ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

11 հոկտեմբերի, 2018 | 09:30

Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնը այսօր՝ հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: Այնուհետեւ Մակրոնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Հյուրերին հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ գործընկեր Արմեն Բաղդասարյանը:

Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում
Լուսանկարի հեղինակ՝ Արթուր Հարությունյան


Առնչվող նյութեր
1. Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:
2. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
3. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
4. Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները
5. Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը
6. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում եւ Շամոնում՝ Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ
7. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
8. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
10. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: