ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

08 հունիսի, 2016 | 13:43

Հայտարարություն

 

Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունվարին ՀՀ և ԵՄ միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն ընձեռնվեց դյուրացված կարգով ստանալ Շենգեն վիզա: Ավելին, 13 խումբ քաղաքաղացիներ իրավունք ստացան ստանալ անվճար վիզա: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) վերջին երեք տարիներին իրականացնում է Հայաստանի քաղաքացիների կողմից Շենգեն վիզաների ստացման իրավիճակի մշտական մոնիտորինգ (մոնիտորինգի արդյունքների հաշվետվությունները տե՛ս www.acgrc.am կայքում): Իհարկե, վիզա ստանալու ճանապարհին մի շարք խնդիրների են բախվում ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Հայաստանում գործող եվրոպական երկրների հյուպատոսությունները, որոնք էլ տրամադրում են այդ վիզաները:  Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ  Հայաստանում գործող եվրոպական երկրների հյուպատոսությունները մեծ աշխատանք են կատարում վիզաների տրամադրման ընթացքում ծագած տեխնիկական և այլ տեսակի խնդիրների լուծման նպատակով: Սակայն, ցավոք, պետք է նշենք, որ վիզային կենտրոնների բացումից հետո, որոնք կոչված էին հեշտացնել վիզաների ստացման գործընթացը, իրավիճակը չի բարելավվում: Հետաքրքիր է նաև, որ մեր կազմակերպության հարցումներին պատասխանել են առանց բացառության բոլոր եվրոպական երկրների հյուպատոսությունները՝ բացի վիզային կենտրոնից:

Այդ կապակցությամբ ցանկանում ենք հայտարարել, որ ԳՏՀՎԿ-ն միանում է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի սույն թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ նիստին արված հայտարարությանը, որտեղ խիստ քննադատության ենթարկվեց վիզային կենտրոններից մեկի աշխատանքը:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: