ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՅՈՒՆԱՀԱՅՈՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՀՀ ԴԵՍՊԱՆ ՏԻԱՐ ԳԱԳԻԿ ՂԱԼԱՉԵԱՆԻ ՀԵՏ

17 հունիսի, 2015 | 19:50
OLYMPUS DIGITAL CAMERAԱթենք, «Հայաստան» լրատու ցանց. 17.06.2015
Յունիս 16, 2015-ին, ըստ նախապէս որոշուած ժամադրութեան, ՀՀ դեսպանատան մէջ տեղի ունեցաւ Յունահայոց Թեմական Խորհուրդի նորընտիր վարչութեան հանդիպումը Յունաստանի մէջ ՀՀ դեսպան Տիար Գագիկ Ղալաչեանի հետ:
Յունահայոց Թեմական Խորհուրդի ատենապետ պրն. Ալէքս Յակոբեան ներկայացուց խորհուրդի անդամները, ապա հակիրճ կերպով բացատրեց համայնքին մէջ տիրող իրավիճակին, գոյութիւն ունեցող ազգային-հոգեւոր, կրթական-մշակութային եւ հասարակական հարցերուն եւ անոնց լուծման ողղութեամբ Թեմական Խորհուրդի նախատեսած ապագայ գործունէութեան մասին:

Թեմական Խորհուրդի փոխ-ատենապետ պրն. Մերուժան Արտենեան շեշտեց կարեւորութիւնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գերակայ դերին սփիւռքահայութեան եւ յատկապէս յունահայ կեանքին մէջ:

Այնուհետեւ, Թեմական Խորհուրդի անդամ պրն. Դաւիթ Այւազեան, խօսելով համայնքի յատուկ իրավիճակին, գոյութիւն ունեցող բազմաբնոյթ հարցերուն ու դժուարութիւններուն մասին, Թեմական Խորհուրդի անվերապահ պատրաստակամութիւնը յայտնեց օժանդակելու կրթական, ազգային ու հոգեւոր ոլորտներէն ներս ծագած հարցերու լուծման համար:

Դեսպան պրն. Գագիկ Ղալաչեան շնորհակալութիւն յայտնելով Յունահայոց Թեմական Խորհուրդին արտայայտած կառուցողական մօտեցումներուն համար, իր հերթին դեսպանութեան համաձայնութիւնն ու համագործակցութեան պատրաստակամութիւնը յայտնեց Թեմական Խորհուրդին կողմէ իրականացուելիք գործունէութեան առընչութեանմբ, նոյն ատեն շեշտելով կարեւորութիւնը երկկողմ կապերու ամրապնդումին ու Հայաստանի եւ յունահայ համայնքին միջեւ բազմաբնոյթ ծրագիրներու իրագործումին:
Ջերմ եւ իրարհասկացողութեան մթնոլորտի մէջ կայացած հանդիպումին ներկայ էին նաեւ Յունաստանի մէջ ՀՀ դեսպանութեան Արտակարգ Դեսպանորդ եւ Լիազօր նախարար պրն. Մինաս Մարտիկեան, Յունահայոց Թեմական Խորհուրդի անդամներ տիկին Շաքէ Կորիւն, տիկին Մալվինա Ղազարեան, Կատարինէ Ճէվահիրեան եւ պրն. Վարդան Մինասեան:
Յունահայոց Թեմական Խորհուրդ
Տեղեկատուութեան Բաժին
17.06.2015

Առնչվող նյութեր
1. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 103-ՐԴ ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
2. Սփյուռքը Հայաստանի կողքին է. Հունահայերը աջակցում են շարժմանը
3. Մեր ժողովուրդներին կապում են քրիստոնեությունը, պատմությունը, ցեղասպանություններն ու մշակույթը.-հույն փոխարտգործնախարար
4. Հունաստան-Հայաստան. բանակցում են արտգործնախարարությունները
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
6. Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցել են հայկական պահանջատիրական պայքարին
7. Հունաստան. մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
8. Կմիավորվե՞ն արդյոք սփյուռքում հայերն ու հույները
9. Կարեն Նազարյան. Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության վրա
10. «Մեր հերոսական Արցախը» Հունաստանում` Կարեն Միրզոյանի մասնակցությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: