ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել՝ չհաստատել Ադրբեջանի դեսպան Փոլադ Բուլբուլօղլու թեկնածությունը գլխավոր տնօրենի պաշտոնում

04 ապրիլի, 2017 | 12:54

Ստորև ներկայացված նյութը՝ «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»-ի կոչն է՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բուլբուլօղլու թեկնածության առաջադրման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների անհամատեղելիության վերհանման նպատակով: Սույն նամակը նաև ուղարկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր Մարմնի 58 Անդամ Երկրների ներկայացուցիչներին, ինչես նաև այլ պատկան մարմիններին:

unesko

«Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»-ի Կոչը Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

 

«Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիան» զարմացած և խիստ վրդովված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓոլադՄուրթուզա օղլու Մեմեդովի(ով հայտնի է Բյուլբյուլօղլիբեմական անունով) թեկնածության առաջադրման լուրերի կապակցությամբ:

antonio-guterres

Անկախ քաղաքական օրակարգից, ազգային և կրոնական պատկանելությունից, ՓոլադԲյուլբյուլօղլուն, իր կարիերայի ընթացքում շարունակաբար ցուցաբերել է անձնային հատկանիշներ, որոնցում տեղ չունեն բարոյական սկզբունքայնությունը, մարդկային և մշակութային բազմազանությունն ու արժեքները: Եթե Բյուլբյուլօղլին ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմության մեջ կգրանցվիՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն ոչնչացնող մարդու՝ նույն կազմակերպության գլխավոր տնօրեն դառնալու նախադեպ: Նրա առաջադրումն ինքնին արդեն իսկ խարխլում է այն բարոյական հիմքը, որի վրա կառուցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ստեղծում է մի շատ վտանգավոր նախադեպ:

 

Բյուլբյուլօղլու տասնութ տարվա կարիերան, որպես Ադրբեջանի Մշակույթի նախարար, լի է Հարավային Կովկասի, և անգամ իր սեփական ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ կատարած հանցանքներով:

unesco

Որպես նախարար իր պաշտոնավարության ընթացքում Նախիջևանի Ջուղա քաղաքի միջնադարյան խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են Համաշխարհային Ժառանգություն, համակարգված և սիստեմատիկ կերպով ոչնչացվում էին, մինչդեռ Եվրոպականշորհրդարանի 10 պատգամավորի արգելվել էր մուտք գործել այդ ավերածությունների վայր:

 

ԱՄՆ-ի՝ Գիտության Զարգացման Ասոցիացիայի՝ 2009թվականի և «Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի»՝ 2003 և 2006թթ. կողմից արբանյակային պատկերների գիտական ուսումնասիրության արդյունքները նշված զարհուրելի հանցանքի անհերքելի ապացույց են: Լինելով Ադրբեջանի Մշակույթի նախարար, այս հանցանքի կատարման ամբողջ ընթացքում, Բյուլբյուլօղլին բառ անգամ չի արտասանել՝ ի դատապարտում այս արհավիրքի և ոչ մի գործողություն չի ձեռնարկել՝ հանցանքը կանխելու կամ կանգնեցնելու ուղղությամբ:

 

Բյուլբյուլօղլիննաև պատասխանատու է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, լեզգի, թալիշ, ավար, թաթ, թաթար, ցախուր, ուդին, քուրդ և հայ ազգի ներկայացուցիչների բռնի միաձուլման համար:«Ռասսիզմի և խտրականության դեմ Եվրոպական Հանձնաժողով»-ի 2007թ․-ի զեկույցը Ադրբեջանի մասին լավագույնս արտացոլում է այնիրավիճակը, որում հայտնվել էր Ադրբեջանը՝ Բյուլբյուլօղլու տասնութ տարվա աշխատանքի արդյունքում:

Բյուլբյուլողլուպաշտոնավարումը նաև նշանավորվել է Ադրբեջանի մտավորականության և մշակութային էլիտայի, մասնավորապես, գրողների, արվեստագետների և լրագրողների նկատմամբ ճնշումներով, եթե վերջիններս անգամ փոքր-ինչ շեղվել են Ադրբեջանի իշխանությունների ազգային պատմա-քաղաքական օրակարգից:Բյուլբյուլօղլու հիսուն տարվա ընկեր, լեգենդար երգիչ ՄուսլիմՄագոմաևի խոսքով՝ «Որպես արվեստի մարդ, ես չեմ կարող ինձ թույլ տալ այցելել Բաքու, քանի դեռ ՓոլադԲյուլբյուլօղլին տնօրինում է Մշակույթի նախարարությունը: Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ մշակույթը երկար ժամանակ և սիստեմատիկ ոչնչացվում է Մշակույթի նախարարի կողմից» (հարցազրույց, Ռեգնումնյուզ, 2005):

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության մեջ ասված է. «Քանի որ պատերազմները սկսվում են մարդկանց մտքերում, մարդկանց մտքերում է, որ խաղաղության պաշտպանությունը պետք է կառուցվի»: Այնուամենայնիվ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է շուտով ունենալ Գլխավոր տնօրեն, ով շարունակաբար դիմում է ռազմետենչ և պատերազմական հռետորաբանության՝ Արցախյան հիմնախնդրի մասին կարծիք հայտնելիս: Բյուլբյուլօղլու, որպես Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան պաշտոնավարման ընթացքում, նա բազմիցս հրապարակավ ցանկություն և պատրաստակամություն է հայտնել զենքը ձեռքինմասնակցելԱրցախում պատերազմական գործողություններին՝ լիարժեք արհամարհանքի մատնելով մարդասիրական արժեքները: Այս պատճառով մենք չենք տեսնում նշվածանընդունելի թեկնածությանընախապատվություն տալու որևէ տրամաբանական հիմնավորում:

 

Մենք, որպես «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա», գտնում ենք, որ Փոլադ Բյուլբյուլօղլին, ելնելով իր՝ նախադեպերի միջոցով դրսևորածանձնային հատկանիշներից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն ընտրվելու դեպքում, կխարխլի այն բարոյական հիմնասյուները, որոնց վրա կազմավորված և գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, և այս մարդասիրական կազմակերպությունը կընկղմվի խավարի մի նոր ժամանակաշրջան՝նշանավորված համաշխարհային մշակութային և մարդկային արժեքների նկատմամբ հանցավոր անտարբերությամբ և կողմնակալությամբ:

 

Հ.Գ. Նամակի անգլերեն բնօրինակը պարունակում է առավել մանրամասն տեղեկություններ և բոլոր անհրաժեշտ հղումները։ Տես՝ անգլերեն բաժնում։ 


Առնչվող նյութեր
1. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
2. Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ
3. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
4. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
5. Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում
6. ԹԱՅՄ. Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության երազը վառ պահող 4 խաչակիրներից մեկն է
7. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
8. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
9. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
10. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: