ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Apricot միջազգային ֆոտոմրցույթի եզրափակիչ ցուցադրությունը բացվեց Երեւանում

03 մայիսի, 2016 | 08:54

apricot 5

Ապրիլի 29-ին Երեւանում  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կազմակերպվել էր Apricot միջազգային ֆոտոմրցույթի եզրափակիչ ցուցադրությունը: Այս մրցույթն իրականացվում է FIAP միջազգային որակավորում ընձեռնող միության հետ համատեղ, որտեղ իրականացվում են լուսանկարների գնահատման և որակավորման աշխատանքներ:

Ցուցահանդեսի բացմանը ելույթներ ունեցան ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Հայ լուսանկարիչների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը,  եւ Հայաստանում ՖԻԱՊ-ի ներկայացուցիչ Վիգեն Մնոյանը։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր անհատ լուսանկարիչները:  ՕՐԵՐ-ը մրցույթի ժյուրիի Պրահայում կատարված աշխատանքին եւ մրցանակների արժանացած լուսանկարիչներին անդրադարձել էր մեկ ամիս առաջ։ *(Ֆրանսիացի Ռոժե Ժորդանը դարձել է հայկական առաջին Apricot Photo միջազգային լուսանկարչական մրցույթի հաղթող)։

Roger-Jourdain

Roger-Jourdain

Apricot ֆոտոմրցույթին ներկայացված էին 502 լուսանկարիչ՝4 անվանակարգերով: 6500 աշխատանքից ընտրվել էին միայն 40-ը, Հայաստանից մասնակցում էին 7 ֆոտոնկարիչ:

Ֆոտոնկարների որակավորում FIAP-ից կարող են ստանալ միայն այն երկրները, որոնք հանդիսանում են միության ներկայացուցիչ,այս անգամ տարածաշրջանից հանդես էր գալիս միայն Հայաստանը։ Բոլոր կազմակերպչական աշխատանքները իրականացրել է «Օբյեկտիվ» հասարակական կազմակերպությունը:

Նշենք նաև, որ այս ֆոտոմրցույթը ամենամյա բնույթ է կրում:

ՕՐԵՐ

apricot 2apricot 3apricot 4apricot 6

ՕՐԵՐ

orer.eu

orer.cz


Առնչվող նյութեր
1. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
2. Պրահայում բացվեց Գարիկ Ավանեսյանի ,,Բանգլադեշ,, ցուցահանդեսը
3. Բանգլադեշը Գարիկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսում՝ ապրիլի 3-ից Պրահայում
4. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
5. «Լուսանկարչի օրագրից» ցուցահանդեսը Երեւանի Թեքեյան կենտրոնում
6. Մշակութային Երկխոսություններ. ՀԲԸՄ-ում ներկայացվել են Տաթեւ Մնացականյանի աշխատանքները
7. World Press Photo-ն հրապարակել է 2017-ի հաղթանակած լուսանկարները. Գլխավոր մրցանակը թուրք լուսանկարչին
8. Սերգեյ Գասպարյանի «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» Թեքեյան կենտրոնում
9. Ոսկե մեդալ Լիբոր Շպիմրին` Հայաստանի և Արցախի լուսանկարների համար
10. ,,Գարիկ Ավանեսյանը եւ իր հայերը,, պատկերագիրքը եւ բացառիկ ցուցահանդեսը Պրահայում. (լուսանկարներ)

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: