ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Իմ Հայաստան» փառատոնի «Պարարվեստի օրեր»-ի փակման հանդիսավոր արարողությունը

11 հուլիսի, 2014 | 11:23

pararvestՀուլիսի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության` «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի «Պարարվեստի օրեր»-ի փակման հանդիսավոր արարողությունը:

Պարային կատարումներով հանդես եկան փառատոնի մասնակից պարախմբերը: Փառատոնի մասնակիցներին իր կատարումով ողջունեց լիբանանահայ օպերային երգիչ Գևորգ Հաճյանը:

«Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը այս տարի «Պարարվեստի օրեր»-ով մեկնարկեց հուլիսի 1-ին, որի շրջանակներում աշխարհի 12 երկրից ժամանած 35 հայկական պարախմբեր ելույթներով հանդես եկան Երևանում, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արարատի մարզերում և Արցախում: Պարախմբերը ազգային, ժողովրդական հայրենասիրական կատարումներով հանդես եկան ՀՀ տարբեր քաղաքաների և Արցախի լեփ-լեցուն դահլիճներում` արժանանալով ջերմ ընդունելության: Համերգային շրջագայության ընթացքում Սփյուռքից ժամանած հայկական պարախմբերը այցելեցին նաև Օշականի «Մեսրոպ Մաշտոց» եկեղեցի, Հառիճավանք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Նորավանք, Սբ. Հովհաննես եկեղեցի, Խոր վիրապ, Շուշիի եկեղեցի, ինչպես նաև Սպիտակում այցելեցին երկրաշարժի զոհերի հուշահամալիր:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ողջունեց պարախմբերի մասնակցությունը համահայկական այս փառատոնին, բարձր գնահատեց արվեստի միջոցով հայի տեսակն ու ոգին, ազգային մշակույթը պահպանելու ջանքերը և նշեց. «Եթե ոչ վաղ անցյալում Մայր Հայրենիքն էր արվեստագետների ու արվեստասեր իր զավակների միջոցով Սփյուռքի հայ համայնքներում փորձում կենսունակ ու հարատև պահել հայ ոգին ու նկարագիրը, ապա այսօր արդեն ինչ-որ չափով փոխվել են դերերը, և Սփյուռքի մեր նվիրյալները իրենց նկարագրի և ինքնության հայկական որակներն են բերել՝ հավելելու մերին՝ հայրենականին: Եվ հաջողում են»: Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց փառատոնի գլխավոր հովանավոր «Օրանժ Արմենիա» ընկերությանը, հովանավոր «Տաշիր Գրուպ» ընկերությանը և լրատվական հովանավորներ Հանրային հեռուստաընկերությանը, «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին, Հանրային ռադիոյին՝ փառատոնի կայացմանն աջակցելու համար:

Այնուհետև նախարարի տեղակալը պարախմբերի գեղարվեստական ղեկավարներին հանձնեց «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի մասնակցության հավաստագրեր և «Արարատից Եվրոպա», «Վարդուհի Վարդերեսյան» տեսասկավառակներ:

«Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև խմբերգային արվեստի օրեր, ասմունքի օր, դուդուկի փառատոն, հայ երգի օր:


Առնչվող նյութեր
1. ԳՅՈՒՄՐԻՆ՝ որպես զբոսարջային Նոր Ուղի
2. «100+1» համերգով եզրափակվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը
3. Միքայել Բարթիկյանի նոր վիդեոէտյուդը՝ նվիրված Հայաստանի բնությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: