ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

14-ամյա Մարիտա Մարդոյանը՝ համառուսական արվեստի մրցույթի հաղթող

24 դեկտեմբերի, 2016 | 21:20

marita-mardoian3ՄՈՍԿՎԱ.- Ինչպես հաղորդում է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի թղթակիցը,դեկտեմբերի 18-ին կայացած համառուսական արվեստի  «Я-артист»(Ես՝  դերասան) պատանեկան  մրցույթում մոսկվաբնակ 14-ամյա Մարիտա Մարդոյանը հաղթող է ճանաչվել՝ գրավելով առաջին պատվավոր տեղը։Նա հանդես է եկել պարային ելույթով։

Մանուկ հասակից Մարիտան նախ հաճախել է երաժշտական դպրոց, իսկ 12 տարեկանից նաեւ պարի դասերի։ Երկու ամիս պարապելուց հետո, նրան տեղափոխել են ավագ խումբ,իսկ ևս մեկ ամիս անց նա ընդգրկվել է ընտրյալների կազմում: Սկսել է  ակտիվորեն  մասնակցել մրցույթների: Շուտով հայտնի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևիի հրավերով նկարահանվել է ռուսական երգիչներից մեկի տեսահոլովակում:

marita-mardoian-1Մարիտայի քույրը՝ 19-ամյա Նելլիի Մարդոյանը նույնպես հաջողությունների է հասել։ Կարմիր դիպլոմով ավարտելով երաժշտական դպրոցը, ոսկե մեդալով՝ միջնակարգ դպրոցը, նա սկսել է երգել Մոսկվայի Մեծ Թատրոնում, միաժամանկ սովորելով Մոսկվայի Բարձրագույն էկոնոմիկայի դպրոցում։

Լինելով  Մեծ Թատրոնի հաստիքային դերասանուհի, Նելլին երգում է 14 օպերային ներկայացումներում, իսկ մոտ 2 տարի է, օպերաներից մեկում կատարում է գլխավոր դերերից մեկը: 2016-ի հոկտեմբերին  նա իրականացրեց իր երազանքներից մեկը. Մոսկվայում կայացավ նրա առաջին մենահամերգը՝ հայկական երգացանկով: Նրա ցանկությունն էր հին հայկական երգերը մատուցել նոր շնչով, բայց միևնույն ժամանակ՝ առանց աղավաղելու բնական տարբերակը: Այժմ պատրաստվում է հաջորդ համերգներին Եվրոպայում և Հայաստանում։

ՕՐԵՐ-ը մաղթում է նոր հաղթանակներ եւ հաջողություններ մեր շնորհալի պատանի հայրենակցուհիներին։

ՕՐԵՐ

orer.eu

Լուսանկարները՝ անձնական արխիվ

marita-mardoiannelly marita-mardoian2 nelli-mardoian1 nelly-mardoian-3 nelly-mardoian2


Առնչվող նյութեր
1. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
3. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
4. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
5. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
6. «Դվին»ը ՝ պարողների ինքնաակտուալիզացիայի ամենաբաղձալի հարթակը Հայաստանում
7. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
8. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
9. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
10. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: