ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Րաֆֆի Հովհաննիսյան. Ժողովուրդը հաղթել է…

18 փետրվարի, 2013 | 23:19

ԵՐԵՎԱՆ. – «Հայ ժողովուրդը 20 տարվա մեջ գրանցում է առաջին հաղթանակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք բոլորս գիտենք, որ հաղթել ենք, 20 տարվա ընթացքում առաջին անգամ պետք է ընդունենք, որ ժողովուրդը հաղթել է. ոչ թե Րաֆֆին է հաղթել և Սերժը պարտվել, այլ ժողովուրդն է հաղթել:

Առաջին հերթին հայ ժողովուրդն է հաղթել՝ մայրաքաղաքում, Գյումրիում, Վանաձորում, Սյունիքում հաղթել ենք: Հայաստանն արժանի է դե յուրե նախագահության:

«Ես հարգում եմ իմ բոլոր մրցակիցներին եւ առաջին հերթին Սերժ Սարգսյանին, Ղարաբաղի ազատագրական պատերազմի, պետության կայացման գործում նրա ունեցած ներդրման համար: Նրա անունը կմնա Հայաստանի պատմության դասագրքերում եւ հենց նա պետք է դառնա Հայաստանի առաջին նախագահը, ով կճանաչի ժողովրդի հաղթանակը:

Րաֆֆին չի հաղթել եւ Սերժն էլ չի պարտվել, այլ հաղթել է ժողովուրդն` արտահայտելով իր կամքն ընտրությունների ժամանակ: Մեր ժողովուրդն արժանի է դե յուրե ընտրված նախագահի»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով` իր միակ ցանկությունն այն է, որ իրականանա ժողովրդի` իշխանություն ունենալու երազանքը, որը պատկանում է իրեն: Ինքը` Րաֆֆի հովհաննիսյանը խոստացավ արդարացնել իր վրա դրված հույսերը եւ առաջիկա 5 տարում մտադիր է իշխանությունը հանձնել երիտասարդ սերնդին:

Պարզապես ասում եմ՝պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր գողացել են հայ քաղաքացու ձայնը՝ ինձ համար կարևոր չէ, որ կուսակցությունից է՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՀԿ, թե Ժառանգություն՝ պատասխան են տալու, մենք հաղթել ենք:»-ասաց թեկնածուն և նշեց, որ մնացած բոլոր հարցերին կպատասխանի վաղը՝ Ազատության հրապարակում:

Լուսանկարը՝ news.am

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
2. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է ԱՌԱՋԱԴՐՈԻՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
3. Րաֆֆի Հովհաննիսյան. «Փայփայենք Մարտի 2-ի օրվա խորհուրդը»
4. Րաֆֆի Հովհաննիսյան. ««Մարտի 1-ը» պատռեց իշխանությունների դիմակը»
5. Րաֆֆի Հովհաննիսյանը Ստամբուլում ելույթ է ունեցել եւ պատգմավորների ձերբակալությունները համեմատել 1915 թվականի հայրենազրկման հետ
6. Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում, հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ
7. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ֆրանսիայում . հանդիպումներ «Նոր Հայաստանի» հեռանկարով
8. Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
9. Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հանրային ուղերձը
10. Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել ԵԺԿ-ին եւ նրա անդամ կուսակցություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: