ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Վստահ ենք, Նիկոլը երբեք չի իջնի զիջումների սերժական մակարդակին». հայտարարություն

Արմեն Աղայան
02 մայիսի, 2018 | 10:35

Հանրապետական հանցախումբը ու նրանց սպասարկող արմանսաղաթելյանները ընդհանրապես ձայն հանելու իրավունք չունեն

 

Որպես «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար պատասխանատու հայտարարում եմ, որ 2001թ մայիսին Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հողը սիրելով են պահում, իմացեք» հոդվածը չի պարունակում տարածք հանձնելու քարոզչություն, այդ ենթատեքստով նրան ներկայացվող մեղադրանքները բացարձակ կեղծիք են, այդ թվում հեռացող հանցագործ վարչախմբի խղճուկ սպասարկու Արման Սաղաթելյանի ողորմելի ելույթները։
Ի դեպ, հոդվածն ըստ էության գրված է եղել հրապարակումից միայն երկու ամիս առաջ մեկնարկած՝ ազատագրված տարածքները չհանձնելու մեր քարոզչության դեմ և ես շատ լավ հիշում եմ բոլոր հանգամանքները։ Այդ օրերին գրեթե ոչ ոք, այդ թվում քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ ու հասարակ մարդիկ, այդ թվում Արցախում, չէին հավատում, որ ազատագրված տարածքները հնարավոր է պահել, պատրաստ էին դրանք փոխանակել Արցախի ինչ֊որ կարգավիճակի հետ։ Շատերը, այդ թվում Նիկոլը, մեր գործունեությունը համարում էին, լավագույն դեպքում, արմատական երեխայություն, վատագույն դեպքում, «ղարաբաղյան կլանի» պատվերով ազգայնական արմատականության տարածում ժողովրդին երկրի խնդիրներից շեղելու նպատակով։ Ինչը արտացոլվել է նաև հիշյալ հոդվածում։
«Ազատագրված տարածք» տերմինը նույնպես միայն երկու ամիս էր գործածվում՝ ի հակադրում Հայաստանի վարչակարգի և Մինկսի խմբի գործածած «օկուպացված տարածքների» և դեռ գերիշխող չէր, ինչպես այսօր է։ Հոդվածում Նիկոլը թվարկում է երկուսն էլ՝ «եթե կուզեքով»։
Կարևոր է իմանալ, որ հենց նույն 2001թ֊ից սկսած, Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթը պատրաստակամությամբ իր հարթակն էր տրամադրում «Ազատագրված տարածքների պաշտպանության» քարոզչությանը, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների հարցազրույցներին, մեր ասուլիսների լուսաբանմանը։ Իշխող ապազգային վարչախմբի դեմ, հանուն Արցախի տարածքների պաշտպանության մեր գործունեության ընթացքը առավելագույնս արտացոլվել է հենց Նիկոլի թերթում՝ դրական լույսի ներքո։ Նա, որքան էլ թերահավատ լիներ մեր տեսակետներին, շատ արագ համոզվեց, որ մեր գործունեությունը իշխող վարչախմբի պատվերով չէր, այլ ուղղված էր նրա դավաճանական արցախյան քաղաքականության քննադատությանը։
Թեև դեռ տարիներ պետք է անցնեին, որ Նիկոլը, ինչպես հազարավոր ուրիշներ, համոզվեր տարածքները չհանձնելու հնարավորությանը և կենսական անհրաժեշտությանը, սակայն հանրության հետ մշտական հետադարձ կապի մեջ գտնվող խմբագիրը և քաղաքական գործիչը երբեք չհակադրվեց հանրության մեջ գերիշխող դարձող չհանձնելու գաղափարին։
Այսօր մեզ, առավել ևս, չի մտահոգում Նիկոլի դիրքորոշումը Արցախի հարցում։ Քաղաքացիական պայմանագրի ծրագրային դրույթները այս կետում նույնպես միանգամայն ընդունելի են։ Շարժման հարթակում շատ են մարդիկ, որոնք միշտ կանգնած են եղել Արցախյան հարցում հաստատակամ ազգային դիրքերում, ինչպես օրինակ «մերժիր սերժինի» համակարգող Armen Grigoryanը, ՔՊ վարչության նախագահ և Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyanը և ուրիշներ։
Ճիշտ է, մենք միշտ էլ իրավունք ունենք մտահոգվելու, որ Մինսկի խմբի հետ բանակցող մեր ներկայացուցիչները կարող են ճնշման ներքո որոշ չափով զիջել դիրքերը, սակայն դա վերաբերում է բոլոր գործիչներին, ոչ միայն Նիկոլին, որը վստահ ենք, երբեք չի իջնի զիջումների սերժական մակարդակին, հանդես չի գա հանրային կամքին հակառակ հայտարարություններով և չի փորձի սեփական ժողովրդին քարոզչական մշակման ենթարկել հանուն պարտադրվող ստորացուցիչ պարտվողականության։ Ավելին, անձամբ ես և շատերս հույս ունենք, որ շուտով կկարողանանք համոզել ձևավորվելիք նոր կառավարությանը՝ Արցախը այսուհետ ընկալել որպես Հայաստանի անբաժան մաս, դադարեցնել այն Հայաստանից բաժանող կեղծ֊դիվանագիտական հռետորաբանությունը և վերականգնել արցախաբնակ ՀՀ քաղաքացիների ՀՀ ԱԺ ընտրությանը մասնակցելու սահմանադրական իրավունքը, որից նրանք զրկված են եղել 1995֊ից, այդ թվում «ղարաբաղյան» կոչված կլանի իշխանության բոլոր տարիներին։
Մի խոսքով, եթե մենք մտահոգված չենք՝ հանրապետական հանցախումբը ու նրանց սպասարկող արմանսաղաթելյանները ընդհանրապես ձայն հանելու իրավունք չունեն։

Վստահ եմ, որ տողերիս տակ կստորագրեն մեր թիմի բոլոր ներկայացուցիչները․
Ժիրայր Սէֆիլեան – Jirayr Sefilian
Ազատագրված տարածքների պաշտպանության հասարակական նախաձեռնության համակարգող,
պատերազմի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար
Armen Eghyan Lusinyan
Ազատագրված տարածքների պաշտպանության հասարակական նախաձեռնության կազմակերպական քարտուղար, Շուշի
Տիգրան Կյուրեղյան
Ազատագրված տարածքների պաշտպանության հասարակական նախաձեռնության
հիմնադիր անդամ, Բերձոր
Ալեքսանդր Քանանեան
«Միացում» նախաձեռնության անդամ, Քարվաճառ
և հարյուրավոր ուրիշներ


Առնչվող նյութեր
1. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
4. Պետք է ստեղծենք հավասար պայմաններ գործարարների համար. Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում
5. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
6. Նիկոլ Փաշինյան-ՌԱԿ կենտրոնական վարչություն հանդիպում
7. Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
8. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
9. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
10. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: