ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

80 արվեստագետներ միացել են Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը փոխելու պահանջով երաշխավորագրին. գործը քննող քննիչի անհավանական պահվածքի մասին

13 նոյեմբերի, 2013 | 14:05

Vardan PetrosyanԵՐԵՎԱՆ-Վարդան Պետրոսյանին կալանավորելու մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը դեռ որոշում չի կայացրել:

Մինչ այդ, փաստաբան Բաղդասարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է վերաքննիչ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը: Նկատենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման մեջ նշել է, որ կան հիմնավոր կասկածներ հանցանքի կատարմանը մեղադրյալ Վարդան Պետրոսյանի առնչության վերաբերյալ և քրեական գործով վարույթի ընթացքում պետք է նրա նկատմամբ կիրառել հարկադրանքի միջոց` կալանավորում:

«Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները, մեղադրյալ Վ.Պետրոսյանին վերագրվող արարքի բնույթը ու վտանգավորության աստիճանը, այն որ նրան մեղսագրվող հանցագործության համար պատիժ է նախատեսում ազատազրկման ձևով մինչև տաս տարի ժամկետով դատարանը գտնում է, որ միջնորդությունը պետք է բավարարել և Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորում` 2 ամիս ժամկետով: Դատարանը գտնում է, որ վերհիշյալ պատճառաբանություններով պետք է մերժել պաշտպանի միջնորդությունը նաև գրավի կիրառմամբ իր պաշտպանյալին կալանքից ազատելու մասին», -իր որոշման մեջ նշել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արիս Սիսակյան):

Դատարանի որոշման պատճառաբանական մասի համաձայն, «Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար հիմք են հանդիսացել մի շարք փաստական հանգամանքներ, մասնավորապես, հիմնավոր կասկածի առկայությունը, կատարված հանցագործությունը` առաջացրած հետևանքների իմաստով շատ ծանր է, այն կյանքից զրկել է երկու երիտասարդ տղաների` իրենց ծաղկուն տարիքում: Որպես հանգամանք դատարանը դրել է միջնորդությունը բավարարելու հիմքում նաև մարդկային բարոյականության տեսակետից ելնելով մեղադրյալ Վարդան Պետրոսյանին վերագրվող արարքի բնույթը ու վտանգավորության աստիճանը, այն որ նրան մեղսագրվող հանցագործության համար պատիժ է նախատեսում ազատազրկման ձևով մինչև տաս տարի ժամկետով»:

Փաստաբանը վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածը պնդեց, որ դատարանը խախտել է այն ու կալանավորման մասին որոշումը կայացրել առանց հիմքերի: Նկատենք՝ նույն օրենսգրքի նշված հոդվածը սահմանում է. «դատարանը (…) խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռքբերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառներիչ ներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

Համադրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները դատարանի կողմից ներկայացված հիմնավորումների հետ, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, ակնհայտ է, որ դատարանը որոշման մեջ որևէ հիմնավորում չի ներկայացրել, որը նախատեսված կլիներ նույն օրենսգրքով նախատեսված որևէ կետով: «Ավելին, դատարանի կողմից իր որոշումը հիմնավորելու համար ներկայացված փաստարկը՝ «մարդկային բարոյականության տեսակետից ելնելով» Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելը ոչ միայն չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մեր նշած հոդվածի պահանջից, այլ առհասարակ չի կարող հիմք հանդիսանալ մարդու նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելը, քանի որ դատարանի «մարդկային բարոյականության տեսակետը» իրավական կատեգորիա չի, այլ համընդանուր արժեք է, որը յուրաքանչյուր մարդու մոտ յուրովի է դրսևորվում», -փաստարկեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը համաձայն չէ նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այն փաստարկին, որ Վարդան Պետրոսյանին մեղսագրվող արարքը մեծ վտանգավորության աստիճան ունեցող հանցագործություն է. ըստ փաստաբանի այն դասվում է միջին ծանրության աստիճանի հանցագործությունների շարքին (ՀՀ քրեական օրենսգիրք 19-րդ հոդվածի 3-րդ մաս):

«Իսկ միջին ծանրության աստիճանի հանցագործությունների մեղսագրումը, ոչ թե անձի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու, այլ հակառակը չընտրելու հիմք է, քանի որ նվազում է անձի կողմից քրեական վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու հնարավորությունը», -հավելեց փաստաբանը:

Շարունակելով դատարանի կատարած խախտումները, Բաղդասարյանը նշեց, որ այդպիսով, դատարանը Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելով խախտել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդհոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Փաստաբանի խոսքով, Կոտայքի մարզի դատարանը և մասնավորապես, դատավոր Արիս Սիսակյանը հաշվի չի առել այն, որ Վարդան Պետրոսյանը մեծ հեղինակություն վայլող անձնավորություն է, ունի մշտական բնակության վայր և իր համար երաշխավորել էին տասնյակ հեղինակություն ունեցող անձինք և նաև այն, որ նա այդ պահին գտնվում էր ստացիոնար բուժման մեջ: «Դատարանը հաշվի չի առել, որ Վարդան Պետրոսյանի խնամքի տակ էր գտնվում իր անչափահաս երեխան, իսկ զավակը ծառայում էր ՀՀ զինված ուժերում: Բացի այդ, դատարանը անգամ հաշվի չի առել իր իսկ խոսքերը. «ի՞նչ բարոյական իրավունք ունենք Վարդան Պետրոսյանին կալանավորել, եթե բացակայում են խափանման միջոց կալանք ընտրելու իրավական հիմքերը», -շարունակեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Իր վերաքննիչ բողոքում փաստաբանը Վերաքննիչ դատարանից խնդրել է բավարարել այն, ամբողջությամբ բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Վարդան Պետրոսյանին կալանավորելու մասին:

 Իսկ ըստ tert.am-ի  80 արվեստագետներ միացել են Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը փոխելու պահանջով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն ուղղված երաշխավորագրին։

Երաշխավորագիրը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նախ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքներին, որոնց կորուստն անդառնալի է:

Այս ողբերգության զոհն է նաև Վարդան Պետրոսյանը, ով, ինչպես և վթարից մյուս տուժածները, գտնվում է առողջական ծանր վիճակում: Նա տարել է ծանր վիրահատություն, մի շարք միկրովիրահատություններ, շատ արյուն է կորցրել, անհրաժեշտ է վերականգնում, հատուկ սննդակարգ, հոգեբանական աջակցություն: Տեղի է ունեցել մի ցավալի իրողություն, որի պայմաններում Վարդան Պետրոսյանը նույնպես կարող էր զոհվել: Ցավով և վրդովմունքով արձանագրում ենք, որ իրավապահ մարմինները Վարդան Պետրոսյանի հետ վարվում են, ինչպես հույժ վտանգավոր մի հանցագործի, այն դեպքում, երբ նրա մեղքը հաստատված չէ: Նախաքննական մարմինը, առանց հաշվի առնելու վերը նշված հանգամանքները, առանց հիմնավոր պատճառաբանության, «Էրեբունի» հիվանդանոցից դուրս գրվելուց երկու օր անց Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կայացրեց, ապա և նրան մեղադրանք առաջադրեց: Իսկ նոյեմբերի 9-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, նրան «Սթրես» կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ուր մոտ 10 ժամ նրան սթրեսի ենթարկեցին, որից միայն 5 ժամը նրա մոտ անցկացրեց շտապօգնության բժիշկը: Սա մենք դիտարկում ենք անմարդկային վերաբերմունք և խոշտանգում առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու նկատմամբ:

Դատարանի կողպված դռները բացվեցին միայն ժամը 23-ից հետո, երբ Վարդան Պետրոսյանին պատգարակով դուրս բերեցին դատարանի շենքից ու տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»: Դատարանը բավարարեց որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Որոշման հիմքում դրված են բարոյական գնահատականներ, այն է՝ «կատարվածը առաջացրել է ծանր հետևանքներ՝ խլելով երկու երիտասարդների կյանք՝ ծաղկուն տարիքում»: Գտնում ենք, որ դատարանի որոշման ձևակերպումների մեջ անմեղության կանխավարկածի խախտում կա, քանի որ դատավորը, կարծես, որպես հաստատված իրողություն է ներկայացնում Վարդան Պետրոսյանին վերագրվող մեղադրանքը: Այնինչ դեռ նախաքննություն է ընթանում, և յուրաքանչյուր հանգամանք դեռ պետք է քննվի քրեական դատավարության բոլոր փուլերում:

Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ինչպես նաև Վարդան Պետրոսյանի վաստակը, քաղաքացիական անբասիր կենսագրությունը, նրա հրապարակային հայտարարությունն այն մասին, որ չի խուսափի դատաքննությունից, նկատի ունենալով, որ գտնվում է առողջական և հոգեբանական ծանր վիճակում, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նրա գործընկերները, պահանջում ենք անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ՝ հիմք ընդունելով սույն երաշխավորագիրը: Վստահեցնում ենք և երաշխավորում, որ Վարդան Պետրոսյանը չի խուսափի դատաքննությունից ու չի խոչընդոտի դատաքննությանը:

Հարգանքով՝

Ռուբեն Բաբայան՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Հովհ.Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, ԵԹԿՊԻ «Դերասանի վարպետության և ռեժիսուրայի» ամբիոնի վարիչ, UNIMA-ի անհատական անդամ

Նարեկ Դուրյան՝ բեմադրիչ, դերասան

Վիգեն Ավետիս՝ քանդակագործ, Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի

Արամ Թոփչյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող

Կարինե Ջանջուղազյան՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի

Արծվի Բախչինյան՝ բանասիրական գիտոթյունների թեկնածու, կինոգետ, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Հենրիկ Բախչինյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր

Զարուհի Մուրադյան՝ նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ

Վիգեն Չալդրանյան՝ կինոռեժիսոր

Գոհար Մուրադյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող

Արամ Մեհրաբյան՝ «Փրինթինֆո» տպագրատան տնօրեն

Նարեկ Հարությունյան՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր

Տիգրան Խզմալյան՝ կինոբեմադրող

Աննա Մայիլյան` ՀՀ վաստակավոր արտիստուհի

Վահան Արծրունի` երգիչ, կոմպոզիտոր

Մարիետա Բադալյան` երգչուհի

Կարինե Հոկոբյան՝ մշակութաբան

Էդգար Բաղդասարյան`կինոռեժիսոր

Նարինե Ռշտունի` փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Գագիկ և Աննա Փարադյաններ՝ «Այրուձի» ակումբ

Հասմիկ Գուլակյան՝ «Վեմ» ռադիոկայանի լրագրող-մեկնաբան

Անահիտ Բախշան` Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցություն

Ստեփան Սաֆարյան`Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցություն

Հենրիկ Հովհաննիսյան` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Տիգրան Հեքեքյան` խմբավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Արա Խզմալյան` ԱԹՍՄ ՀԿ նախագահ

Միքայել Պողոսյան` դերասան

Անժելա Թովմասյան` «Հայելի» ակումբի նախագահ

Գոհար Հակոբյան` «Առավոտ» թերթի լրագրող

Սյուզան Խարտալյան` կինոռեժիսոր

Նիկոլայ Ծատուրյան՝ ՀՀ ժողովրդական արտիստ

Հասմիկ Ղուկասյան՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի

Աշխեն Պետրոսյան՝ «Յոթերորդ հարկ» ՍՊԸ տնօրեն

Հակոբ Ղազանչյան՝ Թատերական գործիչների միության նախագահ

Տիգրան Գասպարյան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սունդուկյանի անվ. թատրոնի գեղարվեստական ղեկավար

Տիգրան Ներսիսյան՝ ՀՀ վաստակավոր արտիստ

Նելլի Խերանյան՝ ՀՀ վաստակավոր արտիստ

Արմեն Խանդիկյան՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Դրամատիկ Թատրոնի գեղարվեստական ղեկավար

Ժան Նշանյան՝ դերասան

Շաքե Թուխմանյան՝ դերասանուհի

Հրաչյա Հարությունյան՝ ՀՀ վաստակավոր արտիստ

Արթուր Ութմազյան՝ ՀՀ ժողովրդական արտիստ

Հասմիկ Պապյան՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի

Էլմիրա Հեքեքյան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Դավիթ Ղազարյան` Հայաստանի Երաժշտական ընկերության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Հրաչյա Թամրազյան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն

Աննա Հեքեքյան` Թատրոնի և կինոյի ինստիտուտի դեկան, պրոֆեսոր

Նազիկ Ադամյան` Վարդան Պետրոսյանի 30 համադասարանցիների անունից -դասարանի ավագ

Տաթևիկ Հարությունյան` «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի ողջ աշխատակազմի, երգչախմբերի նախկին և ներկա հազարավոր աշակերտների և ծնողների անունից-տնօրեն

Գևորգ Յազըճյան՝ պատմաբան

Սուրեն Հարությունյան` Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչների և աշխատողների անունից

Լիլիթ Եփրեմյան` Երևանի Պետական Կոնսերվատորիայի դոցենտ, գիտությունների թեկնածու

Աննա Գևորգյան՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս

Աննա Պողոսյան՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս

Հակոբ Ջաղացպանյան՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս

Ռուզաննա Աբրահամյան՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս

Աիդա Գասպարյան՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս

Հերմինե Դանիելյան՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս

Սերգեյ Նավասարդյան` դիզայներ

Լիաննա Աբրահամյան` դիզայներ

Արամ Ասատրյան՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր

Մերի Մարգարյան՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի տեղակալ

Հասմիկ Անչարակյան՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի

Մարինե Մարգարյան՝ դաշնակահար

Մարինե Ալես` երգահան, թատերագետ

Նարինե Մալյան` բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ

Գևորգ Հակոբյան` ՀՀ վաստակավոր արտիստ

Վարդուհի Ռուշանյան` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Մովսես Ստեփանյան` դերասան

Արա Սարգսյան` դերասան

Գեորգի Հովակիմյան` դերասան

Լևոն Ղազարյան` դերասան

Քրիստինա Հովակիմյան` դերասանուհի

Լիզա Ազիզյան` դերասանուհի

Աստղիկ Աբաջյան` դերասանուհի

Կարինե Ոսկանյան` դերասանուհի

Սամվել Թոփալյան` դերասան

Վարդան Մկրտչյան` Համազգային պետական թատրոնի տնօրեն

Բարսեղ Թումանյան` ՀՀ ժողովրդական արտիստ

Գեղամ Գրիգորյան` Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Նելլի Սարգսյան՝ երաժիշտ

Գայանե Մարտիրոսյան՝ մանկավարժ

Անուշ Սարգսյան՝ դերասանուհի

Սոսե Սարգսյան՝ դերասանուհի»։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դերասանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ,,Կենտրոն,, հեռուստաընկերության ,,Ուրվագիծ,, ծրագրում պատասխանել է Պետրոս Ղազարյանի հարցերին եւ բացահայտել գործով քննիչի պահվածքը։ Տեսանյութը՝ ստորեւ։


Առնչվող նյութեր
1. «Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ». Վարդան Պետրոսյան
2. Սեդա Ազնաւուր յուսախաբ է Էդ. Նալբանդեանէն եւ զայրացած է. Վարդան Պետրոսյանի պարագան
3. Այտա Ազնաւուր նախագահ Սարգսեանին յղած նամակով մը՝ կը խնդրէ Վարդան Պետրոսեանի ազատ արձակումը
4. Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով
5. Վարդան Պետրոսյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն «Ոչ թալանին» նախաձեռնության
6. Դատական բեմադրության ավարտը.Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
7. Ես միշտ կարողացել եմ մխիթարել, բայց այս դեպքում դա չստացվեց. Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը դատարանում
8. Վարդան Պետրոսյանի դեմ մեղադրանքը հիմնավորված չէ- Դատապաշտպան
9. Վարդան Պետրոսյանի գործը նմանեցվեց Կաֆկայի ստեղծագործություններին
10. Վարդան Պետրոսյան 55

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: