ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Այրված մարդու մարմինի հոտը իմ քթից չի անցնում»

15 հունվարի, 2017 | 20:57

baku remember

«Panorama.am»-ը արդեն գրել է այն մասին, որ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում հրատարակման է պատրաստվում «Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայություններում» ժողովածուն, որում կնարկայացվեն ներկայումս ԱՄՆ-ում բնակվող 50 փախստականների` ոճրագործության մասին վկայությունները:Այս վկայությունների հիման վրա ստեղծվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը, որտ ներկայացվել էր մեկ տարի առաջ: «Panorama.am»-ը սկսում է ստեղծվելիք հավաքածուի գլուխների հրապարակումը, որոնք խմբագրությանը տրամադրել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Վալերի Օգանով
«Ես ծնվել եմ Բաքվում 1942 թ.: Մեծացել և ապրել եմ այդ քաղաքում: Այնտեղ թաղված են իմ նախատատը, նախապապը և հայրը: Շատ լավ հիշում եմ իմ վերջին օրն այնտեղ: Դա 1990 թ. հունվարին էր: Ինձ երևի այն ժամանակ Աստված փրկեց:

Մայրս ապրում էր Մոնտինոյում, իսկ ես ընտանիքիս հետ միկրոշրջանում: Սոսկալի, ուղղակի սոսկալի էր այնտեղ ապրելը: Ամեն օր ինչ-որ բան կարող էր պատահել: Ինձ փրկում էր այն, որ լավ խոսում էի ադրբեջաներեն, իսկ դեմքս վառ արտահայտված հայկական չէ: Հայերին աշխատանքի վայրում ասում էին, որ մնալը վտանգավոր է, պետք է հեռանալ: Քաղաքում ընթանում էին հանրահավաքներ, և հայտնվել կամ պարզապես անցնել այդ վայրերով անհնար էր:  Տղաս այդ ժամանակ ընդունվել էր Ադրբեջանի արդյունաբերական համալսարան (Այժմ` Ադրբեջանի Պետական Նավթային Ակադեմիա): Արդեն հասուն տղա էր, բայց ես նրան հետ գնում էի բոլոր քննություններին, որպեսզի անհրաժեշտության դեպքում պաշտպանեի նրան: Բայց ես ի՞նչ կարող էին անել ամբոխի դեմ: Չէ որ մենք լսել էինք, գիտեինք, թե ինչ էր կատարվում Սումգայիթում: 1988 թ. դեկտեմբերին կնոջ և երեխաներիս տեղափոխեցի Երևան: Բաքվում մնալ այլևս հնարավոր չէր:

Տղաս չէր կարողանում հաճախել համալսարան, իսկ աղջիկս`դպրոց: Ես ստիպված էի մշտապես զգաստ լինել: Մեզ մոտ` միկոշրջանում արդեն եղել էին հայերի բնակարանի պատուհանների կոտրման դեպքեր: Իմ աշխատանքն  այնպիսին էր, որ հիմնականում տեղաշարժվում էի մեքենայով: Բայց նույնիսկ այս պամաններում ես հայերի վրա հարձակումների ականատես եմ եղել: Մի անգամ գնում էի Ադրբեջանի արդյունաբերական համալսարան, երբ տեսա որ ամբոխը ծեծում է ինչ-որ մեկին: Անգամ չէր երևում, թե ում էին ծեծում:

Ես ընտանիքիս Երևան ուղարկեցի դեկտեմբերի 1-ին, իսկ արդեն ամսի 7-ին տեղի ունեցավ երկրաշարժը: Սպիտակում ապրում էր իմ զարմուհին, երկրաշարժի ժամանակ զոհվեց նրա որդին: Ընդամենը 10 տարեկան էր, իմ պատվին Վալերա էին անվանակոչել: Ես լավ հիշում եմ, թե ինչպես Բաքվում դրանով ուրախանում, պարում էին: Ես դա ինքս եմ տեսել: Թե ինչպես մեկը գոռում էր «Սպիտակ»: Ցավակցող, կրեկցող մարդիկ, իհարկե, կային, բայց նրանք շատ քիչ էին:
Մայրս մինչև վերջին պահը մնում էր Բաքվում, փորձում էր վաճառել Մոնտինոյում մեր բնակարանը և բնակարան ձեռք բերել Երևանում, որպեզի մենք կարողանանք ինչ-որ կերպ տեղավորվել: Այդ ժամանակ կինս և աղջիկս Կրասնովոդսկում էին, իսկ ես և տեղս`Երևանում: Նա արդեն մեկ տարի այնտեղ էր սովորում: Ես պետք է վերադառնայի մորս ետևից: Երևանից Բաքու արդեն չվերթներ չկային: Հիշում եմ, թե ինչպես եկա «Էրեբունի» օդանակայան և տեսա թռչել ցանկանողների ամբոխ: Դա հունվարի 13-ին էր`հին նոր տարուն էր: Ես մեկնեցի Թբիլիսի իսկ այնտեղից արդեն Բաքու:

Օդանավակայանում, երբ դուրս էինք գալիս Թբիլիսիի չվերթից, պատահաբար տեսա իմ ադրբեջանցի ընկերներից մեկին, մենք միասին աշխատել էինք: Տեսնելով ինձ`նա վախեցած հարցրեց.«Ո՞ւր ես գնում»: Ես բացատրեցի, որ եկել եմ մորս ետևից: Նա ասաց.«Քեզ խորհուրդ չեմ տա քաղաք գնալ: Ետ գնա հենց այս պահին»: Սակայն ես չէի կարող թողնել մորս: Տաքսի վերցրի և գնացի նրա մոտ: Ես գիտեի, որ իմ բնակարանը վաղուց արդեն զբաղեցված է, չէ որ մենք չէինք վաճառել այն, ամեն ինչ թողել և հեռացել էինք:

Քաղաքում շատ անհանգիստ էր, փողոցում շատ մարդ կային, հանրահավաքներ գոռոցներ: Մորս բնակարանում մութ էր, իսկ հարևանի տանը լույս վառվում էր: Ես մի փոքր ման եկա, շատ մարդիկ կային շուրջս: Սկսեցի ադրբեջաներեն հարցուփորձ անել և հասկացա, որ կա՛մ նա այստեղ չէ, կա՛մ ինչ-որ բան է պատահել: Գնացի ընկերոջս տուն, նա այլ միկրոշրջանում էր ապրում: Սկսեցի զանգել հարևաններին և ընկերներին: Եվ գտա մորս: Ին ասացին, որ չանհանգստանամ, որ նրան կբերեն: Հունվարի 14-ին, ուշ երեկոյան մեզ մի ծանոթ կին վազելով եկավ և ասաց.«Վալերա մորեղբայր, հեռացեք, ասացին, որ դուք այս մարդու մոտ եք»: Չեմ ցանկանում ասել նրա անունը, նա կիսով չափ հայ, կիսով չափ ադրբեջացի է: Ես չէի ուզում վնաս պատճառել նրան: Զանգեցի և խնդրեցի, որ մորս բերեն «Շաֆագ»-ի մոտ: Դա կինոթատրոն էր Լենինի պողոտայում, այնտեղ էին հավաքում հայերին: Եվ հեռացա: Տաքսի վերցի և եկա այն թաղամաս, որտեղ մեծացել էի: Ես քայլում և վառածի, վառած մսի հետ էի զգում…

«Շաֆագ»-ին մոտենալու համար պետք էր անցել ամբոխի`լայնքով կանգնած շուրջ 50 անձանց միջով և հասնել մինչև վահաններով կանգնած զինվորներ: Ես հասա: Զիվորին ասում եմ`ներս թող ինձ: Նա անձնագիր է պահանջում: Ես նրան ասացի, որ եթե ցույց տամ անձնագիրը, արդեն չեմ կարողանա ներս մտնել: Այդ պահին սպաներից մեկը կարգադրեց թողնել ինձ: Ես մտա կինոթատրոն և սկսեցի սպասել: Մորս ընկերս բերեց: Նա փոքր պայուսակով էր, հազիվ էր քայլում: Ինձ տեսավ և ուշաթափվեց: Շատ դժվար է հիշել այս ամենը…

Մոտս գումար կար…«Շաֆագ»-ում փորձում էի օգնել մարդկանց, շատերին պարզապես մերկ էին բերել: Արդեն բավական ցուրտ էր: Հիշում եմ մի տարեց կնոջ: Նա ամուսնացած էր ադրբեջանցու հետ, երեք տղա ուներ: Նա ասում էր, որ երբ եկել էին նրա հետևից, տղաները գոռում էին, փորձում էին նրան պահել տանը, սակայն ապարդյուն: Այդ ժամանակ գործընթացին միացել էր ազգային ճակատը, որն ուզում էր ցույց տալ, որ, տեսեք, հայերին հանգիստ դուրս են բերում Բաքվից: Ասացին, որ մեզ շոգենավ կնստեցնեն: Մի աղջնակ անընդհատ գոռում էր «Մորեղբայր, մեզ կսպանե՛ն»: Ես նրան հանգստացնում էի:

Մեզ ավտոբուսներով էին տանում նավահանգիստ: Ես առաջ շոգենավով շատ էի մեկնել Կրասնովոդսկ: Այնտեղ քույս էր ապրում: Հենց այս պատճառով նավապետների մեջ շատ ծանոթներ ունեի: Շոգենավում հազարից ավել մարդ կար: Բոլորին նավամբարներ էին տարել: Նավասենյակները փակ էին: Ես մոտեցա նավապետին, գումար տվեցի նրան և խնդրեցի, որ բացեն նավասենյակները ու այնտեղ տեղավորեն հիվանդներին և ծերերին: Երիտասարդներ համայա թե չկային, երեխաները նույնպես քիչ էին: Իսկ տարեց մարդիկ շատ-շատ էին: Դա ծեր, հիվանդ մարդիկ էին, որոնք ոչ միայն ի վիճակի չէին հեռանալ, այլ անգամ նրանց մտքով նման բան չէր անցնում: Կային նաև շատ վատ վիճակում, ահավոր սթերս վերապրած, ծեծված, մերկացված, շոկի մեջ գտնվող մարդիկ…

Ազգային ճակատի ջարդարարները նավահանգստի ճանապարհին խուզարկում էին մեզ: Մարդկանց տեղավորում էին տախտակամածերի վրա և նավի բեռնախցերում`նավամբարներում: Ազգային ճակատականները արգելում էին հիվանդ, ծեր և ծեծված մարդկանց տեղավորել նավասենյակներում: Իսկ նման մարդիկ, կրկնում եմ, կազմում էին ուևորների 99 տոկոսը: Իսկ նավասենյակներում գոնե ցուրտ չէր:Մենք շարժվեցինք 14-ի լույս 15-ի գիշերը: Լուրեր էին պտտվում այն մասին, որ մեզնից առաջ դուրս եկաց առաջին երկու շոգենավերի վրա շատ-շատ զոհվածներ կային: Ես ինձ վախկոտ մարդ չեմ համարում, բայց նույնիսկ հիմա երբեմն գիշերներ զարթնում եմ վախից, հետապնդման վախից:

Կցանկանայի շեշտել, որ մեզ շատ ջերմ դիմավորեցին Թուրքմենստանում: Կրասնովոդսկում ինձ դիմավորեցին աղջիկս և կինս: Հիշում եմ, թե ինչպես աղջիկս փաթաթվել էր ինձ և լացում, հեկեկում էր…Չէ որ ես վերջին անգամ նրանց զանգահարել էի Բաքվից`ընկերոջ տանից և կնոջս ասել, որ հոգ տանի երեխաների համար, որ ամեն ինչ լավ լինի: Նա հարցրեց, թե ես երբ կգամ, իսկ ես պատասխանեցի` երեխաների համար հոգ տար: Նա հասկացավ, որ ամեն ինչ վատ է և վտանգավոր:
Ես, անկեղծ ասած, շատ սիրում էի Բաքուն, քաղաքը`որտեղ մեծացել էի և գիտեի ամեն մի քարը: Դրա հետ մեկտեղ շատ հաճախ լինում էի Երևանում, այնտեղ շատ բարեկամներ ունեի: Ո՞վ կմտածեր, որ նման կերպ կստացվի…Մինչ օրս մենք`բաքվեցիներս, որոնում ենք միմյանց, զանգահարում և ասում ենք`այսինչ մեկը այստեղ է հայտնվել: Շոգենավի վրա ինձ հետ ևս երկու հոգի կային, մենք օգնում էինք միմյանց: Նրանցից մեկը, ինչպես ինձ հետագայում պատմեց նրա կինը ևս մեկ անգամ գնաց Բաքու: Մինչ օրս ես չգիտեմ , թե ինչ է պատահել նրա հետ: Նա չէր եկել այն հանդիպմանը, որի մասին մենք երեքով էինք պայմանավորվել:
Ես շատ հաճախ երազում տեսնում եմ այս ամենը` չնայած այսքան տարի է անցել: Կարծում եմ, որ միայն Աստծո կամոք կենդանի դուրս եկա այնտեղից: Ես երազում տեսնում եմ քաղաքում այն տեղը, ուր իմ հետ անախորժություններ էին պատահել: Եվ այդ հոտը`այրված մարդու մարմինի հոտը…այն իմ քթից չի անցնում: Եվ հիմա խոսում եմ ձեզ հետ և զգում այն:

Հարֆորդ, ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգ 25.03.2014թ.»:

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին  հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը   Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը  բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հարյուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվել են շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքերը:

 

Աղբյուր` Panorama.am

Առնչվող նյութեր
1. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
2. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
3. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
4. Եվրոպացի լրագրողները բացահայտել են Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը. 2.5 միլիարդ եվրոպացիներին կաշառելու համար
5. ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
6. Բելառուսում որոշում է կայացվել Լապշինին Ադրբեջանին հանձնելու մասին
7. ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Կիրակոսյանը մտահոգություն է հայտնել. ԺՀՄԻԳ տնօրենը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի գործիք
8. ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
9. Ադրբեջանը շարունակում է ստահոդ լուրեր տարածել- ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը
10. Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի դասախոսությունը Պրահայի Անգլո-Ամերիկյան համալսարանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: