ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երևանում բացվեց Պատանիների ստեղծագործական կենտրոնը

29 դեկտեմբերի, 2017 | 08:45

 

Դեկտեմբերի 28-ին լեփ-լեցուն էր  Շենգավիթ վարչական տարածքի Պատանիների ստեղծագործական կենտրոնը։

Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, զինվորականներ, մտավորականներ՝մասնակցելու Պատանիների ստեղծագործական կենտրոնի  բացման արարողությանը։

Կենտրոնի տնօրենը  Նարե Արամյանն է,ով ջանք չի խնայել հիմնելու այս գեղեցիկ մշակութային, հայրենասիրական կրթօջախն,որտեղ ուսուցանելու են տարբեր տարիքային խմբերի երեխաներ: Կենտրոնի բացումն իրականացրեց ու դասասենյակներով շրջեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն,ով հույս հայտնեց,որ հնարավորինս կաջակցի կենտրոնում կազմակերպվող ծրագրերի ժամանակին ու գեղեցիկ կազմակերպման համար։

Բացմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, տարբեր սերունդների մտավորականներ մշակույթի ու հասարակական գործիչներ։Այստեղ գործում են կավագործության, պարի, նկարչության խմբակներն, ինչպես նաև կենտրոնում բացվեց  Ռազմահայրենասիրական դասասենյակ, որտեղ ներկա էին բարձրաստիճան զինվորականներ,հերոսածին, որդեկորույս մայրեր և այլք։

Կենտրոնի պատասխանատուն է Մանուշակ Ստեփանյանը։Կենտրոնում է գործում նաև գեղեցիկ Էքզոտարիումն,որտեղ երեխաները հնարավորություն ունեն տեսնելու մի շարք էքզոտիկ կենդանիներ ու թռչուններ։

Ռազմահայրենասիրական դասասենյակում պատանիների ու երիտասարդների հետ մշտական անցկացվելու են հայրենասիրական թեմաներով և հերոսներին նվիրված միջոցառումներ՝նրանց մոտ սերմանելով հայրենասիրություն, քաջություն և սեր դեպի հայրենիքն ու ընտանիքը:

Միջոցառման ընթացքում Մանուշակ Ստեփանյանը և  Նարե Արամյանն իրենց հայրենանվեր գործունեության,պատանիների մոտ ռազմահայրենասիրություն սերմանելու համար 1-ին գնդի հրամանատար Արթուր Չիբուխչյանի կողմից պարգևատրվեցին հուշամեդալներով։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
2.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
3.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
4.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
5.Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
6.Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
7.Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
8.Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
9.Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. կուտակայինի շուրջ քննարկումները կշարունակվեն, նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
10.Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: