտորը Ալեքսեյ Շորն է եւ նրա  ,, Childhood memories,,/Մանկության հիշողություններ) շարքից կատարվում են տարբեր ստեղծագործություններ։

Ալեքսեյ Շորը մալթացի կոմպոզիտոր է, ով այժմ բնակվում է նաեւ Նյու Յորքում, մինչ այդ երկար ժամանակ ապրել է Մալթայում, ունի Մալթայի քաղաքացիություն։  Իզուր չէ, որ հայտնի  կոմպոզիտորներ  Գիա Կանչելին եւ Արվո Պյերտը հիացմունքով են արտահայտվել Շորի ստեղծագործությունների մասին։  Նրանք շեշտում են, որ Շորի ստեղծագործական ակունքները սկիզբ են առել Բախի կոնտրապունկտալ դարձվածքներից , որոնց էլ ներդաշնակում է հարուստ մեղեդայնային գունագեղ ներկապնակը”։ Կանչելին նաեւ մի առիթով ասել է, որ Շորի երաժշտությունը շատ հաճելի է ականջի  համար։

Իսկ Երեւանի Հանրապետության անվան հրապարակում մեկ տարի շարունակ շատրվանների երաժշտական ծրագրում կհնչի նաեւ Ալքսեյ Շորի ստեղծագործությունը՝ Նարե Արղամանյանի կատարմամբ։

Հարկ է նշել, որ այս բոլոր մրցույթների հիմնադիրն ու մեկենասը  Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովն է, որի անդուլ  ջանքերի շնորհիվ նոր որակ է մտնում միջազգային երաժշտական աշխարհում։

Հ.Ա.

ՕՐԵՐ

orer.eu


Առնչվող նյութեր
1. Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
2. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
3. Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել
4. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
5. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
6. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
7. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
8. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
9. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
10. Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: