ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար

05 ապրիլի, 2018 | 10:14

Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու պատին՝  Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի մասին գրությամբ, տեղադրվելու է խաչքար: Նիդերլանդական մի շարք լրատվամիջոցներ՝ մասնավորապես HET PAROOL և  AT5/NU.nl կայքերը արդեն հայտնել էին Խաչքարի տեղադրման և բացման արարողության վայրը և ճիշտ օրը՝ առաջիկա ապրիլի 21-ը։

Եվ ահա Ս.Գրիգոր Նարեկացի Հիմնադրամի վարչությունը ևս հաստատում է այս լուրը՝  հայտնելով հետևյալը.

«Սույնով պատիվ ունենք հայտարերել, որ ս.թ. ապրիլի 21-ին ժ.14։00-ին Ամստերդամում տեղի կունենա Օսմանյան կայսրությունում 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բացման արարողությունը։ Ավանդական հայկական խաչքարը կտեղադրվի Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու պատին (Krom Boomssloot 22 Amsterdam).

Հուշարձանի տեղադրումը նախաձեռնվել է Ամստերդամի Ս.Գրիգոր Նարեկացի հիմնադրամի կողմից և իրականացվել Նիդերլանդների մի շարք հասարակական կազմակերպությունների սատարմամբ, ինչպես նաև Նիդերլանդների հայ համայնքի, համասփյուռ հայության և համակիր հոլանդացիների նյութական աջակցության շնորհիվ: Նախապատրաստական աշխատանքներն ընթացել են Սուրբ Հոգի Եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ։ Հուշարձանին վերաբերվող տեղեկություններ կարող

եք ստանալ մեր կայքում:

Հուշարձանի բացման արարողությանը հրավիրված են Նիդերլանդների քաղաքական, հասարակական և մշակույթային բնագավառի գործիչներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնական անձիք։ Անշուշտ սպասվում է Ամստերդամի և ամբողջ Նիդերլանդների հայ համայնքի լայն մասնակցությունը։

Վստահ ենք, որ հուշարձանի տեղադրումը Ամստերդամում՝ Եվրոպայի մշակութային և մտավոր կենտրոններից մեկում, կլինի հայ համայնքի շատ սերունդների նկրտումների արտահայտություն, հնարավորություն տալով տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին մի քաղաքում, որը հանդիսանում է ազատասիրության և հանդուրժողականության խորհրդանիշ»:

Ասվում է Ս.Գրիգոր Նարեկացի Հիմնադրամի վարչության տարածած հայտարարության մեջ:

«Նիդերլանդական օրագիր»

Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
3. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
4. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
5. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
6. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
7. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
8. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
9. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
10. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: