ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Հ.Բ.Ը.Մ.Ի ԿՈՂՄԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ԿԱՅԱՑՈՂ ՑՈՅՑԵՐՈՒՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

22 ապրիլի, 2018 | 10:44

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը մօտէն կը հետեւի Հայաստանի տարածքին զարգացող իրադարձութիւններուն եւ ցոյցերուն: Սփիւռքը խոր մտահոգութեամբ ականատես է կատարուող դէպքերուն:

 

Մենք կողմնակից ենք քաղաքացիներու ազատ խօսքի եւ խաղաղ հաւաքներ կազմակերպելու իրաւունքին: Այդ արժէքները հիմքը կը կազմեն ժողովրդավարութեան եւ ժողովրդավար ազգերու կառուցման գործընթացին:  Հակառակ այն իրողութեան, որ խորապէս մտահոգիչ է տիրող դժգոհութեան ուժգնութիւնը, մենք քաջալերուած ենք ցուցաբերուած քաղաքացիական յանձնառութեան բարձր ոգիով, յատկապէս ազգի երիտասարդ զանգուածին կողմէ:

Հայաստան ներկայիս կ’իրականացնէ նախագահականէն խորհրդարանական հանրապետութեան դրութեան անցումի գործընթացը, որուն նպատակն է քաղաքացիներուն կարելիութիւն ընձեռել, առաւելագոյն չափով իրենց մասնակցութիւնը բերելու երկրին կապակցութեամբ որոշումներու կայացումին:

Նկատի ունենալով ներկայիս Հայաստանի դիմագրաւած ներքին թէ արտաքին լուրջ մարտահրաւէրները, Հ.Բ.Ը.Մ.ը կոչ կ’ուղղէ բոլոր մասնակից կողմերուն, ձեռնարկելու արդիւնաւոր երկխօսութիւն, բաց քննարկումներով սերտելու բոլոր հայութիւնը յուզող հարցերը, կառուցողական ոգիով հասնելու համար լուծումներու:

Միասնական ճիգերով միայն կը յաջողինք յաղթահարել մեր ազգին դիմաց ցցուող մարտահրաւէրները:

Հիմնուած 1906-ին, Հ.Բ.Ը.Մ.ը (www.agbu.org), աշխարհի մեծագոյն ոչ-շահամէտ հայկական կազմակերպութիւնն է: Միութեան կեդրոնը կը գտնուի Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ: Հ.Բ.Ը.Մ.ը կը սատարէ հայեցի ինքնութեան եւ ժառանգութեան պահպանումին եւ մշակումին՝ կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագիրներով: Միութեան գործունէութիւնները կ’ընդգրկեն տարեկան աւելի քան 500,000 հայեր, աշխարհի տարածքին:

Հ.Բ.Ը.Մ.ի եւ անոր համաշխարհային ծրագիրներուն մասին տեղեկութիւններու համար այցելեցէք www.agbu.org կայքէջը:


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
3. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
6. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
7. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
8. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
9. Լրատվական դաշտը՝ որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ
10. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: