ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աիդա եւ Շառլ Ազնավուրները Իսրայելում կպարգեւատրվեն Ռաուլ Վալլենբերգի մեդալով՝ հրեաներին փրկելու համար

Ազնավուրը Իսրայելում կբացի նաեւ Փրկիչների այգին
23 հոկտեմբերի, 2017 | 16:58

Աիդան, Շառլը եւ Սեդան. Ազնավուրներ

ԹԵԼ ԱՎԻՎ.-ՕՐԵՐ. Հոկտեմբերի 26-ին Իսրայելի նախագահի նստավայրում Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային կազմակերպության /The International Raoul Wallenberg Foundation (IRWF)/ կողմից կպարգեւատրվեն աշխարհահռչակ  շանսոնյե Շառլ Ալնավուրը եւ նրա քույրը՝ Աիդան։ Նրանց կտրվի Ռաուլ Վալլենբերգի մեդալ։ Աիդան չի կարողանա մասնակցել արարողությանը, ուստի նրա  մեդալը կվերցնի Շառլի որդին՝ Նիկոլասը, ով կուղեկցի հորը Իսրայելի ճամփորդության ընթացքում։

Այս գնահատականին Ազնավուրներն արժանանում են, քանի որ Փարիզի նացիստական օկուպացիայի տարիներին նրանց մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաեւ Շառլն ու Աիդան իրենց բնակարանում 4 տարի թաքցրել են եւ փրկել են ոչ միայն հայերի, այլեւ հրեաների, որոնց հետապնդում էին ֆաշիստները։ Նրանք այդպիսով  վտանգել են նաեւ իրենց կյանքը։ Այս մասին Ազնավուրը ասել  է  հրեա գիտնական եւ ցեղասպանագետ Յաիր Աուրոնին տված հարցազրույցում։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց պարոն Աուրոնը,  հոկտեմբերի 26-ին Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը եւ կպարգեւատրի, իսկ հոկտեմբերի 27-ին Նեվե Շալոմ գյուղում, որը միակ հրեաներով ու արաբներով բնակեցված գյուղն է Իսրայելում, Փրկիչների այգի են բացելու, ծառերը զարդարելու են եւ ներկաներին ողջունելու են Իսրայելում բնակվող հայ եւ հրեա երգիչները։

Հ.Ասատրյան

Orer.eu

Ազնավուրի ծնողները եւ տատիկը 1920 թվականին։

Շառլ Ազնավուրը դստեր՝ Սեդայի հետ


Առնչվող նյութեր
1. Ազնավուրը ստացավ չեխական Ֆեբիոֆեստի ,,Քրիստիան,, մրցանակը՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար
2. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին
3. Շառլ Ազնավուրը կրկին Պրահայում մարտի 16-ին
4. Ազնավուրների ձիթապտղի ծառը Իսրայելում
5. Հրեաների, քրիստոնյաների, հայերի եւ մահմեդականների քաղաքը
6. Ազնավուրի հարցազրույցը Չեխական հեռուստատեսության ամենահայտնի մեկնաբանին՝ Մարկ Էբենին
7. Չեխ պատգամավորները աջակցում են Հայերի ցեղասպանությունը ճանաչելու նախագահ Զեմանի կոչին
8. Շարլ Ազնավուր. «Ես հաճախ եմ ասում այն, ինչ մտածում եմ, ու դա ամենքի քիմքով չէ»
9. Հայոց ցեղասպանության մասին հրատարակությունը եւ թուրքերի ձախողված ելույթը Վացլավ Հավելի անվան գրադարանում
10. ՚Հոլոքոստը եւ այլ ցեղասպանությունները՚ գրքի շնորհանդեսը՝ հունվարի 13-ին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: