ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մահացել է Չեխիայի կաթոլիկների նախկին առաջնորդ , կարդինալ Միլոսլավ Վլկը

22 մարտի, 2017 | 09:10

ՊՐԱՀԱ.Մարտի 18-ին 85 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Չեխիայի կաթոլիկների նախկին առաջնորդ եւ Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Միլոսլավ Վլկը։

Cardinal Miroslav VlkՆա 1991-2010 թվականներին գլխավորել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցին՝ լինելով նաեւ Պրահայի արքեպիսկոպոս։ 1993-2001 թվականներին էլ եղել է Եվրոպայի եկեղեցիների խորհրդի նախագահը։

Լինելով Պրահայի 35-րդ արքեպիսկոպոսը, մեծ աշխատանք է տարել կոմոնիստական վարչակարգի փլուզումից հետո նորանկախ Չեխիայում եկեղեցու դերի բարձրացման ուղղությամբ։

Կարդինալ Վլկի մահվան կապակցությամբ, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու ներկայիս առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկային ցավակցական նամակ է ուղարկել Հունգարիայի, Սլովակիայի եւ Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։

Չեխիայի հայության անունից հայտնելով իր խորին ցավակցությունները եւ աղոթելով նրա հոգու հանգստության համար, Հայր Բարսեղն անդրադարձել է կարդինալ Վլկի մեծ ներդրմանը Չեխիայի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ եւ քրիստոնեական գաղափարների տարածման հարցում, ընդգծել նրա ջանքերը մարդու ազատությունների եւ հանդուրժողականության քարոզման հարցում։

Կարդինալ Վլկի հուղարկավորությունը տեղի կունեա մարտի 25-ին՝ շաբաթ օրը։

ՕՐԵՐ

 

 


Առնչվող նյութեր
1. Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված պատարագ Պրահայում
2. Կարդինալ Վլկ. Երբ պապին տեսա, զառամյալ ծերուկի էր նման. Կարդինալ Դուկան կմասնակցի նոր պապի ընտրություններին
3. Սուրբ Ծննդյան պատարագ Պրահայում
4. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի Սուրբ Ծննդյան խոսքը
5. Հայկական դպրոցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան ու ամանորի հանդես

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: