ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Armenia EXPO 2013» ցուցահանդեսը

13 սեպտեմբերի, 2013 | 15:19

armexpo-h-rusԵՐԵՎԱՆ-Սեպտեմբերի 13-15-ը անցկացվում է «Armenia EXPO 2013» ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության հետ համատեղ: “Armenia EXPO 2013” 13-րդ ամենամյա, տարածաշրջանային, ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը համարվում է գլխավոր և խոշորագույն ցուցահանդեսը Հայաստանում, որը վաղուց հաստատում է իր դիրքերը Հայաստանի գործարարական կյանքում, որպես ամենամեծ, հեղինակավոր, առավել սպասված և նշանակալից միջոցառում:

Ցուցահանդեսը կազմակերպվում է սկսած 2001թ. և ամեն տարի հավաքում է մեկ հարթակի վրա խոշորագույն հայրենական արտադրողներին, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին և հնարավորություն ընձեռում ըստ արժանվույն և առավելագույնս արդյունավետ ներկայացնելու իրենց արտադրանքը:

“Armenia EXPO 2013” տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի բացառիկությունը կայանում է իր թեմատիկ կառուցվածքի մեջ: Լինելով ունիվերսալ ցուցահանդես, այն ընդգրկում է էկոնոմիկայի գրեթե բոլոր ոլորտները և համախմբելով առանձին ցուցադրություններ խոշորագույն արդյունաբերական ցուցահանդեսում, այն հնարավորություն է տալիս առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր գործող ֆիրմաների, կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին, որոնք գործում են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, գտնել շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ, ինչպես նաև նպաստում է հաջող մարկետինգի իրականացմանը:

Բազմաբովանդակ թեմատիկայով “Armenia EXPO 2013” ցուցահանդեսը եզակի հնարավորություն է տալիս մասնագետներին և գործարարներին ծանոթանալու արդյունաբերական արտադրության բոլոր ոլորտների վերջին զարգացումներին, տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:

Ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացնող բոլոր մասնակիցների ավելի քան 20%-ը կազմում են արտասահմանյան ընկերությունները և կազմակերպությունները:

Մասնակիցների քանակը’ ավելի քան 100 ընկերություններ, ասոցիացիաներ, միություններ և կազմակերպություններ:

Մասնակից երկրները’ Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Իրան, Գերմանիա, Լեհաստան…

arm expo 2Ցուցահանդեսի նախատեսվող մակերեսը՝ 1000 մ2 (նետտո):

Ցուցահանդեսային ֆորումի հիմնական նպատակներն ու խնդիրներն են’

• նոր իրացման շուկաների որոնում,

• օտարերկրյա ներդրումների ներգրավում Հայաստանի տնտեսություն,

• Հայաստանի տնտեսական ներուժի ցուցադրում,

• նոր գործընկերների որոնում:

“Armenia EXPO 2013” ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսներն են’

INDUSTRIAL ARMENIA EXPO

Ծանր արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, լեռնամետալուրգիական և քիմիական արդյունաբերություն, հաստոցաշինություն, քարմշակում, փայտամշակում, ոսկերչական արդյունաբերություն, մեքենաշինություն, սարքաշինություն, Էլեկտրոնիկա, տարա և փաթեթավորում:

BUILD EXPO

Շինարարություն և վերանորոգում, դիզայն, շինանյութերի արտադրություն, լաքեր և ներկեր, դռներ և պատուհաններ, սանտեխնիկա, լողավազաններ, ջեռուցման համակարգեր:

EXPO FOOD & DRINKS

Միս եւ թռչնի արտադրություն, կաթնամթերք, ծովամթերք, պահածոներ, հյութեր, հանքային ջրեր, սուրճ, թեյ, նպարեղեն, սառեցված կիսաֆաբրիկատներ, կարագի, յուղի և ձեթի արտադրություն, ալկոհոլային և ոչալկոհոլային խմիչքներ:

TRANS EXPO

Տրանսպորտ, բեռնատար և մարդատար ուղևորափոխադրումներ, կապ, էքսպրես –փոստ:

COMP_EXPO

Համակարգիչներ, լոկալ, գլոբալ ցանցեր, ծրագրային ապահովում, IT, ինտերնետ-պրովայդրներ:

POLYGRAPHY.

PUBLISHING.

ADVERTISEMENT. EXPO

Պոլիգրաֆիկ նյութերի արտադրություն, գրքեր, պարբերականներ, գովազդային տեխնոլոգիաներ և PR:

FURNITURE SALON

Կահույք, ինտերիեր, էքստերիեր, կահույքի դիզայն, տեքստիլ տան համար:

FINANCE, CREDIT, INSURANCE,

AUDIT EXPO

Բանկային գործ, բանկային ծառայություններ ընկերությունների և անհատների համար, ֆինանսական խորհրդատվություն, բանկային եւ գրասենյակային սարքավորումներ, ապահովագրություն, անշարժ գույք, անշարժ գույքի գնահատում և ծառայություններ, աուդիտորական և իրավաբանական ծառայություններ:

Կազմակերպչի մասին

LOGOS EXPO Center-ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում (1999), որը հանդիսանում է բացարձակ առաջատարը ճյուղային, արդյունաբերական, ազգային և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Վերջին 13 տարիների ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպել է ավելի քան 200 մասնագիտական և ունիվերսալ միջազգային ցուցահանդեսներ, որոնք ներառում են տնտեսության տարբեր ոլորտները:

LOGOS EXPO Center ընկերությունը ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, միությունների, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների աջակցությամբ ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են ազգային տնտեսության զարգացման դինամիկան:

Ցուցահանդեսի ընթացքում յուրաքանչյուր տաղավար ներկայանում էր յուրովի`փորձելով ըստ արժանվույնս ներկայանալ հանրությանը:

Հետաքրքրական այն է,որ առաջին անգամ ցուցահանդեսում հանդիպեցինք մի շարք հետաքրքիր մարդկանց,ովքեր ներակայացել էին սեփական արտադրությամբ ու միջոցներով:Դրանցից էին Հովսեփյան Դանիելի ղեկավարած ”IDMS GROUP” OXY թթվածնային կոկտել, որը պրոբիոտիկներով,որն առաջին անգամ է ներկայացվում մեր երկրում և բուժում է մի շարք հիվանդություններ ու ունի իր պատրաստման եղանակը,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի քաղաք Բերձորի շրջանի բնակչուհի Հասմիկ Կիրակոսյանի հետաքրքիր,դեղաբույսերով պատրաստած հայկական բալզամներն, որոնք բուժում են մի շարք հիվանդություններ, Գառնիի հացի գործարանի կողմից ներկայացրած յուրօրինակ համով հացն ու լավաշը, ANIMA ընկերությունն իր յուրօրինակ հեռուստահայելիներով,որոնք կարելի է օգտագործել ամենուրեք, ”DRAGO BARZINI” կազմակերպությունը և այլն:

Ցուցահանդեսին իր ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն,ով մոտենալով բոլոր տաղավարներին ծանոթանում,բարի երթ էր ցանկանում բոլոր մասնակիցներին:

Ներկա էին նաև օտարերկրյա դեսպանատների ,միջագազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն:

Մարդիկ այնպես էին ոգևորված ու հետաքրքրված ցուցահանդեսով,որ կարծես մտնեին կյանքի մի նոր փուլ:

Այսպիսով,հուսանք,որ նմանատիպ ցուցահանդեսները կլինեն շարունակելի, նպաստելու մեր երկրի տնտեսությանն ու արդյունաբերությանը:

Գարիկ Ավետիսյան

 

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: