ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի

27 հունիսի, 2018 | 11:01

,,Դադարացրեք Ադրբեջանին զենքի վաճառքը,, , ,,Սլովակիա,  հարգիր զենքի վաճառքի էմբարգոն, ,,Սլովակաիա, ենթարկվիր ԵՄ էմբարգոյին», ,,Սլովակիա, զենք  մի վաճառիր Ադրբեջանին», ,,Սլովակիա, մի խրախուսիր արյունահեղության շարունակությանը» եւ այլ կոչերով  տասնյակից ավելի հայ երիտասարդներ  եւ չեխահայ համայնքի անդամներ այսօր առավոտյան  նախ  բարձրաձայնեցին ,,Չեխոսլովակ գրուպ» ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց, ապա  շարունակեցին բողոքի ակցիան Պրահայում Սլովակիայի դեսպանության դիմաց։

Սլովակիայի դեսպանությունը վերահսկում էր չեխական ոստիկանությունը, իսկ  Չեխիայի հայ երիտասարդական միության կազմակերպած ակցիան անցավ խաղաղ մթնոլորտում։

Հիշեցնենք, որ ,,Չեխոսլովակ Գրուպի» արտադրած ,,Դանա» հաուբիցները անօրինական ճանապարհով շարունակվում են վաճառվել Ադրբեջանին: Այս վաճառքը խախտում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքի Եվրամիության սահմանած էմբարգոն: Վաճառքն իրականացվում է Սլովակիայի կառավարության հաստատած լիցենզիայով:

Այժմ չեխահայ երիտասարդները պատրաստվում են նաեւ համացանցային բողոքի ակցիա սկսել, այդպիսով ներգրավելով ավելի լայն խավերի։

 

ՕՐԵՐ ամսագիր

Լուսանկարները և տեսագրությունը  ,,Օրեր,,ի

orer.eu

 

Slovakia Stop Arms Sells to Azerbaijan

Բողոքի ցույց Պրահայում՝ Սլովակիայի դեսպանատան դիմաց, Ադրբեջանանին զենք վաճառելու դեմ

Zveřejnil(a) ORER Armenian European Magazine dne Středa 27. červen 2018

Against Arms Sells

Բողոքի ցույց Պրահայում՝ Սլովակիայի դեսպանատան դիմաց, Ադրբեջանանին զենք վաճառելու դեմ

Zveřejnil(a) ORER Armenian European Magazine dne Středa 27. červen 2018


Առնչվող նյութեր
1. Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
2. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին
3. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
4. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
5. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
6. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
7. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
8. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
9. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
10. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: