ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

2018 թուականին պէտք է ամբողջութեամբ դուրս գանք հիասթափութեան հոգեվիճակէն. Թորոս Սէֆիլեան

31 դեկտեմբերի, 2017 | 10:50

Սիրելի Հայ Ժողովուրդ, Ազգային ազատագրական պայքար մղող յարգելի զինակիցներ, հայրենիքի գործին աջակից յարգարժան հայրենակիցներ.

Շատ կը ցաւիմ, որ անկախութիւն հռչակելէն 26 տարիներ անց տակաւին ՀՀ իշխանութիւններուն վրայ աւելի մեծ ազդեցութիւն ունին միջազգային կառոյցներն ու այլ պետութիւններու քաղաքականութիւնը, քան Հայաստանի քաղաքացիական հանրութիւնն ու հայ ժողովուրդը՝ ընդհանրապէս։

Անցնող 2017 թուականին եւ նախորդ տարիներուն Հայաստանի կեանքէն ներս անորոշութիւնն ու տագնապը յաճախ մեզ մատնեցին հիասթափութեան, այն աստիճան, որ նոյնիսկ Հայաստանի ապագան շատերուս համար թուեցաւ անդառնալիօրէն կորսուած: Արտերկրի մէջ ծնած ու մեծցած հայորդին շարունակեց  հեռու մնալ հայրենիքէն եւ օտարուած՝ անոր իրականութենէն, չկարողանալով ի պէտս գործադրելու հայրենիքին նկատմաբ իր սէրն ու գուրգուրանքը, զորս ժառանգած էր Ցեղասպանութիւնը վերապրած իր մեծ հայրերէն ու մայրերէն:

2018 թուականին պէտք է ամբողջութեամբ դուրս գանք հիասթափութեան հոգեվիճակէն, եւ ձգտինք իրականացնել այն նպատակները, որոնց համար մեր ազգի ընտրեալները տուին նոյնիսկ իրենց կեանքը, այն է՝ ունենալ անկախ, խաղաղ ու բարեկեցիկ պետութիւն որտեղ արդարութիւնն ու արժանապատուութիւնը ամենաբարձր աստիճանաչափի վրայ են եւ ուր իւրաքանչիւր մարդ հնարաւորութիւն ունենայ ապրելու արժանապատուօրէն: Մենք պարտաւոր ենք  տէր կանգնիլ արեամբ նուաճած մեր հայրենիքի անկախութեանը եւ Արցախին, գործուն քայլեր ձեռնարկել նաեւ տնտեսապէս անկախանալու համար եւ կերտել երկիր մը, որ աւելի կանխատեսելի ու յուսալի գործընկեր է միջազգային ընտանիքին համար:

Պէտք է վերջ դնել Հայաստանի մէջ ազատ մտքի ու խօսքի ճնշումներուն, քաղաքական հայեացքներու համար մարդոց հալածանքներուն՝ բանտարկութեան եւ այլ ձեւերով, երկրի հարստութեանց թալանին, քաղաքացիներու աղքատացման եւ արտագաղթին, եւ ամենակարեւորը՝ այս բոլորին նկատմամբ անտարբերութեան. Այս բոլորի վերլուծութիւնը կատարելէ ետք, պահը հասունցած է զբաղելու ոչ թէ խնդիրներու հետեւանքներով, այլ պատճառներով եւ իրական լուծումներով:

Թող բոլորը իմանան, որ եթէ կը կարծուէր, որ պայքարը աւարտած է, ուրեմն ան  չէ՛ր իսկ սկսած:

Այսօր պէտք է նոր լիցք հաղորդել հայուն յոյսին եւ քաջ գիտակցիլ, որ առանց պայքարի՝ ան կը մատնուի ստրուկի վիճակին, զուրկ՝ արժանապատութեան եւ արդարութեան ոգիէն:

Մենք  պարտաւոր ենք հնարաւոր բոլոր ձեւերով եւ մինչեւ վերջ պայքարիլ չարիքի ծառայող Հայաստանի իշխանական ներկայ համակարգին ու համայն հայութեան ձախողած ղեկավարութեան դէմ:

Վախի, անտարբերութեան, անգործութեան եւ մասնաւորապէս նահանջի գինը մեր հայրենիքն է: Ուշքի եկէք…:

Սիրելիներ, ժպտացէ՛ք միշտ: Բարութիւնն ու սէրը, կամքն ու ազնիւ պայքարը երբ կը զուգորդուին, յաղթանակն անխուսափելի կը դառնայ բոլոր իրավիճակներուն մէջ:

Մաղթելով ձեզ առողջութիւն, երջանկութիւն, եւ անձնական նորանոր յաջողութիւններ, տարեմուտի իմ ուղերձը կ’աւարտեմ խոստանալով, որ յաղթելու ենք:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Յարգանքով,

Թորոս Սէֆիլեան

30/12/2017 Պէյրութ, Լիբանան


Առնչվող նյութեր
1. Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ, ՕՐԵՐ-ի սիրելի ընթերցողներ
2. 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՈՀԵՐ
3. Շնորհավոր Նոր տարի, ՕՐԵՐ-ի սիրելի ընթերցողներ
4. Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ
5. Չինական Նոր տարին Պրահայում-լուսանկարային ռեպորտաժ
6. Սուրբ Ծնունդն ու Ամանորը նշեցին նաեւ չեխահայերը.լուսանկարներ
7. Կիևում մահապատժի են ենթարկել Ձմեռ պապին ու Ձյունանուշիկին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի նախագահը մասնակցել է Վրաստանում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը
2.Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն Թբիլիսիում
3.Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահին եւ վարչապետին
4.Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
5.Բերնստայնի 100-ամյակը նշվեց ,,Պրահայի գարուն,, փառատոնում. երգեց նաեւ Ադրիան Տեր Գրեգորյանը
6.Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել Սլովակիայի խորհրդարանում
7.Մարշալ Բաղրամյանի կիսանդրին բացել են բելառուսական Գորոդոկ քաղաքում
8.Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին
9.Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան
10.Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: