ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ

01 նոյեմբերի, 2018 | 21:20

Հայաստանի կամավորական ջոկատների ուսանողական շտաբ (HUJ)

“Կամավորությունը օգտակար լինելու ցանկություն է, պետք է լինի մարդու հոգու և սրտի մեջ”. Մարդկային այս կարևորագույն հատկանիշը աշխարհով մեկ տարածող կառույցներից մեկն է Հայաստանի կամավորական ջոկատների ուսանողական շտաբը (HUJ), և այն էլ` ավելի քան 50 տարի:

Ստեփան Ստեփանյան, շտաբի ղեկավար

Կազմակերպությունը երկու տարի առաջ տոնեց իր 50ամյա հոբելյանը: Այն շատ մեծ կենսագրություն և պատմություն ունի: Դեռ խորհրդային տարիներին մեր ուսանողական ջոկատները մասնակցել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող, խոշոր կառույցների ՝ Արփա-Սևան թունելի, Մեծամորի ատոմակայանի, Երևանի մետրոպոլիտենի, Զվարթնոց օդանավակայանի, Նաիրիտ գիտաարտադրական միավորման, Մարզահամերգային համալիրի, Հրազդան մարզադաշտի և շատ այլ խոշոր ու լուրջ շինարարական աշխատանքներում, ինչպես նաև ողջ Միության տարածքում  կենսական նշանակություն ունեցող օբյեկտների կառուցման գործում: 1992 թվականից ուսանողական կամավորական ջոկատների շտաբը սկսեց լրջորեն  և մեծ մասշտաբով զբաղվել կամավորական աշխատանքներով հայ կամավորներին արտասահմանյան ճամբարներ ուղարկելով և արտասահմանից ժամանող կամավորներին ընդունելով: 52 տարվա ընթացքում մոտ 250000 հայ ուսանողներ մասնակցել են ուսանողական ջոկատների և կամավորական ծառայության շարժմանը:

Աշխատանքի միջազգային ճամբարներ, սեմինարներ և թրեյնինգներ Հայաստանում

Երեմ Ստեփանյան, HUJ պատասխանատու քարտուղար

Ամեն տարի Հայաստանում բացվում են 10 կամավորական աշխատանքի միջազգային ճամբարներ, որտեղ հայ և արտասահմանցի կամավորները կատարում են վերականգնողական, էկոլոգիական, երեխաների հետ էսթետիկական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ, կազմակերպում հիվանդ և ծնողազուրկ երեխաների հետ համերգ-ներկայացումներ, բեմադրություններ, խաղեր: Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրության պատճառները շատ են՝ կացարանային բարենպաստ պայմանները, ազգային կերակրատեսակներով համեղ ու բազմազան սնունդը, բազմապրոֆիլ աշխատանքները և հագեցած էքսկուրսիոն –մշակութային ծրագրերը: Շտաբը Հայաստանում կազմակերպում է սեմինարներ, թրեյնինգներ, որոնք նպաստում են միջմշակույթաին  երկխոսության կայացմանը: Տարվա ընթացքում 5 միջազգային սեմինար և թրեյնինգ է Հայաստանում իրականացվել “Էրազմուս պլյուս”  ծրագրի շրջանակներում: Այս ոչ ֆորմալ կրթական ծրագրերը բարձրացնում են ակտիվ և ոչ անտարբեր երիտասարդների ինքնագիտակցությունը, վստահություն ներշնչում, որ իրենք կարող են բարելավել ոչ միայն սեփական, այլև ուրիշների կյանքը:

Երկարաժամկետ կամավորությունը Հայաստանում և արտասահմանում

Աննա Բարիկյան, HUJ միջազգային ծրագրերի համակարգող

Շտաբը համակարգում է Հայաստանում Erasmus+ ծրագրի շրջանակներում Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության Weltwärts զարգացման կամավորական ծառայության ծրագրերը` մինչև 1 տարով ընդունելով տարեկան 15-20  կամավորներ Եվրոպական երկրներից: Նույն ծրագրերի շրջանակներում Շտաբն արտասահման է ուղարկում է հայ կամավորներին՝ 1 տարի կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Նրանք աշխատում են ծնողազուրկ, հաշմանդամ և հիվանդ երեխաների, անապահով ընտանիքների հետ՝ կազմակերպելով նրանց ազատ ժամանակը և խնամքը, իրականացնելով գեղագիտական և էկոլոգիական ծրագրեր:

Հայ կամավորներն արտասահմանյան միջազգային կամավորական ծրագրերում

Անի Մանուկյան, HUJ միջազգային ծրագրերի համակարգող

HUJ-կազմակերպում է տարեկան ավելի քան 300 հայ կամավորների մասնակցությունը արտասահմանյան միջազգային կամավորական ծրագրերում, որոնք տևում են 2–3 շաբաթ։ Կամավորների փոխանակման ծրագրեր շտաբը կազմակերպում է ավելի քան 120 արտերկրյա կազմակերպությունների հետ։ Ճամբարներում իրականացվում են բնապահպանական, շինարարական, նորոգման, սոցիալական, մշակութային, փառատոների, մասսայական միջոցառումների կազմակերպման, հնագիտական, գեղագիտական, երեխաների զարգացման ծրագրեր։ Ճամբարականները ապրում են միևնույն հարկի տակ, աշխատում և անցկացնում են նախօրոք պլանավորված ազատ ժամանցը: Որոշ ճամբարներում նաև շրջագայում են քաղաքից քաղաք, ձեռք են բերում մշակութային ճանաչողություն և արտասահմանցի ընկերներ բարելավում են լեզուների իմացությունը, լայնացնում մտահորիզոնը և զարգացնում ստեղծագործ միտքը։

 

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը
2. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում
3. Միքայել Զոլյան. Ոչ մեկին չի հաջողվել Հայաստանում բռնապետություն կառուցել
4. Թավշյա հեղափոխության ապագան. Ստեփան Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ-ին
5. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
6. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
8. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
9. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
10. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: