ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՕՐԵՐ ամսագրի 2013 թվականի 1-4 համարի խմբագրականը

23 փետրվարի, 2014 | 23:39

Orer 1-2 - 67-2013ՕՐԵՐ- ի այս համարը նվիրում ենք հայ մեծանուն բանաստեղծ եւ աշուղ Սայաթ-Նովայի կյանքին ու ստեղծագործությանը, նրա ունեցած ազդեցությանը ժամանակակից հայ երաժշտական արվեստի վրա, հայտնի հայ երաժիշտներին ու նրանց գործունեությանը։

2012-2013 թթ Հայաստանում նշում են հայ մեծանուն երգիչ ու պոետ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը։ Ըստ էության 300-ամյակի նշումը պետք է սկսվեր հինգ տարի առաջ եւ շարունակվեր մինչեւ 2022 թվականը, քանի որ մեծ երգչի ու բանաստեղծի ծննդյան ու մահվան առնվազն 10-ից ավելի վարկած է իշխում սայաթնովագիության մեջ։1852 թվականից մինչ մեր օրերը Սայաթ-Նովայի ժառանգության մասին բազմաթիվ ուսումնասիրություններ են գրվել հայ եւ օտար երեւելի մեծությունների կողմից, տրվել են նրա ստեղծագործությունների տարբեր գնահատականներ ու մեկնաբանություններ, այդ թվում գիտական բազմաթիվ բանավեճերի առարկա են դարձել Սայաթ-Նովայի ծննդյան ու մահվան թվերը, նույնիսկ սիրո պատմությունը։ Այս համարում նրա կյանքին ու ստեղծագործությանն անդրադառնում ենք վերջին 40 տարիներին սայաթնովագիտությամբ զբաղված Ասլան Ասլանյանի ուսումնասիրությամբ։

Անցած մեկ տարում հոբելյանական միջոցառումներ եղան ե՜ւ Հայաստանում, ե՜ւ սփյուռքում, համերգներով հանդես եկավ Սայաթ-Նովա աշուղական համույթը՝ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ։ Բավականին ակտիվ էին նաեւ մեր դասական ու ժողովրդական խմբերը։ Այս համարի մեր հյուրերն են ժողովրդական երգի ՙփոքրիկ իշխան՚ Գուրգեն Դաբաղյանը, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը, դաշնակահար Տիգրան Համասյանը, ջութակահար Նարինե Դելլալյանը, դիրիժորներ՝ կանադահայ Փիթըր Ունջյանը եւ ֆրանսաբնակ Վահան Մարտիրոսյանը, սոպրանո Հասմիկ Պապյանն ու ՙԵրեւանի ձայները՚, եւ շատ ուրիշներ։

Մեր նպատակն է ցույց տալ, որ հայ երաժշտարվեստը, նույնիսկ Սայաթ-Նովայից 300 տարի անց, ունի իր երեւելի ու արժանի դեմքերը, որոնցով ոչ միայն պետք է հպարտանալ, այլեւ աջակցել նրանց արվեստի տարածմանը։

 Հակոբ Ասատրյան


Առնչվող նյութեր
1. Շնորհավոր Նոր տարի, ՕՐԵՐ-ի սիրելի ընթերցողներ
2. Անցնող տարին. ՕՐԵՐ ամսագիր 5-8- 2015
3. Խմբագրականի փոխարեն ՕՐԵՐ ԱՄՍԱԳԻՐ 1-4 2015
4. Խմբագրականի փոխարեն 9-12- 72-2014 ՕՐԵՐ
5. Խաչատրյանի երաժշտությունը շարունակում է գրավել աշխարհը
6. Կինոյի զենքը. ՙՈսկե ծիրանն՚ ավելին է, քան կինոփառատոնը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: