ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական կոնյակը Վիեննայում

29 մայիսի, 2015 | 15:58

ararat koniakՄայիսի 28-ին Վիեննայի «Kempinski» հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Արարատ» կոնյակի համտեսի միջոցառում` կազմակերպված Ավստրիայում ՀՀ դեսպանության և «ԱՐԱՐԱՏ» Երևանի կոնյակի գործարանի կողմից: Կազմակերպչական և մասնագիտական շրջանների ներկայության ապահովման հարցերում հայկական կողմին իր օժանդակությունը բերեց Ավստրիայում «Պերնո Ռիկար» ընկերության ներկայացուցչությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Իր ելույթում դեսպանը նշեց, որ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը 1918թ. հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություններից է, երբ բազմադարյան անկախության կորստից հետո վերականգնվեց ազգային պետականությունը: arman kirakosyanՆա նաև հույս հայտնեց, որ նման միջոցառումների կազմակերպումը խրախուսելու և նպաստելու է հայկական արտադրատեսականու արտահանմանն ու շուկաների ընդլայնմանը:

Ներկաներին ողջունեցին «ԱՐԱՐԱՏ» Երևանի կոնյակի գործարանի և «Պերնո Ռիկար» ընկերության ներկայացուցիչները: Այնուհետև գործարանի աշխատակցուհին ներկայացրեց Հայաստանում կոնյակի արտադրության սկզբնավորման և զարգացման պատմությունը, ներկա արտադրատեսականին, ինչպես նաև արարողության մասնակիցներին ծանոթացրեց համտեսի մասնագիտական նրբություններին:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես արտաքին գերատեսչության, առևտրատնտեսական շրջանակների ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, մասնագետ գինեգործներ, խմիչքի արտադրության և վաճառքի կազմակերպման հարցերում մասնագիտացած ընկերությունների ղեկավար անդամներ, լրագրողներ:

Ներկաները բարձր գնահատեցին հայկական կոնյակի համային և որակական հատկանիշները:


Առնչվող նյութեր
1. 23-րդ Եվրո-հայկական խաղերը մեկնարկեցին Վիեննայում
2. Վիեննան հյուրընկալում է 23-րդ Եվրո-հայկական մարզական խաղերը
3. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
4. Հայաստանը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ
5. Վիեննայում կայացել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերան
6. Հայաստանում առաջին անգամ անցկացվեց կոնյակի փառատոնը
7. ՀՄԸՄ. Հայոց Ցեղասպանութեան 102րդ ամեակը Վիեննայում
8. Ավստրիա. Եւրոպայի երիտասարդութեան ներուժի համախմբման լաւագոյն առիթ հանդիսացաւ Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայի մէջ
9. ԱՎՍՏՐԻԱ. Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայում
10. Ավստրիա. Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: