ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանի՝ Դամասկոսի Առաջնորդ ընտրութեան 15-ամեակին նուիրուած երախտիքի եւ գնահատանքի օր Դամասկոսի Թեմէն ներս

13 հունվարի, 2019 | 18:41

Շաբաթ, 12 Յունուար 2019: Դամասկոս.-

Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանի տնօրինութեամբ իւրաքանչիւր տարուայ վերջին շաբաթը արդէն իսկ հռչակուած է Դամասկոսի Թեմէն ներս Ազգ. Իշխանութեան մարմիններուն մէջ ծառայողներու «երախտիքի եւ գնահատանքի օր»: Այս տարուայ հանդիսութիւնը գեղեցիկ զուգադիպութեամբ կը համընկնէր Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանի՝ Դամասկոսի Առաջնորդ ընտրութեան 15-ամեակին: Այս առթիւ Առաջնորդ Սրբազան հօր հրաւէրին ընդառաջ Առաջնորդարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ գնահատանքի եւ շնորհակալութեան երեկոյ Ազգային Իշխանութեան անդամներուն ներկայութեամբ:

Բացման խօսքը կատարեց Տիկնանց Կազմի ատենապետուհի՝ տիկին Սեդա Խըտըրլարեանը: Տիկին Խըտըլրալեանը նախ ողջունելով ներկաները նշեց, թէ տասնհինգ տարիներ առաջ ճիշդ այսօրը, 12 Յունուարի 2004-ին Տ. Արմաշ Սրբազանը Ազգ. Գաւառական Ժողովի կողմէ ընտրուեցաւ Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ: Միաժամանակ այս օրերուն կը լրանայ Սրբազան Հօր Եպիսկոպոսական Օծման տասներեքերորդ ամեակը, որ տեղի ունեցաւ 15 Յունուար 2006-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ:

Այնուհետեւ շնորհաւորական խօսքով հերթաբար հանդէս եկան Ազգ. Գաւառական Ժողովի Ատենապետ՝ Տիար Թագւոր Պօյաճեանը, Քաղաքական Ժողովի Ատենադպիր՝ Տիար Մովսէս Հալաճեանը եւ նախկին Գաւառական Ժողովի անդամ՝ Տիար Արմենակ Օհանեանը:

Ապա Տ. Արմաշ Սրբազանը գնահատեց բոլոր ներկաներուն նուիրեալ ծառայութիւնը, զոր երաշխիքն է Թեմի պայծառութեան: Առաջնորդ Հայրը շնորհաւորանքներն ընդունելով ներկաներուն ներկայացուց 2019 տարուայ կայանալիք ծրագիրները, որոնք միայն միասնական եւ անձնուէր ծառայութեամբ կրնան իրականանալ:

Հանդիսութեան աւարտին բոլոր անդամները Սրբազան Հօր հետ հատեցին տօնական կարկանդակը: Այս առթիւ Տիկնանց Կազմի անդամուհիները համադամ հիւրասիրութեամբ ապահովեցին գեղեցիկ եւ ջերմ ու շինիչ մթնոլորտ մը: Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան բարեմաղթանքներով բոլոր ներկաները շնորհաւորեցին իրար եւ նոր ոգեւորութեամբ լեցուած յանձնառու եղան 2019 տարուայ ընթացքին շարունակել իրենց ծառայութիւնը: Վարձքը կատար բոլոր ծառայողներուն:

Դիւան Ազգ. Առաջնորդարանի
Դամասկոս, 12 Յունուար 2019


Առնչվող նյութեր
1. Տիգրան Գեւորգյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպան
2. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
3. Հայաստանի խիզախ հյուպատոսը հրաժեշտ տվեց Հալեպին
4. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների
5. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում
6. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով
7. ԴԱՀԵՇԸ կրկին դադարեցրել է Հալեպի ջրի մատակարարումը
8. Զօրակցութիւն Հալէպի Հայերուն՝ Ֆրանսիայից
9. ՄԱԿ-ի տարբեր կառույցներ հանդես են եկել Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ. 300 հազար երեխա մնում է պաշարման մեջ
10. ՍԻՐԻԱ. ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԸ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԷՋ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: