ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Հոգիս՚՚ խմբի համաշխարհային դեբյուտը եւ ֆլեշմոբը ՄԱԿ-ում

31 հոկտեմբերի, 2016 | 20:57

ՆՅՈՒ ՅՈՐՔ.- Հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Երեւանի ՚՚Հոգիս՚՚  կատարողական արվեստների խմբի՝ (ՀԲԸՄ Նորքի մանկական կենտրոնի եւ ԹՈՒՄՈ  ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի տաղանդավոր սաների) ֆլեշմոբը՝ նվիրված ՄԱԿ-ի օրվան եւ  ՄԱԿ-ի Համաշխարհային զարգացման օրվան։ Այն կազմակերպել էին ՀԲԸՄ-ն եւ  ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)։

un-hokis02

Հայ տաղանդավոր երիտասարդները կատարել են ժամանակակաից ու ավանդական պարեր, այլ կոմպոզիցիաներ՝ հիացնելով ներկաներին։

Ձեռնարկը բացվել է ՄԱԿ-ում Հայաստանի  մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանի ողջույնի խոսքով:

«ՄԱԿ-ը ապագայի մասին է եւ նաեւ  երեխաների ապագայի: Նրանք մեզանից  ժառանգեում են այս աշխարհը, եւ դա պետք է մեզ հիշեցնի, որ մենք բոլորս  պարտականություն ունենք նրանց հանդեպ՚՚,- ասել է Հայաստանի դեսպանը։

Ներկաներին ողջունել է նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի  բարձրաստիճան պաշտոնյա Յուդիթ Դայերսը։ ՚՚ Կարեւոր է գիտակցել յուրաքանչյուր երեխայի եւ դեռահասի իրավունքները, եւ ոչ միայն հասկանալ իրենց առաջնահերթությունները եւ կարիքները, այլ նաեւ բարձրացնել իրենց ուժը, երեւակայությունը եւ ստեղծագործական ներուժը,  ստեղծելով մի այնպիսի աշխարհ, որ մենք՝ մեծահասակներս, չենք էլ կարող նույնիսկ պատկերացնել»,- ասել է նա:

Հոգիս խմբի ներկայացումը դիտել են  ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներ,  ՄԱԿ-ի գործակալությունների պատվիրակներ, գիտնականներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ՀԲԸՄ  տեղեկատվությունը։

ՕՐԵՐ ամսագիր

un-hokis01

 


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
2. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
4. Արգենտինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի և Բուենոս Այրեսի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև ստորագրված համաձայնագիր
5. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
6. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
7. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով
8. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
9. Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
10. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: