ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանը արժանացել է «Ոսկե գլոբուս»ի

14 հունվարի, 2013 | 11:57

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ. – Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Ոսկե գլոբուս» 70-րդ մրցանակաբաշխությունը։ Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար մրցանակը շնորհվել է Պիքսարի գործադիր պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանին, ինչպես նաեւ ռեժիսոր Մարկ Էնդրյուսին՝ շոտլանդական «Խիզախը» անիմացիոն ֆիլմի համար։  Variety.comին տված հարցազրույցում Քեթրին Սարաֆյանն ասել է, որ իրենց արտադրած անիմացիոն ֆիլմերը 3-103 տարեկանների համար են։

Լավագույն ֆիլմ է ճանաչվել հանրահայտ դերասան Բեն Աֆլեքի «Արգո օպերացիան», ով «Ոսկե գլոբուս» է ստացել նաեւ լավագույն ռեժիսորական աշխատանոքի համար։ Ֆիլմը պատմում է 1979 թվականի իրանական պատերազմի ամերիկյան գերիներին ազատելու փորձի մասին։ Իսկ Հենեկեի «Սեր» ավստրիական ֆիլմը գլխավոր մրցանակն է շահել «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում։

Լավագույն դերասան է ճանաչվել Դենիել Դեյ Լյուիսը («Լինքոլն»), լավագույն դերասանուհի՝ Ջեսիկա Չիսթեյնը («Նպատակ համար առաջին»)։ Տղամարդու լավագույն կատակերգական կամ մյուզիքլի դերի համար մրցանակ է ստացել Հյու Ջեքմանը «Թշվառները» մյուզիքլում դերի համար։ Այս ֆիլմը լավագույնն է ճանաչվել նաեւ կատակերգություն-մյուզիքլ ժանրում։ 

NEWS.amի համաձայն, երգչուհի Ադելը եւ Պոլ Էպֆորդը  «Ոսկե գլոբուս»  արձանիկին արժանացան 007 գործակալ Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող «Սքայֆոլ» ֆիլմում լավագույն սաունդթրեքի համար։

Դոն Չիդլը արձանիկ ստացավ «Կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ստի կացարանը» ֆիլմում խորհրդատու Մարթի Կաանի դերի համար։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Քրիստոֆ Վալցը, ով Քվենտին Տարանտինոյի «Ջանգո ազատագրվածը» ֆիլմում Քինգ Շուլցի դերն է կատարել։ Այս նույն ֆիլմը մրցանակ է շահել «Լավագույն սցենար» անվանակարգում։

Ավելացնենք նաև, որ «Խիզախը» անիմացիոն ֆիլմը նախորդ շաբաթ ներկայացվել է Օսկարի։

Պարգևատրման լուսանկարը՝

Paul Drinkwater/NBCUniversal via Getty Images

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: