ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվա Ռիվասը հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

20 հունիսի, 2014 | 10:41

Eva rivarsՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա-համերգին մասնակցեց նաև ճանաչված երգչուհի Եվա Ռիվասը, ով հունիսի 19-ին սիրով հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Հանդիպմանը ներկա էին ճանաչված երգչուհու երգացանկի երկրպագուները:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ողջույնի խոսքերով ներկայացնելով ճանաչված երգչուհուն, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին «Ծիրանի կորիզ» երգով Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը խոսեց իր արմատների, հայ ժողովրդի նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի մասին: Նա արժևորեց հայ ժողովրդական երգը և տեղեկացրեց, որ շուտով հայ ունկնդրին կներկայացնի հայերեն երգերի կատարմամբ իր տեսահոլովակը: Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ռեժիմով: Ճանաչված երգչուհին պատասխանեց ներկաներին հետաքրքրող Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ…» երգի բարդությունների հաղթահարման, հայերենի տիրապետման, երգի նկատմամբ տածած սիրո, հաջողություններին հասնելու ճանապարհի մասին հարցերին:

Եվա Ռիվասի փիար-մենեջեր Հայկ Մարկոսյանը ներկայացրեց հայ երգի մեծավարպետ կատարողի ապագայի ծրագրերի, վրաց երգարվեստի հետ նրա կապերի, 10+10 հեռուստածրագրի մասին:

Ներկաների խնդրանքով Եվա Ռիվասը կատարեց Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ…» երգը: Այնուհետև «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթի անդամների կատարմամբ հնչեց «Ծիրանի կորիզ» հանրահայտ երգը, որին միացավ երգչուհին: Նա ունկնդրեց նաև Մակար Եկմալյանի անվան երգչախմբի անդամներից մի քանիսին: Վերջում մասնակիցները մի քանի երգեր կատարեցին և նկարվեցին ճանաչված երգչուհու հետ:


Առնչվող նյութեր
1. Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
2. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
3. Ղափամայի տոն Թբիլիսիում
4. Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում
5. Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի
6. Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին-
7. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում
8. Հայ երիտասարդները ուսումնասիրում են Թբիլիսիի հայկական հուշարձանները
9. Թբիլիսիի ,,Հայկական անկյունը,, գրավեց մշակույթի նախարարի և պետնախարարի ուշադրությունը
10. Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: