ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ

19 հոկտեմբերի, 2018 | 08:16

 

350 տարի առաջ, 12-13 Հոկտեմբեր 1688 թուականին Հոլանտայի Ամսթերտամ քաղաքի մէջ լոյս տեսաւ հայերէն Աստուածաշունչի առաջին տպագրոթիւնը, որը իրագործուեցաւ Ոսկան Վրդ. Երեւանցիի նախձեռնութեամբ ու գործունէութեամբ.
1665 թուականին Յակոբ Ջուղայեցի կաթողիկոսի քարտուղար Մաթէոս Սարկաւագ Ծարեցի ,փորձեց նախ Իտալիոյ մէջ հայերէն տպարան մը հիմնել , սակայն ծանր պայմաններու պատճառաւ Իտալիոյ մէջ չի կրցաւ յաջողիլ: Հայերէն տպարան մը հիմնելու նպատակով անցաւ Հոլանտիոյ Ամսթերտամ քաղաքը: Թէեւ 1660 թուականին Մաթէոս Սարկաւագ Ամսթերտամի մէջ յաջողեցաւ հայերէն տպարան մը հիմնել ,սակայն նիւթական ծանր պայմաններու եւ մեծ զրկանքներու պատճառաւ չի կրցաւ յաջողիլ Աստուածաշունչը հայերէն տպագրելու մտադրութիւնը իրականացնել:
1660 թուականին Մաթէոս Սարկաւագ Ծարեցիի ,Ամսթերտամի մէջ հիմնաց հայյերէն տպարանէն նախ լոյս տեսաւ Ներսէս Շնորհալիի “Յիսուս Որդի” գիրքը , ապա 1661 թուականին նոյն տպարանէն հրատարակուեցան “Սաղմոս”,”Ժամագիրք” հատորները.
1664 Թուականին, Սուրբ Էջմիածնի միաբաններէն Ոսկան Երեւանցի, որ այդ թուականին եպիսկոպոս ձեռնադրուած էր,Ամսթերտամ եկաւ եւ լծուեցաւ Աստուածաշունչի հայերէն տպագրութեան գործին եւ 1666-1668 թուականներու միջեւ կատարած տքնաջան աշխատանքներէ վերջ յաջողեցաւ իրագործել Աստուածաշունչը հայերէն տպագրել:

Աստուածաշունչի հայերէն առաջին տպագրութեան այս առաքինի ու սրբազան գործին իրագործման համար Ջուղայի Իրանահայ վաճառականները եւ բարերարները իրենց նիւթական աջակցութիւնը բերելով ,ազգօգուտ ու պատուարժան մասնակցութիւնը ունեցան:
Օրմանեան Պատրիարք իր ” Ազգապատում” ի մէջ Ոսկան Երեւանցիի մասին հետեւալը կը գրէ: “Ոսկանի անձնաւորութիւնը արժանի է , մեր ազգին մտաւոր զարգացման տեսակէտէն մեծ երախտաւորներու կարգը դասուիլ”:
Ոսկան Երեւանցի մահացաւ 60 տարեկան հասակին 1674 թուականին անմահ անուն ձգելով հայ պատմութեան մէջ:
Աստուածաշունչի հայերէն երկրորդ տպագրութիւնը հրատարակուեցաւ 1705 թուականին Իսթանպուլի մէջ,Ոսկան Երեւանցիի ազգական Պետրոս Լատինացիի կողմէ: Պետրոս Լատինացիի տպագրած Աստուածաշունչը կը բաղկանար Հին ու Նոր կտակարանէ եւ պատկերազադ էր:

Տոքթ.Սարգիս Ատամ

Օգտագործուած Ակ: Հայ Տպագրութեան Պատմութիւն
– Հայ Եկեղեցւոյ Գրադարան-


Առնչվող նյութեր
1. Հոլանդահայ կազմակերպությունները ՀՀԿ պատգամավորներին կոչ են անում գիտակցել իրավիճակի լրջությունը
2. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
3. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
4. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
5. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում
6. Հոլանդիա. Ամստերդամում նշվել է Սուրբ Հոգի եկեղեցու 303-րդ տարեդարձը
7. Նիդերլանդներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը կառավարության կողմից մի քայլ առաջ է, բայց դեռևս իրականություն չէ
8. Ցույց Հաագայում, հերթական հանրագիրը խորհրդարանին և միջադեպ ազգությամբ թուրք պատգամավորի հետ
9. Նիդերլանդներում Ազերի ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ ավելի խիստ մեղադրանք հնչեց
10. Հոլանդիա. Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված ձեռնարկ՝ հոլանդացի պատգամավորների մասնակցությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: