ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ Եվրոպան Ողջունում է Հայոց Ցեղասպանությունը Ճանաչող Բունդեսթագի Պատմական Բանաձևի Ընդունումը

02 հունիսի, 2016 | 20:04

BUNDESTAG-facebook-e1464894278566Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն – Եվրոպան ողջունում է Բունդեսթագի` հունիսի 2-ին ընդունած բանաձևը, որը նվիրված է «հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին»: Բանաձևի տեքտում Գերմանիայի խորհրդարանը նաև «իր բողոքն է արտահայտում ժամանակին երիտթուրքերի կառավարության գործողությունների դեմ, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ապրող հայերը գրեթե ամբողջությամբ բնաջնջվեցին»:

«Գերմանիայի խոհրդարանի ճանաչումը բացառիկ կարևորություն ունի», – ասել է ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադիա Գործունյանը. «Գերմանիան քննել է իր սեփական պատմությունը, ինչպես արել են մի քանի այլ երկրներ ևս: Այդ երկրի հանրությունը և հաստատությունները գիտակցում են անցյալի հանցանքների տևական ազդեցությունը, երբ դրանք չեն բացահայտվում և չեն հիշատակվում»: Հայոց ցեղասպանությունը հիշատակելուց բացի Բունդեսթագի բանաձևը նաև դատապարտում է Գերմանիայի մասնակցությունը այդ իրադարձություններին` որպես Թուրքիայի հիմնական դաշնակից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք հատկապես խորհրդարանի անդամներից մեկին` Ջեմ Օզդեմիրին», – ասել է Գերմանիայում ՀԲԸՄ ներկայացուցչության նախագահ Սահակ Արտազյանը: «Ջեմը կատարեց անցյալ տարի ապրիլի 24-ին իր տված խոստումը: Թուրքական ծագմամբ այս պատգամավորը, որը բանաձևը առաջ տարավ խորհրդարանում, հսկայական նշանակություն ունի Եվրոպայում մեզ բոլորիս համար»:

Աշխարհի մի շարք խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում` Եվրոպական խորհրդարանը: ՀԲԸՄ Եվրոպան ակտիվորեն աշխատում է Թուրքիայի քաղաքացիական հանրության հետ և Եվրոպայի քաղաքական առաջնորդների հետ` մատնանշելով ցեղասպանության հետևանքները, որոնք ներառում են Թուրքիայում ապրող փոքրամասնությունների նկատմամբ շարունակական հետապնդումները և ճնշումները հարևան Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

AGBU EuropeՀԲԸՄ Եվրոպան համակարգում և զարգացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաեվրոպական ծրագրերը: Ստեղծված 1906 թվականին` ՀԲԸՄ-ն աշխարհի ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է: ՀԲԸՄ Եվրոպան իրականացնում է մի շարք ծրագրեր գիտական հետազոտությունների, ժառանգության պահպանման և տարածման, կրթության և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև իրազեկման բարձրացման, շահերի պաշտպանության և առաջնորդության ուսուցման բնագավառներում:

ՀԲԸՄ Եվրոպան կարող է տրամադրել հավելյալ տեղեկատվություն.

Սարգիս Խանդանյան
Էլ-հասցե. sargis.khandanyan@agbueurope.eu
Հեռ. + 374 60 722 203


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
2. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
4. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
5. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
6. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
7. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
8. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
9. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
10. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: