ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 հունվարի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լույս է տեսել ՚՚Հայաստանի սիրտը. Բանաստեղծություններ…Եվ ուրիշ ոչինչ՚՚ գերմաներեն ժողովածուն

24 մարտի, 2017 | 10:52

 

agapi Armeniens Herz 4 (1)

Գերմանիայում լույս է տեսել հայ ժամանակակից պոեզիային նվիրված ՚՚Հայաստանի սիրտը. Բանաստեղծություններ…Եվ ուրիշ ոչինչ՚՚ (“Armeniens Herz. Gedichte… und sonst nichts”)ժողովածուն։ Գիրքը լույս է ընծայել Ֆրանկֆուրտի Größenwahn Verlag Frankfurt am Main հրատարակչությունը։

Հայ պոետների գերմաներեն թարգմանությամբ 143 էջանոց ժողովածուի առաջաբանը գրել է հայկական ծագումով գերմանացի լրագրող Մյուրիել Վայսբախը(Muriel Weißbach), իսկ վերջաբանը՝ հայտնի պատմաբան Թեսսա Հոֆմանը։ Գրքում տեղ են գտել 25 հայ բանաստեղծների սիրային, հայրենասիրական եւ խոհափիլիսոփայական բանաստեղծությունները։

Հայերենից գերմաներենի են թարգմանել Ագապի Մկրտչյանը եւ Հելմուտ Մալոնեկը։ Երիտասարդ պոետների կողքին ներկայացվել են նաեւ հայ պոեզիայի այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Էդվարդ Միլիտոնյանը, Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը,  Վարդան Հակոբյանը, նաեւ Սոնա Վանը, Ագապի Մկրտչյանը, Անուշ Վարդանյանը, Նշան Աբասյանը եւ այլք։

Այս օրերին գրքի առաջին շնորհանդեսը տեղի կունենա Լայպցիգում բացված գրքի միջազգային տոնավաճառում, ապա  մարտի 25-ին թարգմանչուհի Ագապի Մկրտչյանը ժողովածուն կներկայացնի Լայպցիգի հայ համայնքի կազմակերպած շնորհանդեսին։ Իսկ ապրիլի սկզբին գրքի շնորհանդեսները տեղի կունենան Հայաստանում՝ Գրողների միությունում եւ այլ հաստատություններում։

Ինչպես նշեց ՕՐԵՐ-ի հետ զրույցում բանաստեղծուհի, թարգմանչուհի Ագապի Մկրտչյանը, մի շարք բանաստեղծություններ գերմաներեն թարգմանությամբ հնչում են ավելի ազդեցիկ, քան բնօրինակ հայերենում։ Նա հույս հայտնեց, որ ժողովածուն կունենա իր շարունակությունը եւ ապագայում կհրատարակվեն նաեւ այլ բանաստեղծների գործեր։

Առաջարկում ենք  Գերմանիայում անցկացվող մրցույթի շրջանակներում այս գրքի շապիկի  օգտին քվեարկել՝ հետևյալ հասցեով՝ https://beautyandbook.com/armeniens-herz/:

ՕՐԵՐ  

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ»-ները՝ մանկավարժականում
2. Հերոսներին նվիրված Աննա Կոստանյանի «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» գրքի շնորհանդեսը
3. Լույս է տեսել «Արարատ»-ի բնագիրները» գրքի Բ հատորը
4. Չինական դասական պոեզիայի հարստությունը
5. Երեւանյան գրքի փառատոնը ավարտվեց, հաղթողների գործերը կհրատարակվեն
6. Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն անցել է լեփ-լեցուն դահլիճում
7. Ֆելիքս Բախչինյանի գրքերի շնորհանդեսը
8. Կթվայնացվեն Երուսաղեմի Գյուլբենկյան Մատենադարանի ձեռագրերի մի մասը. Սիոն ամսագրի բոլոր համարները եւ Մայր Ցուցակ Ձեռագրացի 12 հատորները
9. Ցեղասպանությանը նվիրված չեխերեն գրքի շնորհանդեսը նոյեմբերի 14-ին
10. Վրույր Ազիզյանի հայրենականչն ու պատումը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: