ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

27 նահատակ մեկ վայրում․Այցելություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Այգեստան (Բալուջա)

02 հունիսի, 2018 | 20:40

 

Մի շատ գեղեցիկ ու լուսապայծառ օր էր։ Տղաներով մեկնում էին ԼՂՀ Հադրութի շրջանի մարտական հենակետ՝14 օրյա հերթապահություն իրականացնելու։ Բոլորիս տրամադրությունը շատ բարձր ու մարտական էր, քանի որ գնում էինք փոխարինելու մեր զինակից ընկերներին և միևնույն ժամանակ ծառայությունը մատուցելու հայրենիքին ու Արցախին։

Նախքան Հադրութ հասնելը, զինվորական ավտոբուսը անցավ Կոտայքի,այնուհետև Գեղարքունիքի մարզերով՝մտնելով Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ,իսկ այդտեղից շարունակեցինք դեպի Ասկերանի շրջանի Այգեստան (Բալուջա), համայնք։ Մի քանի խոսքով ներկայացնեմ համայնքի պատմական ակնարկը։Այգեստան (Բալուջա), համայնքը գտնվում է ԼՂՀ Ասկերանի շրջանում, տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 17 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 10 կմ: Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ հաճախում են 50 երեխաներ (2015 թվականի տվյալներով): Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են: Այգեստան է վերանվանվել գյուղն անկախության շրջանում: Արցախի յուրաքանչյուր գյուղ այգեստան է, և այս անվանումը դիպվածային է ու սոսկ ընդհանրական-նկարագրական արժեք ունի: Ասկերանի շրջանում Այգեստան է վերանվանվել Բալլուջա գյուղը: Տարբեր են այդ բնականվան ծագման մեկնությունները: Նախ` մեկնաբանվում էր բալ և չայ բաղադրիչների բարդությամբ կազմված, որը բառացի նշանակում է Մեղրագետ: Պատմական անունը` Մեղրագետ է նշվում եկեղեցական կալվածագրերի ցուցակում. համանուն գետի անունից:

Հիշատակվում է Հայաստանի պատմության պետական արխիվում պահպանվող եկեղեցական կալվածագրերի ցուցակում: Ս.Սարգսյանը վկայում է, որ գյուղը կոչվել է Մեծ Խմհատ: Նա Մեղրագետ ստուգաբանությունը «Բալուջա»-ի անհեթեթ թարգմանությունն է համարում ու հավելում, որ գյուղի նախնական անվանումը եղել է հայկական հնագույն Բագլուջա-ն: Այն կապում է բագ` աստված նշանակությամբ անվան հետ:

Իսկ լու-ն` լսելի լինել իմաստով է մեկնաբանում: Նա նշում է, որ պատմական Բագլու տեղանունը, ձևափոխվելով, դարձել է Բալու, որը սովորաբար վերաբերում է լեռնային բարձունքների, հետագայում ստացել է ջա հավելյալ մասնիկը ու դարձել Բալուջա` լեռնագետ, որը վերաբերում է գյուղի արևմտյան մասով հոսող գետակին: Դա, ըստ Ս.Սարգսյանի, եղել էր մինչև 17-րդ դարը:Այժմյան գյուղի պատմությունը սկսվում է 17-րդ դարից: Ս.Սարգսյանը հակափաստարկում է Մակար Բարխուդարեանցին, ով գյուղի բնակչությունը եկվոր է համարում Սյունիքի Ջրաբերդից.«120 ընտանիք քաջեր 1770 թվականին Ջրաբերդից տեղափոխվում են Խաչեն, և հիմնականում… Պալուճա գյուղը, որի մեջ բնակվում է 70 ընտանիք», այնուհետև «բայց որովհետև զարդմանի Պալուճայից ևս լինում են քաջերի մեջ, Պալուճա են անվանում իրենց գյուղը»:

Ս.Սարգսյանը նշում է, որ դեռևս 1660-ական թվականներին գյուղն ու գետն այն անվամբ կային: Եվ երկբայելի է, որը եկվորները գետն անվանանադրեն և ապա` գյուղը: Հատկանշական է այն իրողությունը, որ եթե նույն ժամանակաշրջանում վկայված են նույնանուն գետն ու շրջակա գյուղը, ապա ենթադրելի է, որ սկզբնապես գետանունն էր, որից անվանակոչվել է գյուղը և ոչ հակառակը:

Անցնելով համայնքով նկատեցի Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշակոթողն,որտեղ գտնվում էին նաև Արցախյան գոյամարտի մասնակից 27 այգեստանցիների շիրիմներն ու պատվոտախտակն,որի մասին ցանկանում եմ մանրամասն պատմել։1988-1989 թվականներին Այգեստանում կազմավորվել է կամավորական երկու ջոկատը։ 1992 թվականին ջոկատների հիմքի վրա ստեղծվել է հրետանային վաշտ։ 1988-94 թվականին ջոկատները առանձին կամ Ասկերանի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել են Ջամիլլու, Մալիբեյլի, Ղուշչիլար, Խոջալու, Ջանհասան, Քյոսալար, ՆախիջևանիկՓրջամալ, Գյուլափլու, Քարագլուխ և այլ,ՖիզուլիիՋաբրայիլիԿուբաթլուիԶանգելանի շրջանների պաշտպանական և ազատագրական մարտերին։ Այգեստանից հրամանատարներ են եղել Գ. Դադայանը, Ս. Հակոբյանը, Կ. Բարսեղյանը, Է. Խաչատրյանը, Ա. Գաբրիելյանը։ Ջոկատներից զոհվել է 27 ազատամարտիկ: Վազգեն Սարգսյանը  Վասակ Բարսեղյանը  Արմեն Պետրոսյանը Սեյրան Ավագիմյանը,Սամվել Բարսեղյանը,Ռազմիկ Ալեքսանյանը,Սուրեն Ալուխանյան,Ռուդիկ Պետրոսյանը,Աշոտ Բարսեղյանը,Մհեր Գրիգորյանը,Վազգեն Բեգիյանը,Սեյրան Ավագիմյանը,Ռուբեն ՊետրոսյանըԴավիթ Պետրոսյանը,Սերգեյ Գրիգորյանը,Սամվել Ղուլյանը,Էռնեստ Պետրոսյանը,Վաչագան Դանիելյանը,Գարիկ Հակոբյանը,Արարատ Ամիրխանյանը,Ռաֆել Դադայանը,Վարդան Պետրոսյանը,Մհեր Գրիգորյանը,Սամվել Դադայանը,Հրանտ Աբրահամյանը,Գառնիկ Առուշանյանը,Վազգեն Խաչատրյանը,Սերժիկ Դադայանը,Հրանտ Գրիգորյանը,Կարո Մախմուրյանը,Գառնիկ Ավթանդիլյանը։

Այսպիսով՝Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշակոթողը դարձել է տեղի ազգաբնակչության և բոլորի սրբատեղին ու ուխտատեղին՝այն համարվելով նշված ժամանակաշրջանի իսկական խոսուն վկան։

Այստեղ այցելող յուրաքանչյուրը մտովի տեղափոխվում է Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան գոյամարտի այն անհիշելի ու ճակատագրական ժամանակներն,որին մասնակցել են մեր պապերն ու հարազատներն՝իրենց կյանքը չխնայելով հանուն հայրենի երկրի բարեկեցիկ ու լուսավոր ապագայի համար։Եվ իրոք ճիշտ է ասված,որ ոչ ոք չի մոռացվել,ոչինչ չի մոռացվել։ Հավերժ փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին։

Գարիկ Ավետիսյան


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
2. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
3. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
4. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
5. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
6. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
7. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
8. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
9. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
10. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: