ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

23-րդ Եվրո-հայկական խաղերը մեկնարկեցին Վիեննայում

31 մարտի, 2018 | 12:06

Մարտի  31, 2018.    Այսօր Վիեննայում մեկնարկեցին 23-րդ Եվրո-հայկական խաղերը /EAG/, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 2-ը։

Համաեվրոպական միջոցառումը կազմակերպվել է Վիեննայի ԱՐԱՐԱՏ հայկակական մարզական միության կողմից  Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Վ.Դր. Արման Կիրակոսյանի և Վիեննայի քաղաքապետ Դր. Միքայել Հոյփլի հովանավորությամբ:

Եվրո-հայկական խաղերին մասնակցելու նպատակով Վիեննա է ժամանել 55 պատվիրակություն, հյուրեր, մարզասերներ Եվրոպայի տարբեր երկրներց, իսկ մրցապայքարին կմասնակցեն ավելի քան 730 մարզիկ 15 երկրից:

Խաղերի ծրագրում ընդգրկված սպորտաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, բադմինտոն, սեղանի թենիս, նարդի և շախմատ, հանդես կգան կանանց, տղամարդկանց և պատանի մարզիկների թիմերը:

Միջոցառման հանդիսավոր բացումը մեկնարկեց Եվրոմիության, Ավստրիայի և Հայաստանի քայլերգերով, հայ հոգևորականների օրհնությամբ և հայկական պարերի ուղեկցությամբ, որոնք ներկայացրին Վիեննայի Հ. Շիրազի անվան դպրոցի և ՀՄԸՄ  “Երազանք” պարային խմբերի սաները:

Բացման խոսքով հանդես եկան Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Վ.Դր. Արման Կիրակոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, և ԱՐԱՐԱՏ հայկակական մարզական միության նախագահ Սեբուհ Բաղդոյանը:

Միջոցառման պատվո հյուրն է Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, փոքրամասնությունների խոսնակ, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավար ՄՄակ. Դր. Գուդրուն Քուգլերը:

Համաեվրոպական խաղերը նպատակ ունեն ամենամյա այս սպորտային միջոցառման շուրջ միավորել հայկական սփյուռքի եվրոպաբնակ հայ մարզիկներին, նրանց համակիրներին և հայկական տարբեր համայնքների ներկայացուցիչներին: Եվրոպահայերի մարզական խաղերը, որպես կանոն, տեղի են ունենում յուրաքանչյուր տարի Սուրբ Հարության՝ Զատիկի տոնին: Բացառություն են կազմում այն տարիները, երբ Հայաստանում կազմակերպվում են Համահայկական խաղեր: ԱՐԱՐԱՏ հայկակական մարզական միության նախագահ Սեբուհ Բաղդոյանը խոսքով` “Հայերը միասնական պետք է ներկայանան աշխարհին ո’չ միայն հայրենի հողում, այլև երկրագնդի ցանկացած վայրում։ Սա եղել և մնում է մեր ուղերձը աշխարհին”։ Միջոցառման կայացման վայրը փոփոխական է և յուրաքանչյուր տարի որոշվում է Եվրո-հայկական խաղերի հանձնախմբի կողմից:

Հասմիկ Վ. Գրիգորյան

                                                                                                                                                               Վիեննա

 

 


Առնչվող նյութեր
1. Վիեննան հյուրընկալում է 23-րդ Եվրո-հայկական մարզական խաղերը
2. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
3. Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
4. Հայաստանը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ
5. Վիեննայում կայացել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերան
6. ՀՄԸՄ. Հայոց Ցեղասպանութեան 102րդ ամեակը Վիեննայում
7. Ավստրիա. Եւրոպայի երիտասարդութեան ներուժի համախմբման լաւագոյն առիթ հանդիսացաւ Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայի մէջ
8. ԱՎՍՏՐԻԱ. Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայում
9. Ավստրիա. Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում
10. ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
2.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
3.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
4.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
5.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
6.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
7.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
8.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
9.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
10.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: