ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

28 ՄԱՅԻՍ 1918 . ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՅԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ

27 մայիսի, 2016 | 06:58

sardarabad1917 թուականին Հոկտեմբերեան Ռուսական հեղափոխութիւնէն յետոյ Ռուսական զօրքերը Հայաստանէն քաշուելով  մերկացուցին Կովկասեան ճակատը, Փետրուար 1918 թուականին Վրաստան, Ատրպէյճան և Հայաստան միասնաբար Անդրակովկասեան Տէմոկրաթական – Ժողովրդավարական- Դաշնակցական – (Ֆէտէրաթիվ) Հանրպետութիւնը կազմեցին սակայն կարճ ժամանակի մէջ այս Հանրպետութիւնը քայքայուեցաւ և փլաւ։
28 Մայիս 1918 թուականին Հայաստան անկախացաւ ու Երևանի մէջ հռչակեց Հայաստանի Հանրապետութիւնը։ Յովաննէս Քաջազնունի-Իխիթախնեան(30/5/1918-28/5/1919),վարչապետ,իսկ Աւետիք Սահակեան (1/8/1918-5/8/1919)խորհրդարանի նախագահ ընտրուեցան։ 24 Յուլիս 1918 թուականին հրապարակուեցաւ Յովաննէս Քազազնունի-Իխիթխանեան- վարչապետութեամբ Հ. Հ  անդրանիկ կառավարութիւնը, Յուլիս 1918 թուականին Հայաստանի Ազգային դրոշ ընդունուեցաւ կարմիր, կապույտ, նարնջագույն եռագոյնը։
Օգոստոս 1918 թուականին Երեւանի մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Խորհրդարանի անդրանիկ նիստը 46 պատգամաւորներու մասնակցությամբ, որոնցից 38 հայ,6 թաթար-թուրք, մէկ ռուս, մէկ եզեդի էր։ Խորհրդարանի առաջին կազմի մէջ մտան նախ 46 պատգամաւորներ, իսկ աւելի վերջ 1919 Յունիսին 80 պատգամաւորներ: Հանրապետութեան վերջին վարչապետն եղաւ Սիմոն Վրացեան, որ պաշտոնավարեց 25 Նոյեմբեր և 2 Դեկտեմբեր 1920 թուականներու միջեւ։
1918 Մայիսի պայմանները Հայ ժողովուրդը մղեց Սարդարապատի ճակատամարտին, այս հերոսական ու յաղթական ճակատամարտի շնորհիւ հնարաւոր դարձաւ հայ պետականութեան վերականգնումը, 1918 թուականին Սարտարապատի, Ղարաքիլիսէ, և Ապարանի ճակատամարտերով հայ ժողովուրդը կրցաւ կասեցնել Թուրք զօրքերու Հայաստան ներխուժումը, մէկ կողմէ կը կռուէր Ատրպէյճանի(մինչև այսօր)եւ Լեռնային Ղարաբաղի (մինչև այսօր) դէմ, լուրջ տարակարծութիւններ և ծանր քաղաքական խնդիրներ ունենալով, իսկ միւս կողմէ ալ Թուրքայէ փրթող, կոտորածի փշոր հազարաւոր հայերու դէպի Հայաստան ներգաղթի հոսանքի դէմ, որը ծնունդ կուտար անլուծելի խնդիրներու ու կը դնէր պետութիւնը ծանր լուծի տակ։
Երիտասարդ Հայ Հանրապետութեան, sardarapat 2Զինուորական,Տնտեսական, Քաղաքական, Դիվանագիտական կայունութիւնն ու առևտրական կեանքը բոլորովին խախտուեցաւ ու  երկիրը ճգնաժամի մատնուեցաւ ,երկրի մէջ “Բարձր Սուղութիւն” «Էնֆլասիօն » ապրուեցաւ։
Երիտասարդ Հանրապետութիւնը չի կրցաւ այդ դժուարութիւնները և տագնապը յաղթահարել ու գոյատեւել։ 2 Դեկտեմբեր 1920 թուականին Հայաստան կորսունցուծ իր անկախութիւնը և միացաւ Սովետական Միւթեան, վարչապետ Սիմոն Վրացեան ստիպուեցաւ  պաշտոնանկ ըլլալու և փլաւ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը։ 21-29 Մայիս 1918 թուականներու միջեւ տեղի ունեցաւ Սարդարապատի հերոսական ճակատամարտը, որը, Հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերուն մին է, Սարդարապատի հրաշքը կանխորոշել հայերու ապագան ու 600 տարուայ կորսուած «Հայ Պետականութեան» վերականգման հիմքը դրաւ։

28 Մայիսին  կը յիշատակենք, Հայաստանի Առաջին Հանրապետութեան  հռչակման 98-րդ.տարելիցը: Ըստ մեր պատմութեան  գիտելիքներու , Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակումը  անքակտելիօրէն կապուած է,27/28 Մայիս 1918 ի Սարդարապատի յաղթանակի հետ։

Սարդարապատի յաղթանակը, մեզի ծանօթ է, որպէս’, հայ ժողովուրդի  բոլոր խաւերուն ուժերու  ու  վճռական կամքի միասնութեան,  հայրենասիրութեան,  անձնազոհութեան, ազգային ազատագրական պայքարի վճռակամութեան , խորհուրդանիշ. 

Կը յուսամ , ”Սարդարապատի Յաղթանակը”  վերնագրեալ  յօդուածը, մեր յիշողութեան գանձարանի  դուռներւ  բանալով  ու Հայաստանի առաջին հանրապետութեան հռչակման  պատմութեան վերաբերեալ  մեր գիտելիքները համառօտ ձեւով միասնաբար  վերյիշելու  կը ծառայէ:

 Առաջին համաշխարհային պատերազմի տարիներուն, Օսմանեան Կայսրութիւնը  որոշեց  օգտուիլ  ստեղծուած բարենպաստ միջազգային  իրադարձութիւններէն, եւ իրագործել իր ծաւալապաշտ  ծրագիրը.

Արդէն,19- րդ.դարու կէսէն սկսեալ, Արեւելեան  Անատօլու հայաբնակ  բնավայրերու մէջ, Թուրքերը  սկսած էին հայերու  դէմ զանգուածային  հալածանքներու ու  շարունակաբար  կոտորածներ  կազմակերպելու  գործընթացքին, որը 1915 ին գագաթնակէտին հասաւ։

1918 Մայիսին  Թուրքական բանակը, Հայաստանը քարտէզէն  ջնջելու միտումով   խուժեց  դէպի Հայաստան, տնտեսապէս քայքայուած, քաղաքականապէս  անկայուն ու  չ’ամրացուած  Հայ ժողովուրդը ,ամէն գինի հաշուով, վճռեց դիմագրաւել Թուրք բանակի յարձակումին եւ սկսաւ, 20  Մայիս 1918 ին  Սարդարապատի  Ճակատամարտը։

Սարդարապատի հերոսամարտը, ոսկէ տառերով գրուած է, հայ պատմութեան մէջ: 28 Մայիս 1918  Սարդարապատի յաղթանակի պահը , հայ ժողովուրդի  սովորական  մարդկային գիտակցութիւնէն վեր մի ուժի ու վճռական կամքի միասնականութեան  յաջողութիւնով պսակուող պահն է։

1918 թուականի սկզբներուն, գերազանց ձեւով զինուած Թուրքական բանակը, օգտուելով ռուսական զինուորներուն  ռազմաճակատը լքելէն,15 Մայիս 1918 գրաւեց Կիւմրի( Ալեքսանդրապօլ)քաղաքը,եւ շարունակեց  յարաջանալ դէպի, Ապարան-Երեւան,Սպիտակ-Վանաձոր-Տիլիճան ի ուղղութիւներուն: Հայ ազգը կը գտնուէր կործանման եզրին, ելք չկար,Հայ ժողովուրդը, <Մահ կամ Ազատութիւն> է  ուրիշ փրկութիւն  չ’ունէր, փրկութեան  համար հրաշք մը պէտք էր:

Հայ զօրքը, ժողովուրդը,  հայ ժողովուրդի  առաջնորդները , հոգեւորականները միասնաբար  համակուած էին , մի գաղափարի ու մի գիտակցութեան շուրջ. <Յաղթել կամ  Մեռնիլ>։

20-21 Մայիս 1918 թուականին Հայ զօրքերը սկսան  Թուրք  բանակին դէմ գալ ու յարձակումի անցնիլ , պաշտպանելու համար  հայրենիքի  սուրբ հողերը:
Ութը օր շարունակ  Արարատեան դաշտի մէջ եկեղեցական  զանգակներու ղողանջները  հնչեցին:
27-28 Մայիս 1918 թուականին,  հայ զօրքերը , ծանր վնասներ հասցնելով Թուրքական բանակին, արձանագրեցին <Սարդարապատի Յաղթանակը> 
Սարդարապատի   հերոսամարտը, հայութեան միասնութեան, հաւաքական պայքարի հերոսական օրինակներէն մին է: Այս  յաղթանակը,Հայ ժողովուրդի բոլոր  խաւերու , քաղաքական բոլոր  հոսանքներու ներկայացուցիչներուն  անհրաժեշտ միասնութեան հրամայականի արդիւնքն է, եւ  նաեւ միասնական վճռական կամքի, հայրենասիրութեան,  անձնազոհութեան , աղգային գիտակցութեան  դրսերեւումը: Սարտարապատի ճակատամարտին, կողք կողքի կռուեցան հայ զինուորը եւ ժողովուրդը, տղամարդը ու կինը,երիտասարդը ու ծերը, մտաւորականը ու գեղջուկը, աշխարհականը ու հոգեւորականը։
Սարդարապարտի  հերոսամարտը, Հայ ժողովուրդի, ազգային ազատագրական պայքարի ամենահերոսական  էջերէն  մին է,  յաղթանակի հրաշքը կանխորոշեց հայերու ապագան եւ հիմքը դրաւ Հայոց կորսուած պետականութեան վերականգնման։
Հայ ժողովուրդը , իր քաջ ու ազատասէր նախինեաց  նահատակներուն  յիշատակը անմար կը պահէ, 1968 թուականին յաղթանակի հիւսունամեակին, ճակատամարտի  վայրի վրայ բարձրացուծ  յաղթանակը  փառաբանող  <Յուշահամալիր>մը: Կառուցի հեղինակն է, ճարտարապետ Ռաֆայել Իսրաելեան (1908-1977), իսկ քանդակագործներն են, Ա.Յարութիւնեան, Ա.Մանասեան, եւ Ա.Շահինեան։
Սարդարապատի Յաղթանակի Յուշահամալիրը կը տարածուի հարիւր հեքտար  տարածութեան  վրայ եւ կը բաղկանայ մի քանի շէնքերէ։ Յուշահամալիրին մուտքը կը բացուի կարմիր տուֆի քարերով կերտուած հսկայ երկու <Ցուլեր>ով, որոնք , որպէս ուժի եւ յամառութեան խորհրդանիշ կը մարմնաւորէն, մայր հողը պաշտպանելու  կոչուող Սարդարապատի մարտիկները:

Համալիրի հիմնական տարրերէն, <Զանգակատունը>,35 մեթր բարձրութիւն ունի, ճակատամարտին  զոհուող մարտիկներուն գերեզմանի  <Շիրիմարձան>ը կը խորհրդանշէ։Զանգակատունի զանգերը , էլեկտրոնային սարքերու միջոցաւ հայրենասիրական մեղենդիներ կը հնչեցնեն։ Զանգակատունէն  դէպի <Յուշապատ>ի ուղղութեան վրայ կը գտնուի գեղատեսիլ ծառուղի մը,որուն աջ կողմը հինգ հպարտ <Արծիւներ> նստած են, որոնք, Պետականութեան,Ուժի , Հզօրութեան խորհրդանիշեր են, եւ կը մարմնաւորէն Հայ  նահատակ քաջորդիներու ոգիները:

Սարդարապատի Յաղթանակի Յուշահամալիրի կենդրոնական տարրը, <Յաղթանակի Յուշապատ>ն է, որը, 55 մեթր երկայնք,10 մեթր բարձրութիւն ունի, երկու կողմերն ալ  զարդարուած են  քանդակներով, որոնք ,կ’արտացոլացնեն Հայ ժողովուրդի ստեղծագործ աշխանտանքները ու նրբութիւնը եւ նաեւ մարտական քաջութիւնը: Յուշապատին վրայ դրոշմուած է նաեւ, չար ուժերու դէմ պայքարող բարի ուժերը խորհրդանշող  թեւաւոր <Ձիեր>:

Յուշակառոյցի գլուխ գործոցն է  Հայաստանի Ազգագրութեան  եւ Ազգային Ազատագրական  պայքարի  Պատմութեան շէնքը, շինութիւնը ունի երկու անկիւնային պատուհաններ, մէկը կը նայի դէպի , <Արագած>, իսկ միւսը , <Արարատ>,  թանգարանը հիմնուած է 1978 թուակնին.

Այսօր ալ մեր պատմական յիշողութեան մէջ վառ է եւ ի յարատեւ վառ պիտի մնայ, Սարդարապատի  հերոսամարտը:
Սարդարապատի մէջ արձանագրուած յաղթանակի  նուաճումը, Հայոց  պետականութեան վերականգնման եւ Հայատանի Առաջին  Հանրապետութեան հռչակման  գրաւականն է:

Ամէն տարի ,28 Մայիսին , Հայաստանի, Արցաղի եւ Սփիւռքի մէջ մեծ շուքով  կը նշուի, Սարդարապատի Յաղթանակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան  հռչակաման  հերթական տարելիցը, հերոսներու համար յարգանքի տուրք կը մատուցուի, կը հնչէն  հայրենսիրական   երգեր ու հայկական  երաժշտութիւներ, հայուն հոգին կը լեցուի  անսահման հպարտութեամբ եւ հայրենասիրութեամբ:

Սարդարապատի հրաշքը մեր սրբազան  յաղթանակի խորհուրդն է, իսկ, յուշահամալիրը, մեր բոլորին համար, իւրայատուկ սրբավայր ու ուխտատեղի է։

 

Տոքթ.Սարգիս ԱտամԳերմանիա


Առնչվող նյութեր
1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
2. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
3. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
4. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
5. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
6. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
7. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
9. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
10. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: