ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

2018թ. դեկտեմբերի 16 – 21-ը Դիլիջանի միջազգային դպրոցում կանցկացվի «ՆերՈւժ» ծրագիրը

08 օգոստոսի, 2018 | 09:01

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ» (FAST) – ի հետ համատեղ կազմակերպում է «ՆերՈւժ» ծրագիրը: Ծրագրի իրականացմանն աջակցում են նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), «Impact Hub Yerevan» ընկերությունը և Հայ-ռուսական համալսարանը:

Ի՞նչ է «ՆերՈւժը»

«ՆերՈւժ» ծրագիրը նախատեսված է սփյուռքում բնակվող հայազգի այն երիտասարդ ձեռներեցների համար, որոնք ցանկություն ունեն իրենց սթարթափ գաղափարներն ու ծրագրերն իրականացնել Հայաստանում:

Մասնակցելու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր`

  • 18-35 տարեկան են,
  • ազգությամբ հայ են և մշտապես բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս, կամ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվել վերջին 6 ամսում,
  • սթարթափի հիմնադիրը կամ հիմնադիրներից առնվազն մեկը ազգությամբ հայ է, առկա է Հայաստանում կամ Արցախում սթարթափ հիմնելու և բնակություն հաստատելու պատրաստակամություն,
  • սթարթափ ծրագրի ոլորտը համապատասխանում է հետևյալ թիրախային ոլորտներին և դրանցից բխող ենթաոլորտներին`
  • գյուղատնտեսություն,
  • զբոսաշրջություն,
  • նորարարական տեխնոլոգիաներ:

Որից հետո

  • Ծրագրերի գնահատման հանձնաժողովի կողմից կընտրվեն մինչև հարյուր լավագույն աշխատանքներ, որոնք համապատասխանում են ծրագրի կայքէջում նշված չափանիշներին:
  • Ծրագրի մասնակիցները կծանոթանան Հայաստանին և երկրում գործող բիզնես միջավայրին:
  • Լավագույն թեկնածուների ընտրությունից հետո յուրաքանչյուր թիմից 2-ական մասնակից 2018թ. դեկտեմբերի 16 – 21-ը կհրավիրվի Դիլիջանի միջազգային դպրոց (UWC)` սթարթափ ծրագրին մասնակցելու նպատակով:
  • Սթարթափ ծրագիրը կեզրափակվի «պիթչինգի» փուլով, որի ընթացքում հաղթող ճանաչված մինչև 10 լավագույն թիմ կարժանանա Նորարարության դրամաշնորհների և էկոհամակարգի պարգևների, որոնք նրանց կտրվեն Հայաստան կամ Արցախ տեղափոխվելուց հետո:

Նորարարության դրամաշնորհներն ու էկոհամակարգի պարգևները ներառում են հետևյալը`

  • Յուրաքանչյուր հաղթող թիմ Հայաստանի կամ Արցախի հանրապետություններում բնակություն հաստատելուց հետո կստանա դրամաշնորհ` մինչև 15 միլիոն դրամի չափով:
  • Նորարարության դրամաշնորհների հաղթողներին կտրվեն նաև էկոհամակարգի պարգևներ, որոնք ներառում են հետևյալը`
  • իրավական և հարկային անվճար խորհրդատվություն,
  • անդամակցություն «FAST» սթարթափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ,
  • «Impat Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն, որտեղ հաղթող թիմերին կտրամադրվեն աշխատանքային մասնագիտացված տարածքներ և ռեսուրսներ, ինչպես նաև կանցկացվեն մենթորության դասընթացներ,
  • մենթորություն և «քոուչինգ» ոլորտի փորձագետների միջոցով,
  • գործընկեր կազմակերպությունների կողմից մշտական աջակցության ցուցաբերում:

Ինչո՞ւ Հայաստան

  • Հայրենիք վերադառնալու և ապրելու հնարավորություն
  • Հայաստանում սփյուռքից ժամանած հայերի համար գործարարությամբ զբաղվելու յուրահատուկ հնարավորություն
  • ՀՀ կառավարությունից հզոր աջակցություն ստանալու հնարավորություն
  • Հայաստան տեղափոխվելու, վերաբնակվելու և հիմնվելու հարցում աջակցություն
  • Հայաստանում աշխատանքային տեղերի ստեղծման հնարավորություն
  • Երկրում սթարթափ-էկոհամակարգերի զարգացմանն աջակցություն:

Այսպիսով`

եթե դուք ունեք սթարթափ և սփյուռքի ներկայացուցիչ եք, ապա բաց մի՛ թողեք այս հնարավորությունը և ներկայացրե՛ք «ներՈՒժ» ծրագրին մասնակցելու հայտը մինչև 2018 թվականի սեպտեմբերի 13-ը:

Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել տեսանյութն ու այցելել ծրագրի պաշտոնական կայքէջը` www.neruzh.am հղումով:

Հարգանքով`

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

 


Առնչվող նյութեր
1. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՉԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
2. Անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է:

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ժողովրդի հիշողության մեջ Արայիկ Խանդոյանը մնալու է որպես հայրենքի նվիրյալ զինվոր. Արա Պապյան
2.Համագործակցության և բարեկամության «Թումանյանական աշխարհ» նկարչական փառատոնը շարունակվում է
3.Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է. Արմեն Սարգսյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
5.Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում
6.Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
7.Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո
8.Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները. լուսանկարներ եւ գուլպաներ Կանադայի վարչապետին
9.««Հայկական վալս» երգն ինձ համար խորհրդանշում է նաեւ սփյուռքի սերը դեպի հայրենիք». Ժերեմի Դելվեր
10.Ջիվան Գասպարյանն այսօր նշում է 9օ-րդ տարեդարձը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: