ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

37 զոհ Ուկրաինայում, Բարոզոն եւ Բոհուսլավ Սոբոտկան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսում

20 փետրվարի, 2014 | 14:48

sobotka barossoԲրյուսել – Այսօր Բրյուսելում Եվրահանձնաժողովում տեղի ունեցած հանդիպումներից հետո Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան եւ Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Վերջինս նախ նշել է, որ ցանկանում է, որպեսզի Չեխիան նույնպես միանա ԵՄ ֆիքսալ համաձայնագրին, ինչին Սոբոտկան պատասքանել է, որ երկու ամսվա ընթացքում Չեխիան կմիանա այդ համաձայնագրին։ Քնարկվել է նաեւ Եվրոպական Միության ֆոնդերից Չեխիային հատկացվող գումարների չափը, որն ըստ Բարոզոյի մինչեւ 2020 թվական կկազմի 22 միլիարդ եվրո կամ 594 միլիարդ կրոն։ Նա նաեւ հայտնել է, որ Չեխիան կարող է ազդել Եվրոպական գործընթացների վրա միայն ակտիվ մասնակցությամբ։

Իր հերթին նա հայտնել է, որ Չեխիան միանում ԵՄ 28 երկրների Ուկրաինայի խնդրում որդեգրած որոշմանը։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պատասխանատվություն են կրում արյունահեղություն թույլ չտալու և մարդկանց կյանքը պահպանելու համար:

Նա նաեւ նշել է, որ ցուցարարները միաժամանակ պետք է հարգեն բողոքի ցույցերի խաղաղ բնույթը, քանի որ ուկրաինական ճգնաժամի քաղաքական ու ինստիտուցիոնալ կարգավորման միակ ուղին բռնությունների անհապաղ դադարեցումն է եւ բովանդակալից երկխոսության վերսկսումը։

Մինչ այդ այսօր Կիեւում ընդդիմության եւ իշխանական զինված միավորումների միջեւ բախումների զոհ են դարձել եւս 37 հոգի։

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: