ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ախալցխայում տեղի է ունեցել խուլիգանություն՝ ազգային խտրականության հենքի վրա  

24 հունիսի, 2018 | 10:42

Gocha Gelashvili

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Ախալցխայի Կլդեաշվիլի փողոցում տեղի է ունեցել խուլիգանություն ազգային խտրականության հենքի վրա։ Հակահետախուզական ծառայության նախկին ղեկավար Գոչա Գելաշվիլին հարբած տնից դուրս է եկել  փողոց եւ  բազմաթիվ հայհոյանքներ հնչեցրել հայ ժողովրդի հասցեին։

Բնակիչների խոսքերով տվյալ անձը այդ պահին զինված է եղել որսորդական հրացանով։

Ախալցխայի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանի խոսքերով (ով եւս բնակվում է տվյալ փողոցի վրա), նրանք փաստի առիթով տեղյակ են պահել Ախալցխայի ոստիկանության բաժնի ղեկավար Լեւան Տոռուային։

Տվյալ խուլիգանական արարքը մեծ զայրույթ է առաջացրել Ախալցխայի հայ բնակչության շրջանում, եւ մարդիկ պահանջում են հարցը լուծել օրենքի սահմաններում։

Վրդովված ժողովրդի հետ հանդիպելու համար Ախալցխայի Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ այցելեց քաղաքի ոստիկանապետ Լեւան Տոռուան։ Տոռուան ժողովրդին տեղեկացրեց, որ իրենք տեղեկացված են դեպքի մասին, եւ ոստիկանությունում այդ խուլիգանական արարքի հիման վրա կազմվել է արձանագրություն։ Նա նաեւ ասաց, որ այս պահի դրությամբ տվյալ փողոցի բնակիչներից ոստիկանությունը չի ստացել ոչ մի գրավոր դիմում-բողոք։

Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանի խոսքերով՝ Գոչա Գելաշվիլին հակահետախուզական ծառայության շրջանային բաժնի ղեկավար է եղել Միխեիլ Սահակաշվիլու օրոք, եւ նա «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության կողմնակից է։ Նրա կարծիքով տեղի ունեցածը սադրանք է, որը նպատակ ունի ապակայունացնել քաղաքական իրավիճակն Ախալցխայում։ Համբարձում Բաբոյանը նաեւ ասաց, որ կողմնակից է, որ ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն անող անձը պատժվի օրենքի սահմանում։

Ժողովրդի շրջանում քննարկվում էր այն միտքը, որ տվյալ խուլիգանական արարք կատարողը պետք է նաեւ փողոցում ներողություն խնդրի հասարակության առջեւ։

Դեպքի առիթով իրենց մտահոգությունները հայտնեցին Ախալցխայի հոգեւորականները, որոնք այդ ողջ ընթացքում եկեղեցու հարակից տարածքում հավաքված ժողովրդի կողքին էին։

 

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ


Առնչվող նյութեր
1. Եվրամիության Մոնիտորինգային Առաքելությունը ծանոթացել է Սամցխե-Ջավախքում առկա խնդիրներին
2. Բրյուսելում կայացավ մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը
3. ՄԻՊ- ը պահանջում է ոստիկանների դեմ անհապաղ քրգործ հարուցել.-ՄԱԿ-ը միացել է այս պահանջին
4. Բաքվում ձերբակալվել է Աքրամ Այլիսլին
5. Կովերը, ադրբեջանցիները եւ մարդու իրավունքները Պրահայի կինոփառատոնում
6. Մարդու իրավունքների հարցերը քննարկվեցին Պրահայում. Շոշափվեց նաեւ Ադրբեջանում առկա ծանր վիճակը
7. Եվրոպայի խորհուրդը համացանցից օգտվողների համար մարդու իրավունքների ուղեցույց է հրապարակել
8. Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսություն Երեւանում
9. Երեւանում տարբեր անհատներ և նախաձեռնություններ` Մարդու իրավունքների օրվան նվիրված երթին
10. Վիրահայերը օգնում են սիրիահայերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: