ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արման Ջիլավյան. Մարդասիրության կենտրոններից մեկը պետք է դառնա Հայաստանը

16 մարտի, 2016 | 15:27

Avrora.Selection-committee-620x300Aurora-Prize-7-620x300«Ավրորա» մրցանակի դափնեկրի չորս հավակնորդների անուններն արդեն հայտնի են. Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից եւ Հայր Բեռնար Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: «100 ԿՅԱՆՔ» եւ «ԱՎՐՈՐԱ» մրցանակի նախաձեռնության  գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանն ու  նախաձեռնության հաղորդակցության հարցերով տնօրեն Արմինե Աֆեյանն այսօր մեկ անգամ ևս հիշեցրել են, որ «Ավրորա»-ի առաջին մրցանակաբաշխությունը կանցկացվի այս տարի ապրիլի 24-ին՝ Երեւանում: Դափնեկրին  մրցանակը կշնորհի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն։ 

«Ավրորա» մրցանակը հիմնել են «100 կյանք» նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակը ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում մեր օրերում տեղի ունեցող ոճրագործությունների վրա և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:

Մրցանակի չորս հավակնորդների անուններն արդեն հայտնի են։ Հաղթողի անունը հայտնի կդառնա ապրիլի 24-ին՝ Երեւանում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Մրցանակը կհանձնի Ընտրող հանձնաժողովի համանախագահ, հայտնի դերասան Ջորջ Քլունին, որը հենց այդ նպատակով ապրիլի 22-ին կժամանի Հայաստան:

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։

«Այս  նախագիծը չափազանց կարևոր է Հայաստանի ու հայ ժողովրդի համար, որովհետև դրանում այն խորը փիլիսոփայությունն է, որ մենք ՝ հայերս հաղթած ազգ  ենք»,- իր խոսքում այսօր նշեց «100 ԿՅԱՆՔ» եւ «ԱՎՐՈՐԱ» մրցանակի նախաձեռնության  գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը։

Ըստ Ջիլավյանի՝ միջազգային այս մրցանակն ունի կոնկրետ շեշտադրումներ. «Մենք հաղթած ազգ ենք, մենք շնորհակալ ազգ ենք և մեր ողջ ազգի անունից կարող ենք շնորհակալություն ասել աշխարհին նաև գործնականորեն: Անցնելով դժոխային ճանապարհով՝ մենք այսօր ունենք նպատակ և առաքելություն: Նախ և առաջ դա մարդասիրությունն է, որի կենտրոններից մեկը կարող է և պետք է դառնա Հայաստանը»,- ասում է Արման Ջիլավյանը։

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: