ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 ապրիլի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով ցուցահանդես Պրահայում

12 ապրիլի, 2018 | 17:15

Ապրիլի 11-ին Պրահայի հեղինակավոր Յակուբսկա ցուցասրահում տեղի ուենցավ նկարչուհի Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպել էին Չեխիայի ՀՀ դեսպանությունը և Յակուբսկա ցուցասրահը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, խորհրդարանականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ցուցահանդեսի հեղինակը և Յակուբսկա ցուցասրահի հիմնադիր-տնօրեն, հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոն:

Դեսպան Սեյրանյանն իր ելույթում նախ երախտագիտության խոսք հղեց ցուցասրահի տնօրինությանն ու անձնակազմին` հայաստանցի նկարչուհու ցուցահանդեսի համակազմակերպիչը հանդիսանալու համար` գոհունակություն հայտնելով արդեն ավանդույթ դարձած համագործակցության առթիվ:

Արաքսիա Ղազարյանն իր հերթին երախտագիտության խոսք հղեց ցուցահանդեսի կազմակերպիչներին, ներկայացրեց ցուցահանդեսի էությունը, բացատրեց թեմայի ընտրության պատճառը և ներկայացրեց իր ստեղծագործությունները, որոնցում հատուկ տեղ է տրված ժայռապատկերների, հայկական տառերի և խորհրդանիշերի թեմաներին:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական մասի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ցուցասրահի հիմնադիրը` նկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոն, ում ստեղծագործությունները 2017 թվականին ցուցադրվել էին Երևանում: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 19-ը:

ՏեղեկանքԱրաքսիա Ղազարյանը, ով դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, հայտնի է իր գունեղ ստեղծագործություններով և բազմաշերտ տեխնիկայի օգտագործմամբ: Նկարչուհու գործերը ցուցադրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, մասնավորապես` Բելգիայում, Իտալիայում, Մոնակոյում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում և Սինգապուրում:

ՀՀ ԱԳՆ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Պրահայի հայ երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնում երևանյան ցույցերին
2. Բանակի սպառազինությունը և պաշտպանական տեխնոլոգիաները մեկ վայրում․Երևանում բացվեց «ArmHiTec-2018» միջազ­գային ցուցահանդեսը
3. Գյուրջիեւ անսամբլի կոմիտասյան համերգը Պրահայում
4. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը
5. ՊՐԱՀԱ. Ապրիլի 29-ին կգումարվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական համայնքի ընդհանուր ժողովը
6. Սուրբ Զատիկի Տոնացույցը Չեխիայի Հայ առաքելական եկեղեցում
7. Մարտի 27-ին Գուրջիեւ անսամբլը հանդես կգա Պրահայում. կհնչի նաեւ Կոմիտաս եւ Նարեկացի
8. Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին
9. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին
10. Հայաստանը «ITB Berlin – 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: