ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

2300 դիտորդից 310-ը սփյուռքահայ են. խորհրդարանական ընտրություններ Հայաստանում

29 մարտի, 2017 | 13:12

«Քաղաքացի դիտորդ»  նախաձեռնության ներկայացուցիչներ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը և ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը  Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են ԱԺ ընտրության ժամանակ  առաքելություն իրականացնելու՝ վերահսկողության իրենց նոր գործիքները. «Մենք կոչ ենք անում Հայաստանից բացակայող ՀՀ քաղաքացիներին գրանցվել, որպեսզի մենք կարողանանք վերահսկել իրենց փոխարեն քվեարկության դեպքերը և հետամուտ լինել ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկելուն»,- ասել են բանախոսները: Այս մասին հայտնում է Հայ Ձայնը։

ditord

Նրանց խոսքով, դիտորդներն ունենալու են քվեարկությանը չմասնակցող քաղաքացիների ցուցակ և քվեարկողների ստորագրած ցուցակների հետ համեմատելով՝ կարողանալու են պարզել՝ արդյոք այդ անձանց փոխարեն քվեարկել են, թե ոչ։ Դա հնարավորություն կտա դիմել ընտրական հանձնաժողովներ և վարչական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները: Այլ անձի փոխարեն քվեարկությունը քրեորեն պատժելի արարք է. «Մեր դիտորդներն անկախ են, չեն պաշտպանելու որևէ քաղաքական կուսակցության, այլ զուտ դիտարկելու են ընտրությունների օրինականությունը»:

Ըստ բանախոսների, իրենք ունենալու են 2300-ից ավելի դիտորդ, ծածկելու են ընտրատեղամասերի 75 տոկոսը: Այս 2300-ից 310-ը սփյուռքահայ է. «Սփյուռքի հետաքրքրությունը շատ մեծ է, և մարդիկ ցանկություն են հայտնում ինչ-որ ձևով մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին»: 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Իրականացնում են «Իրավունքի Եվրոպա միավորում», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ները:


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
4. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
5. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
7. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
8. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
9. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
10. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: