Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Պրահայի ,,Պրումիսլովի պալատ,, ցուցահանդեսային համալիրում անցկացվող  25-րդ ,,Գրքերի աշխարհ 2019,, միջազգային ցուցահանդեսի եւ գրական փառատոնը, որին երբեւէ Հայաստանը չի մասնակցել, այս անգամ անցավ Լատինական Ամերիկայի երկրների գրականությունը ներկայացնելու գլխավոր ծրագրով։ Մայիսի 9-12-ը հոբելյանական ցուցահանդեսում այս տարի ներկայացան 31 երկրների մոտ 769 հրատարակիչներ, որոնք մասնակցեցին 685 տարբեր ծրագրերի։ Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան ոչ միայն բազմաթիվ գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների հետ։ Այս տարվա փառատոնին մասնակցում  էին նաեւ գրականության բնագավառում  Նոբելյան մրցանակի երկու դափնեկիրներ՝ գերմանուհի գրող Հերթա Մյուլերը եւ Պերուից հայտնի վիպասան Մարիա Վարգաս Լլոսան։

 ,,Հիշողություն եւ հուշեր,, ընդհանուր խորագրի ներքո անցկացվող միջազգային ցուցահանդեսի ընթացքում թեեւ հայկական որեւէ  ներկայություն չկար, սակայն  հաճելի նորություն կար Հայկական հարցի ուսումնասիրողների համար։ Չեխ երիտասարդ պատմաբան Մարեկ Յանդակի ,,Հայոց ցեղասպանություն,, մենագրությունը, որ լույս էր տեսել 2018 թվականին արժանացավ Միրոսլավ Իվանովի անվան գրական մրցանակին։ Այս մրցանակը սահմանվել է հայտնի չեխ  գրողի հիշատակին եւ արդեն 19-րդ անգամ տրվում է փաստավորված գրականության համար։ Մրցանակը մայիսի 10-ին Մարեկ Յանդակին հանձնեց Գրականություն եւ փաստեր հեղինակային ակումբի ներկայացուցիչ , խմբագիր Վացլավ Կոպերմանը։ Գիրքը մրցույթին ներկայացրել էր ,,Էպոխա,, հրատարակչությունը, որն էլ 2018-ին հրատարակել էր Մարեկ Յանդակի երկար տարիների աշխատանքը։ Այժմ հեղինակը շարունակում է սովորել Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտորանտուրայում։ 

Գրքին առանձին դեռ կանդրադառնաք, միայն նշենք , որ հեղինակն այն ստացել է մինչեւ 39 տարեկան գրողների անվանակարգում։

Վերջում ավելացնենք, որ ձեռնարկը վարում էր  չեխական հեռուստատեսության ամենահայտնի քաղաքական մեկաբաններից Վացլավ Մորավեցը։

Հ.Ա.

Օրեր

Լուսանկարները՝ Լուսիան Փափազյանի