ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում

13 հունիսի, 2018 | 11:06

Ակտիվիստ իրավաբանը մեծարանքի արժանացավ մյանմացի ռոհինջա ժողովրդի

իրավունքների համար մղվող պայքարում ցուցաբերած նվիրման համար

 

2018թ. հունիսի 10-ին «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում, որը 21-րդ դարի բացառիկ մատյան է եւ առաջինը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։ Նույն օրվա այգաբացին Արարատյան դաշտավայրում՝ Խոր Վիրապի հարակից տարածքում, տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Չո Լա Աունը դարձավ  2018թ. «Ավրորայի» դափնեկիր, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է Հայոց ցեղասպանության վերապրողների անունից` ի  երախտագիտություն նրանց փրկողների։

«Մատյան Մարդասիրացն» «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության տարեգրությունն ամփոփող ձեռագիր մատյան է եւ հանրությանն է ներկայացվել 2018 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման օրը։ Այդ օրն ազդարարվել են նաեւ «Ավրորա» մրցանակի 2018թ. հերոսների անունները՝ արձանագրվելով «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում: Այն ամեն տարի համալրվելու է «Ավրորա» մրցանակի ազդեցությունը ներկայացնող պատմություններով, ինչպես նաեւ մրցանակի հերոսների եւ դափնեկիրների պատմությունները ներկայացնող 365 (նահանջ տարում՝ 366) բառանոց տարեգրություններով։

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անվան արձանագրմանը նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցում էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի նախորդ տարիների դափնեկիրները՝ Մարգարիտ Բարանկիցեն եւ Թոմ Քաթինան։ Միջոցառման բարձրակետերից էր այն հուզիչ պահը, երբ Վարդան Գրեգորյանն իր ստորագրությունը զետեղեց «Մատյան Մարդասիրացի» տիտղոսաթերթումա, որն ապրիլի 24-ին ստորագրվել էր Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի կողմից։ Բոլոր համահիմնադիրների ստորագրությամբ տիտղոսաթերթը դառնալու է ձեռագրի անքակտելի մասը։

Հյուրերին սպասում էին «Ավրորայի» կամավորները՝ 2018թ. դափնեկրին պատվելու։ Պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերը հնարավորություն ունեցան ըմբոշխնելու հայկական երգի եւ պարի «Կարին» համույթի ներկայացումը եւ միանալու հայկական ավանդական քոչարի շուրջպարին։ Ներկաներին ներկայացվեց նաեւ երաժշտական ռիթմիկ գործ՝ «Վահագն» դհոլահարների համույթի կատարմամբ։

Մատենադարանը միջնադարյան ձեռագրերի եւ տպագիր գրքերի հարստագույն հավաքածուներից մեկն է աշխարհում, ուր պահվում են պատմությունից ու փիլիսոփայությունից մինչեւ բժշկության ոլորտին վերաբերող մատյաններ։ «Մատյան Մարդասիրացը» կպահվի հայկական մշակութային եւ մարդասիրական արժեքների պահպանության կարեւորագույն կենտրոն Մատենադարանում ներկայումս ամփոփված ավելի քան 20,000 պատմական մեծարժեք ձեռագրերի կողքին։ «Ավրորա» մրցանակի 2019թ. հերոսների անունները հայտնի կդառնան եւ կգրվեն  «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում 2019թ. ապրիլի 24-ին։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

 

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 100.000 դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։

 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։
Ավելին՝ www.auroraprize.com

 


Առնչվող նյութեր
1. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
2. «Aurora Prize»-ի 2017թ. դափնեկիրն ու 2018-ի հավակնորդները այցելեցին ցեղասպանության հուշահամալիր, հանդիպեցին Վեհափառի հետ
3. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
4. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
5. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
6. Լորդ Դարզին` «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ
7. Թոմ Քաթինան դարձավ 1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակի դափնեկիր
8. «Ավրորա» մրցանակի փոստային նոր նամականիշ՝ Մեգիի պատկերով
9. Էդգար Բաղդասարյանը կգլխավորի ԱՎՐՈՐԱ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը
10. «Ավրորա»ն հայտարարել է գեղարվեստական մրցույթ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
2.Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
3.Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
4.Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. կուտակայինի շուրջ քննարկումները կշարունակվեն, նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
5.Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
6.Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
7.Ոստիկանները խուզարկել են 12 <<օրենքով գողերի>> և 18 քրեական հեղինակությունների բնակարաններ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
8.Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
9.Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
10.Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: