ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արման Նուռի «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

12 ապրիլի, 2018 | 10:02

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը 2018թ. ապրիլի 13ին ժամը 18:00-ին Կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը՝ ներկայացնելով հայտնի հայ դիզայներ և նկարիչ Արման Նուռի այն աշխատանքները, որոնք 2017թ.-ի Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի համաշխարհային բիենալեում առաջին մրցանակին արժանացան՝ շահելով «LORENZO IL MAGNIFICO» ոսկե մեդալը:

Արման Նուռը բազմակողմանի ստեղծագործող է՝ քանդակագործ, նկարիչ, դիզայներ և ոսկերիչ: Միևնույն ժամանակ, նրա բոլոր աշխատանքներին, անկախ ձևից, հատուկ է թաքնված իմաստն ու փիլիսոփայական ենթատեքստը: Ճանճերը («Ճանճ», «Էվոլյուցիա»), որոնց կերտել է արվեստագետը, բացառություն չեն:

«Ճանճ» ցուցադրությունում ներկայացված ինտերակտիվ ստեղծագործությունները դիտողին տեղափոխում են մեկ այլ, զուգահեռ աշխարհ, որտեղ մարդն իրեն զգում է ուրիշ հարթությունում և ի զորու է վերաիմաստավորելու իրականությունը, նոր լույսի ներքո ընկալելու շրջակա միջավայրը»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Այս ցուցադրության համար Արման Նուռը նաև ընդլայնել է ներկայացված աշխատանքների գեղարվեստական սահմանները: Ճանճին հատուկ անկառավարելի հետագիծն արվեստագետը դարձրել է արտահայտչամիջոց՝ մեկ գծով ստեղծելով Երևան քաղաքի համայնապատկերը, ինչպես նաև անիմացիոն ֆիլմ: Նման ձևաչափով այս աշխատաքներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում:

Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2018թ. ապրիլի 14-ից մինչև  մայիսի 27-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

 


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
3. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
4. «Վերաիմաստավորելով բնությունը». 9 նկարիչ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
5. «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրությունը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
6. «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
7. Այսօր բացվում է Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
8. 75ամյա Ռոբերտ Էլիբեկյանի նոր ցուցադրությունն այսօր կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
9. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է տոնական միջոցառումների մասին:
10. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Շունչ» ցուցադրության հանդիսավոր բացումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: