ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

7 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1988. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՀԱՒՈՐ ԵՐԿՐԱՇԱԺԻ ԶՈՀԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ

07 դեկտեմբերի, 2017 | 20:32

7 Դեկտեմբեր  թուականը ,մեր նորագոյն պատմութեան ամենամեծ բնական աղէտի, Սպիտակի աւերիչ երկրաշարժի  տարելիցնէ եւ Հայ  ազգի համար կը մնայ սուգի օր: 
Աղէտ մը որ,բերաւ թէ նիւթական եւ թէ բարոյական մեծ կորուստ,ողբերգութիւն եւ իւրաքանչիւր հայուն սրտին մէջ խոր ցաւ . կսկիծ ու վիշտ:
 Այս ահաւոր երկրաշարժը Հայաստանի լայն տարածքը  ներառեալ մայրաքաղաք Երեւանը եւ  Հայաստանի մշակութային մայրաքաղաք Կիւմրին ու Վանաձորը վերածեց աղէտի գօտիի: Երկրաշարժի  աղէտի հետեւանքով զոհուեցան աւելի քան 25-30 հազար անձեր, հարիւր հազարաւոր մարդիկ կորսնցուցին իրենց տուները, ընտանիքը , հարազատները ու սիրելիները, վնասներու դրամական ընդհանուր կորուստի  գումարը   հասաւ շուրջ 10 միլիար ամերիկեան տօլարի: Երկրաշարժը  վնասներ պատճառեց 21 քաղաքներու ու քաղաքի մերձակայքի,342 գիւղերու,անօթեւան մնացին  շուրջ 550 հազար հոգի, անօթեւան ժողովուրդի  մէկ մասը տեղափոխուեցաւ եւ բնակութիւն հաստատեց  Հայաստանի զանազան քաղաքներու մէջ, ոմանք  արտագաղթելով հաստատուեցան  արտերկիրներու մէջ, ոմանք  ալ դեռ կը սպասեցին Հայաստանի մէջ եկրաշարժի հետեւանքով ծնունդ առաց իրենց  խնդիրներուն  լուծումը: Հայաստանի տնտեսական վիճակի պատճառաւ, հարցերու լուծման ուղղութեամբ միայն վերջին տարիներուն է որ, լուրջ քայլեր առնուած է :

alt

 

Ամէնաշատ զոհերը տուաւ  Կիւմրի քաղաքը (15-17 հազար), ապա Սպիտակ քաղաքը (4-5 հազար) : Վնասուեցան  մշակոյթային,պետական,պատմական կառոյցներ,արուեստի յուշարձաններ եւ աւելի քան 900 կրթարան:
Վնասներու անհամեմատ մեծութեան  հիմնական պատճառներէն կարելի է համարել  հետեւալնները:
1- Տարածաշրջանին ուժգին  երկրաշարժի մը վտանգի հաւանականութեան դերգնահատումը.
2-Ապահով շինարարութեան  տարրական չափանիշներուն ու կանոններուն խախտումը.
3-Շինարարութեան աններելի անորակութիւնը.
4-Փրկարարական աշխատանքներուն անկանոնութիւնը եւ անկազմակերպութիւնը .
5– Տեղւոյն բնակչութեան հաւանական երկրաշարժի վտանգի  մը անպատրաստութիւնը. 
Պէտք է դասեր քաղել 29 տարի առաջ պատահած մեծ ողբերգութիւնէն,քանի որ  պատահած սխալները բազմաթիւ են,իսկ սխալները գործող  պատասխանատուներու յանցանքը աններելի էին.
2009 թուականին Հայաստանի  կառավարութիւնը  սկսաւ անօթեւան ընտանիքներու համար  բնակարաններ կառուցել,սակայն, տարիներ վերջ  այսօր իսկ ցաւօք սիրտի Հայաստանի մէջ “Աղէտի Գոտի” ի հարցը դեռ  գոյութիւն ունի,որը  արդէն վաղուց լուծուած պէտք է ըլլար. Տեղւոյն բնակչութիւնը  համոզուած է որ,արտասահմանէն  եկած օգնութիւնները լիապէս  բաւարար էին  հարցին կանուխէն լուծումի հասցնելու  համար,եթէ  օգնութիւնները արդար ու կազմակերպեալ ձեւով  տեղին գործածուէր:
Այսօր մեծագոյն մասով վերականգնուած է Աղէտի գօտին:
Նորոգուած է  Սպիտակ քաղաքը եւ մերձակայքը: Կիւմրին կարեւոր չափով դարմանած է իր վէրքերը, նոյնպէս ալ` Վանաձորն ու աղէտահար միւս բնավայրերը:
Բայց դեռ չէ անցած կսկիծը,այսօր  իսկ հարիւր հազարաւոր  հայեր  կը սգան իրենց հարազատներուն անվերադարձ կորուստը:
Հայ աշխարհը ,7 Դեկտեմբեր օրը կ’ոգեկոչէ, 1988-ի Սպիտակի աղէտալի երկրաշարժին տարելիցը` սգալով մահը իր հարազատներուն եւ իր մեծ կորուստը :
Անմոռանալի կը մնան նաեւ երկրաշարժի աղէտին փոխանցած դասերը ո՛չ միայն Հայաստանին ու հայ ժողովուրդին, այլեւ` ողջ աշխարհին ու մարդկութեան: Երկրաշարժին անմոռանալի դասերու  կարեւորագոյնը, անկասկա՛ծ, հայ ժողովուրդի ներքին միասնութեան ամրապնդումը եղաւ: Ո՛չ միայն զոհերուն եւ կորուստներուն պատճառած կսկիծը, այլ նաեւ Աղէտի գօտիին օգնութեան հասնելու համազգային զօրաշարժի  ոգիով ,1988 ի Դեկտեմբերին ,հայ  ժողովուրդը   քանի մը օրուան մէջ իրականութիւն դարձուց աշխարհասփիւռ հայութեան եւ Հայաստանի միչեւ հոգեկան եւ ֆիզիքական կամուրջ մը:

Ինչպէս ամէն տարի 7 Դեկտեմբերին,այսօր ալ հայ աշխարհը կ՛ոգեկոչէ 1988 թուականի Հայաստանի  ահառկու  եկրաշաժի զոհերու յիշատակը:

Խունկ,աղօթք եւ յարգանք երկրաշարժի զոհերու յիշատակին:


Տօքթ.Սարգիս Ատամ


Առնչվող նյութեր
1. 1988.Թե ինչպես Շուշան Մանուկյանը փրկեց իր աշակերտներին
2. ՄԵՐ ՀԱՅԵԱՑՔՆԵՐԸ ԴԷՊԻ ԱՂԻՏԵԱԼ ԳՕՏԻ 27 ՏԱՐԻ ԱՆՑ
3. Ազնավուրն աշխարհին հիշեցնում է Սպիտակի երկրաշարժի մասին
4. Երկրաշարժ Հայաստանի սահմանամերձ գոտում
5. Երկրաշարժ Հայաստանի Հանրապետության տարածքում
6. Սպիտակի երկրաշարժի 26-ամյա տարելիցը. Հարյուրավոր ընտանիքներ դեռ տնակներում են ապրում
7. Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն ռազմակայան չէ (երկրաշարժի 26-րդ տարելիցի առիթով)
8. «Շնորհակալություն Ֆրանսիա. Հայաստանը հիշում է». Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
9. Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Աթենքում
10. Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Մինսկում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: