ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարիայում կնշվի Գեներալ Անդրանիկի ծննդյան 150-ամյակը

20 փետրվարի, 2015 | 11:24

OLYMPUS DIGITAL CAMERAՎԱՌՆԱ-Ինչպես տեղեկացնում է Բուլղարիայի հայերի միությունը  փետրվարի 25-ին, Բուլղարիայի Հայերի Միության նախաձեռնությամբ և օրհնությամբ Վառնայի ս. Սարգիս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տ. Բարթողիմեոս քհն. Հակոբյանի, Վառնայի «Զոր. Անդրանիկ» հրապարակում տեղադրված հայ ազգային հերոս, հայ և բուլղար ժողովուրդների ազատագրության մարտիկ Զորավար Անդրանիկ Օզանյանի արձանի դիմաց տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Մեծն Զորավարի ծննդյան 150 ամյակին։

«Փետրվարի 25-ին, ժամը 17:30-ին, Վառնայի Գալատա թաղամասի «Զոր. Անդրանիկ» հրապարակում տեղադրված նրա հուշարձանի մոտ տեղի կունենա Հոգեհանգստյան կարգ և ծաղիկների ու ծաղկեպսակների զետեղում՝ ի հիշատակ Մեծն Զորավարի:
 
Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այդ օրը մեզ հետ միասին հիշատակել հայ ազգային հերոս Զոր. Անդրանիկի 150-ամյա հոբելյանը, ինչը ամեն մի հայորդու սրբազան պարտքն է Մեծն Զորավարի անմահ հիշատակի առջև, մինչև ժամը 17:00-ը լինել Վառնայի ս. Սարգիս եկեղեցու բակում, որտեղից մեքենաների շարասյունը կշարժվի դեպի միջոցառման վայրը:», ասված է ԲՀՄ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՕՐԵՐ

Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
3. Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
4. Դեսպան Սարգսյանը քննարկել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը:
5. Բուլղարիա-Հայաստան պատգամավորական խումբը նոր կազմ ունի
6. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
7. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում
8. «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի երգի-պարի համույթը «Պլովդիվ 2017» միջազգային ֆոլկլորային փառատոնում
9. Բուլղարիա. Հիշատակի ձեռնարկներ Սոֆիայում, Պլովդիվում, Վառնայում, Բուրգասում, Սլիվենում
10. «Բուլղարների համաշխարհային ասոցիացիա»-ն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: