ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

19-ամյա Վազգեն Զաքարյանի՝ «Հայ կերպարվեստը 20-21-րդ դարերում» շքեղ պատկերագրքի շնորհանդեսը

21 նոյեմբերի, 2016 | 10:23

«Հայ կերպարվեստը 20-21-րդ դարերում». դժվար է հավատալ, որ բարձրարժեք այս աշխատության հեղինակն ընդամենը 19-ամյա երիտասարդ է, որը ծնվել, մեծացել է Մոսկվայում, ուսանել իրավաբանական ակադեմիայում: Սակայն երկրորդ կուրսից տեղափոխվել է Հայաստան և այժմ սովորում է Երևանի սլավոնական համալսարանում:

vazgen-zakarian-1

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մշակույթի նախարարությունը, Վազգեն Զաքարյանի՝ «Հայ կերպարվեստը 20-21-րդ դարերում» գրքի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 22-ին,ժամը 19:00-ին,Մոսկվայի տանը:
«Մասնագիտությամբ իրավաբան եմ, սակայն միշտ սիրել ու ապրել եմ հայկական արվեստով: Աշխատանքը գրքի վրա սկսել եմ 16 տարեկանից: Ինձ օգնել է մասնագիտական լուրջ թիմ, որի աջակցությամբ էլ ստեղծվեց ժողովածուն, որում ներկայացված են 20-21-րդ դարերի 100 լավագույն հայ նկարիչերը: Տեղափոխվեցի Երևան, երբ ժողովածուն պետք էր արդեն տպագրական տեսքի բերել»,-պատմում է Վազգեն Զաքարյանը: Նրա խոսքով՝ գրքում ներկայացված են ոչ միայն հայաստանյան, այլև աշխարհի հայ նկարիչները, քանի որ «հայի տունն այսօր, ցավոք, ողջ աշխարհն է»:
«Մենք ՝ հայերս, ունենք հազարամյակների ընթացքում կուտակված մշակութային հսկայական ժառանգություն, և հայ կերպավեստն այսօր լավագույնս արտահայտում է այն, ինչ կուտակված է մեզանում: Սա մեր էությունն է, մեր մտածողությունը, հույզերն ու ապրումները՝ արտահայտված Սարյանի, Քոչարի ու մյուս մեծերի գույներով, ձեռագրով: Նրանք այսօր ունեն իրենց արժանի շարունակողները: Մեր պարտքն է ներկայացնել, որ անկախ Հայաստանում ևս հայ կերպարվեստն անկում չի ապրել և ունակ է զբաղեցնելու իր արժանի տեղը արվեստի համաշխարհային ընտանիքում»:
Վազգեն Զաքարյանի գիրքը կունենա շարունակություն: Ըստ հեղինակի՝ սա աշխատանք է, որը չունի ավարտ,քանի որ արվեստը ևս անավարտ է: Ոգեշնչման պակաս, կարծես, ևս չկա.
«Հայաստանն այն վայրն է, որն ինձ անընդհատ ոգեշնչում է: Սա իմ հողն է, իմ հայրենիքը, և ես ամենուր դա ընդգծում եմ, անգամ ՝ գրքում: Մենք ունենք մշակութային մեծ շերտ, որին առ այսօր ձեռք չի դիպել, և այդ շերտը պետք է բացահայտել»:
#ArmMinCult

vazgen-zakarian-book


Առնչվող նյութեր
1. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
2. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
3. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
4. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
5. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
6. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
7. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
8. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
9. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
10. Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: