ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«1915» ֆիլմը ներկայացվեց Վանի կինոփառատոնում

15 դեկտեմբերի, 2015 | 12:50

Van_1915 film-315 դեկտեմբերի 2015թ., Երեւան: «Վանա լճի» միջազգային կինոփառատոնի փակման գիշերը «1915» հոգեբանական թրիլլերը խլացնող ծափահարությունների արժանացավ ցուցադրությանը ներկա քուրդ եւ թուրք հանդիսատեսի կողմից եւ դեկտեմբերի 11-ին Վանի կենտրոնում տեղի ունեցած արարողության ժամանակ շահեց ժյուրիի հատուկ մրցանակը: Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի համահեղինակությամբ ստեղծված ֆիլմը ցուցադրման նախաշեմին հայտնվել էր հակասությունների կենտրոնում, քանի որ տեղական հակահայկական խմբերը դատապարտում էին փառատոնը եւ սպառնում փառատոնի կազմակերպիչներին՝ Արեւելյան Թուրքիայի իրական դեմքը ցույց տվող նման կինոնկար ներկայացնելու համար:

Van_1915 film-2Հայաստանի առաջին արտգործնախարար ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի գործադիր պրոդյուսերությամբ, հանրահայտ Սիմոն Աբգարյանի եւ Անժելա Սարաֆյանի գլխավոր դերակատարությամբ եւ Սերժ Թանկյանի ինքնատիպ երաժշտությամբ ստեղծված այս ֆիլմը տուրք է 1915թ. Հայոց ցեղասպանության  ժառանգությանը: (Ֆիլմը բեռնելու եւ այլ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.1915themovie.com ):

Ներկայացնելով ֆիլմը Վանում, Կարին Հովհաննիսյանն անդրադարձել է Թուրքիայի մեկդարյա մերժմանը եւ ասել Հայոց ցեղասպանության մասին իր հզոր խոսքը՝ միեւնույն ժամանակ ճանաչելով քաջությունն այն մտավորականների ու կազմակերպիչների, ովքեր 100 տարի անց նախաձեռնել են նման քննարկում: Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում «Վան» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հովհաննիսյանն ասել է. «Սա հայոց թագավորության հոգեւոր եւ խորհրդանշական սիրտն է: Այս հողում մենք մեզ օտարական չենք զգում: Մենք կարծես տուն եկած լինենք»:

Van_1915 film-1Քրդերն, իրենց հերթին, ներողություն են խնդրել հայերից՝ քուրդ եւ թուրք ժողովուրդների անունից: Նույնիսկ պետական հեռուստատեսությամբ նրանք չեն խուսափել «Ցեղասպանություն» բառից եւ հավելել են. «Հուսով ենք, որ կարող ենք այստեղ ունենալ ընդհանուր կյանք: Կուզենայինք, որ անցյալը գոյություն չունենա»: Ամբողջ մի շաբաթ նման տրամադրություններ էին թեւածում Վանում, որտեղ այդ հողի հետ հայկական կապերը ճանաչելու շարժումը լավ թափ առավ:

«1915»-ը ստեղծվել է ՌԱՀՀԿ-ի եւ ՌՎՎԶ/IDeA հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ` ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ` Երեւան, Երզնկյան 75, հեռախոս` (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն` (37410) 52-48-46, էլ. փոստ` root@acnis.am եւ info@acnis.am, կայքէջ` www.acnis.am

 

 


Առնչվող նյութեր
1. Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Թանկյանին եւ Կարին Հովհաննիսյանին
2. Արթուր Հարոյանի «1915թ.» պիեսը բեմականացվեց Սան Պաուլոյում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: